Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 134 — Կարգապահական գումարտակում պահվող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգի առանձնահատկությունները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 134AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 134 — Կարգապահական գումարտակում պահվող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգի առանձնահատկությունները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 134. Կարգապահական գումարտակում պահվող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգի առանձնահատկությունները 1. Պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալուց 10 օր առաջ կարգապահական գումարտակի հրամանատարությունը կազմում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույց: 2. Կարգապահական գումարտակի հրամանատարությունը դատապարտյալի նկատմամբ

Ամբողջ Տեքստ

Հոդված 134. Կարգապահական գումարտակում պահվող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգի առանձնահատկությունները 1. Պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալուց 10 օր առաջ կարգապահական գումարտակի հրամանատարությունը կազմում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույց:

2. Կարգապահական գումարտակի հրամանատարությունը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:

3. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացնելիս միջնորդագրին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված զեկույցը, դատապարտյալի անձնական գործը և առկայության դեպքում՝ դատապարտյալի ներկայացրած նյութերը:

4. Դատարանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս անց:

5. Կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջի չկատարումը կարող է բողոքարկվել դատարան:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել