ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 30 սեպտեմբերի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
30 սեպտեմբերի 2008թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը
Նախագահությամբ՝ Ֆ.Թոխյանի
Անդամակցությամբ՝ Հ.Դանիելյանի
Հ.Նազարյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի N 6-88 դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
1. Ռուբեն Թորոսյանը 17.09.2008 թվականին դիմել է Սահմանադրական դատարան վիճարկելով «ՀՀ ընտրական օրենսգրքի» 63.2 հոդվածի 3-րդ կետով և 40.1 հոդվածի 3-րդ կետի 3-րդ պարբերությամբ սահմանված դրույթների սահմանադրականությունը։
2. ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ մասին, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ անձը` համապատասխան պահանջով ՀՀ սահմանադրական դատարան կարող է դիմել միայն այն դեպքում, երբ սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները:
3. Դիմողի կողմից վիճարկվող «ՀՀ ընտրական օրենսգրքի» 63.2 հոդվածի 3-րդ կետով և 40.1 հոդվածի 3-րդ կետի 3-րդ պարբերությամբ սահմանված դրույթները նրա նկատմամբ կիրառվել են ՀՀ Վարչական դատարանի 2008 թվականի օգօստոսի 1-ին թիվ ՎԴ/1928/05/08 և թիվ ՎԴ/1928/05/08 վարչական գործերի վերաբերյալ կայացրած վճիռներով։ ՀՀ Դատական օրենսգրքի 35 հոդվածի 2-րդ մասին համաձայն՝ «Վարչական դատարանի վճիռները կարող են բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով»: ՀՀ Վարչական դատարանի վերը նշված վճիռները վերջնական դատական ակտ չեն, քանի, որ ենթակա են բողոքարկման։ Սակայն դիմողը այդ վճիռները վճռաբեկության կարգով չի բողոքարկել, ուստի և չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 32 հոդվածով, 69 հոդվածի 1-ին և 7-րդ մասերով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 25 հոդվածի «զ» կետով սահմանադրական դատարանի 2-րդ կազմը
ՈՐՈՇԵՑ
Ռուբեն Թորոսյանի` «ՀՀ ընտրական օրենսգրքի» 63.2 հոդվածի 3-րդ կետով և 40.1 հոդվածի 3-րդ կետի 3-րդ պարբերությամբ սահմանված դրույթների սահմանադրականությունը վիճարկելու մասին դիմումի հիման վրա գործի քննությունը մերժել:
նախագահող՝
անդամներ՝
Ֆ.Թոխյանի
Հ.Դանիելյանի
Հ.Նազարյանի
ՔԱՐՏՈՒՂԱ
ՐՈՒԹՅՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 սեպտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
