ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 99 — Հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ստուգումը: Հայտի ընդունման մերժումը 1.
Ամփոփում
Հոդված 99. Հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ստուգումը: Հայտի ընդունման մերժումը 1. Դատական դեպարտամենտն ստուգում է հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի, բացառությամբ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի, լիարժեքությունն ու սահմանված պահանջներին համապատասխանությունը, ինչպես նաև իրավասու մարմիններին ուղղված գրավոր հարցումների միջոցով պարզում է տրամադրված տեղեկությունների և ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը: 2. Բարձրագույ
Ամբողջ Տեքստ
Հոդված 99. Հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ստուգումը: Հայտի ընդունման մերժումը 1. Դատական դեպարտամենտն ստուգում է հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի, բացառությամբ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի, լիարժեքությունն ու սահմանված պահանջներին համապատասխանությունը, ինչպես նաև իրավասու մարմիններին ուղղված գրավոր հարցումների միջոցով պարզում է տրամադրված տեղեկությունների և ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը:
2. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է հավակնորդների վերաբերյալ սույն օրենսգրքին համապատասխան հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը` դուրս չգալով նման հարցումների իրականացման նպատակի սահմաններից:
3. Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին:
4. Հավակնորդը կարող է հայտի ընդունումը մերժելու մասին Դատական դեպարտամենտի որոշումը բողոքարկել վարչական դատարան՝ այն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գործը քննվում և լուծվում է հայցադիմումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելու դեպքում հավակնորդը կարող է մասնակցել որակավորման ստուգման հերթական և հաջորդ փուլերին:
6. Հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հավակնորդը առանց նոր հայտ ներկայացնելու շարունակում է մասնակցել որակավորման ստուգման հերթական և հաջորդ փուլերին: Հայցը մերժելու դեպքում հավակնորդը չի մասնակցում որակավորման ստուգման հերթական և հաջորդ փուլերին և դուրս է մնում որակավորման ստուգման գործընթացից, իսկ եթե մասնակցել է որևէ փուլի, համարվում է չմասնակցած՝ անկախ արդյունքից: (99-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
