Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 313 — Ահաբեկչությունն արդարացնելը, քարոզելը կամ ահաբեկչություն կատարելու կոչերը, ինչպես նաև այդպիսի կոչեր պարունակող նյութեր կամ առարկաներ տարածելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 313AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 313 — Ահաբեկչությունն արդարացնելը, քարոզելը կամ ահաբեկչություն կատարելու կոչերը, ինչպես նաև այդպիսի կոչեր պարունակող նյութեր կամ առարկաներ տարածելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 313. Ահաբեկչությունն արդարացնելը, քարոզելը կամ ահաբեկչություն կատարելու կոչերը, ինչպես նաև այդպիսի կոչեր պարունակող նյութեր կամ առարկաներ տարածելը 1. Հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելը կամ քարոզելը, որը զուգորդվել է ահաբեկչության մղելով, կամ սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 310-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու հրապարակային կոչը, ինչպես նաև այդպիսի կոչ պարունակող նյութ կամ առարկա

Ամբողջ Տեքստ

Հոդված 313. Ահաբեկչությունն արդարացնելը, քարոզելը կամ ահաբեկչություն կատարելու կոչերը, ինչպես նաև այդպիսի կոչեր պարունակող նյութեր կամ առարկաներ տարածելը 1. Հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելը կամ քարոզելը, որը զուգորդվել է ահաբեկչության մղելով, կամ սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 310-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու հրապարակային կոչը, ինչպես նաև այդպիսի կոչ պարունակող նյութ կամ առարկա տարածելը՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել