Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովհաննիսյան — ՍԴ/0147/01/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հովհաննիսյան — ՍԴ/0147/01/19

Վճռաբեկ դատարանՍԴ/0147/01/1911 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2018 թվականի մարտի 21Լին ՀՇ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 267.Լրդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է թիվ 58204318 քրեական գործը: 2019 թվականի հունիսի 12-ին ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետ

Ամբողջ Տեքստ

«Ֆր Տ.

Ւ: Ն. ՅԱ մ ՍԴ/0147/01/19

22.15 ա-ի:

վ ՆԱԼ

ՎԱԱՏԻ ԱՀՆ):

էու ՄԱՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Ն.Օհանյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան

դատավորներ՝ Լ.Հովհաննիսյան

ԱԴանիելյան

1| հուլիսի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ

դատարան),

նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալներ Արման Ղնոնդի Հովհաննիսյանի ն Արթուր Վալերիկի Օհանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 2018 թվականի մարտի 21Լին ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ն 267.Լրդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է թիվ 58204318 քրեական գործը:

2019 թվականի հունիսի 12-ին ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ն 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, հարուցվել է թիվ 58214319 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 15-ի որոշմամբ Արթուր Վալերիկի Օհանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի Լին կետով ն 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հունիսի 15-ի որոշմամբ մեղադրյալ Արթուր Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

2019 թվականի հուլիսի 3-ին թիվ 58214319 ու 58204318 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, ն նախաքննությունը շարունակվել է 58204318 համարի ներքո:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հուլիսի 4ի որոշմամբ Արման Ղնոնդի Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-267.Լրդ հոդվածի 4-րդ մասի Լին կետով ն 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 5ի որոշմամբ մեղադրյալ Արման Հովհաննիսյանի

Յ

նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ն 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ Ա.Օհանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ն 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:

2019 թվականի սեպտեմբերի 6-ին թիվ 58204318 քրեական գործից, ի թիվս այլոց, Ա.Օհանյանի ու Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ՝ 58225519 համարով, ն նույն թվականի սեպտեմբերի 20-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Մյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոխարեն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավը՝ գրավի չափ սահմանվելով 6.000.000 (վեց միլիոն) ՀՀ դրամը:

Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 11ի որոշմամբ մեղադրյալ Ա.Օհանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոխարեն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավը՝ գրավի չափ սահմանվելով 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը:

21. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճռով Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով, ու հանցանքների համակցության կանոններով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է

4

կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը ն նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով:

Նույն դատավճռով Ա.Օհանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով, ն հանցանքների համակցության կանոններով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ն սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

Նույն դատավճռով առաջադրված մեղադրանքներում մեղավոր են ճանաչվել նան Հրաչյա Կարենի Բադալյանը ն Ռոմա Բորիկի Կարապետյանը:

3. Դատախազի ն պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՃՇ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 18-ին որոշում է կայացրել դատախազի բողոքը մերժելու, պաշտպանի բողոքը բավարարելու ն Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14ի դատավճիռը մասնակիորեն` Ռոմա Կարապետյանի մասով բեկանելու մասին: Ճանաչվել ու հռչակվել է Ռ՛Կարապետյանի անմեղությունը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 202րդ հոդվածի 3րդ մասի 2րդ կետով առաջադրված մեղադրանքում ն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ ԱԿՎարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Ռ.Կարապետյանի մասով ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ Ա.Հովհաննիսյանի ն Ա.Օհանյանի մասով՝

5

ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա:

Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի ն Ա.Օհանյանի անձի ու նրանց կատարած արարքների հանրային վտանգավորության վրա ազդող ստորն նշված գործոնները, որոնք վկայում են վերջինների անձի ն նրանց կատարած արարքների հանրային բարձր վտանգավորության մասին:

Այսպես՝ պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել խմբի կազմում, ուղղակի դիտավորությամբ, միջին ծանրության ու առանձնապես ծանը հանցանքներ կատարելը, որոնց համար օրենսդրությամբ որպես պատիժ նախատեսված է բացառապես ազատազրկումը, ինչը, ըստ բողոքի հեղինակի՝ վկայում է ՃՀայաստանի ՇՀանրապետությունում այս հանցատեսակների դեմ պայքարի առավել խիստ քրեաիրավական քաղաքականության մասին: Նշվածի հետ համակցված բողոքի հեղինակը փաստարկել է, որ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ մեղադրյալներն ունեցել են ակտիվ մասնակցություն: Բացի այդ՝ ներկայացված մեղադրանքում Ա.Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ Ա.Օհանյանը հերքել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքին հանցակիցների առնչությունը, ընդ որում՝ կատարած արարքների համար երկուսն էլ չեն զղջացել:

Անդրադառնալով մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձնով

նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնված՝ հանցանքները 2019 թվականին կատարված լինելուն, բողոքի հեղինակը նշել է, որ

6

ուղղակի դիտավորությամբ միջին ծանրութան ն առանձնապես ծանը հանցանքների կատարման ժամանակը որոշիչ նշանակություն չի կարող ունենալ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարությունը որոշելիս:

Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների համակցությունը, այդ թվում՝ վերլուծված տվյալները, վկայում են առան`։ ։`պատիժը՝ փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14ի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի որոշումը բեկանել ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ վերացնելով մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արման Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն արարքների համար, որ նա. «/Օյժանդակել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսաունենգությանը ն առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու փորձին:

Այսպես.

Հ.Բադալյանը ցանկություն է ունեցել առանց իրացնելու նպատակի ձեռք բերել «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Այդ նպատակով ՀԲադալյանը 2019 թվականի հունիսի 12-ին դիմել է ԱՀովհաննիսյանին ն առաջարկել զանգահարել ն պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունում:

7

թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ինքնությունը դեռես չպարզված ոմն «Ալիի» հետ 100.000 ՀՀ դրամի թմրամիջոց ձեոք բերելու շուրջ:

ԱՀովհաննիսյանը նույն օրր կապ է հաստատել ինքնությունը չպարզված նշված «Ալիի» |հեզ) ն պայմանավորվել թմրամիջոց ձեռք բերելու վերաբերյալ, որից հետո զանգահարել է ՀՇ'Բաղալյանին ն հայտնել թմրամիջոց իրացնողի համաձայնության ն հանդիպման վայր հասնելու ժամանակի մասին ն այդ տեղեկությունները փոխանցել ՀՐԲադալյանին: Այնուհարն, թմրամիջոցն իրացնողից Իրանի Իսլամական Հանրապետությունում ձեռք բերելու ՀՀ տեղափոխելու ն իրեն հանձնելու համար ՀԲաղալյանը պայմանավորվել է ԱՕհանյանի հետ նրան փոխանցելով նան ԱՀովհաննիսյանի կողմից տրամադրված տեղեկությունները:

2019 թվականի հունիսի 12-ին ԱՕհանյանը ՀԲադալյանի ցուցումով ՀՀ ՊԵԿ «Մեղրի» անցակետով անցել է Իրանի Իպամական Հանրապեվություն ն հանդիպել վերոնշյալ «Ալիին», որտեղ ՀԲադալյանի համար ն նրա գումարով 100000 ՀՀ դրամով, «Ալիից» ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով 814 գրամ «մարիխուանա» վւեսակի թմրամիջոց, որից հետ ԱՕհանյանը թմրամիջոցի փաթեթը տեղավորել է իր վարտիքի մեջ ն նույն օրին այն ՀՇԲաղալյանի կազմակերպմամբ ն ԱՀովռաննիսյանի օժանդակությամբ (տրամադրած տեղեկություններով) մաքսանենգությամի մաքսային հսկողությունից թաքցնելով ապօրինի տեղափոխել է Եվրասիական փնտեսական միության մաքսային ն Հայաստանի Հանրապետության պետական սահմանով, սակայն ՀՀ «Մեղրի» մաքսային կետում բոնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում: Հ.Բադալյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել առանց իրացնելունպատակի թմրամիջոց ձեռք բերելը»:

7... Արթուր Օհանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44396րդ հոդվածի 3-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն արարքների համար, որ նա. «/Թյմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու վերաբերյալ ՀԲաղդալյանի հետ ունեցած նախնական համաձայնությաւմը, 2019 ւՏե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 174-194:

8

թվականի հունիսի 12-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ինքնությունը չպարզված ոմն «Ալիից», քննությամի չպարզված հանգամանքներում, Հ.Բադալյանի կողմից տրված 100.000 ՀՀ դրամով ն նրա համար, ապօրինի ձեռք է բերել, պահել, փոխադրել ն ՀԲադալյանի կազմակերպմամի ու ԱՀովհաննիսյանի օժանդակությաւմիբ մաքսանենգությաւմի մաքսային հսկողությունից վարտիքի մեջ թաքցնելու եղանակով, ՀՀ պետական ն Եվրասիական փնետեսական միության մաքսային սահմանով ապօրինի տելափոխել Է առանձնապես խոշոր չափի 814 գրամ քաշով «մարիխուանա» վաեսակի թմրամիջոց, սակայն նույն օրը ժամի 19:50-ին, բոնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից «Մեղրի» մաքսային կետում, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հիշյալ թմրամիջոցը, ինչի արդյունքում Հ.Բադալյանն լիր) կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ձեռք բերել նշված թմրամիջոցը»:

8. Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ն Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումը պատճառաբանել է հետնյալ կերպ. «/(...) ԱՀովհաննիսյանի պատասխանավտվություն, ն պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան:

ԱՕհանյանի պատասխանապվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանք է պատիժ նշանակելու պահին խնամքի տակ մինչն 14 տարեկան երկու երեխայի (Ռ.Օհանյան ծնված 26.112012 թվականին ն Վ.Օհանյան ծնված 27.112021 թվականին) առկայությունը:

(Այմիատարանյալների պափտասխանավպվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Ը)

ԱՀովհաննիսյանը բնութագրվում է դրականորեն, ընտանիքի միակ կերակրողն Լ՝ խնամքին են նան կինը, հիվանդ մայրը ն անչափահաս դուստիր, որդին ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 174-194:

9

ԱՕհանյաւնը բնութագրվում է դրականորեն, վատառողջ է, ընտանիքի միակ կերակրողն է՝ խնամքին է նան կինը:

Ը)

ԱՀովհաննիսանի անձի բնութագրող տվյալները, հետնանցավոր

վարքագիծը, պատասխանապվությունն ու պատիժը ծանրացնող հանգաւմանքների բացակայությունն իրենց համակցությամբ (-) էականորեն նվազեցնում են ամբաարանյալի կողմից կատարված հանցագործությունների հանրության համար վտանգավորություն աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետնության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու վերջինիս նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել պատժի նպավաւկներին (.):

Ը)

ԱՕհանյանի անձր բնութագրող տվյալները, հետհանցավոր վարքագիծը, պատասխանաւտվությունն Օու պատիժը մեղմացնող նշված հանգամանքը ն պատասխանաւտվություն ու պատիժը ծանրացնող հանգամանքների

բացակայությունն իրենց համակցությամբ (-) էականորեն նվազեցնում են ամբաարանյալի կողմից կատարված հանցագործությունների հանրության համար վտանգավորություն աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետնության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու վերջինիս նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել պազտժի նպավաւկներին (.):

Ը)

ԱՀովհաննիսյանի ն ԱՕհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգիրքի 84-րդ հոդվածի կիրառման մասով, (Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ վերջիններս շուրջ 1 փարի 6 ամիս գտնվել են անազատության մեջ, այսինքն, փաարացի գիտակցել են կատարած հանցանքների վրանգավորությունը, ինչի ապացույցն է նրանց հետհանցավոր դրական վարքագիծը: Ոչ այնքան կարնոր նշանակություն ունի նան այն հանգամանքը, որ հանցագործությունները կատարվել

10

են 2019 թվականի հունիսին ու պատժի ոռնալ կիրառումը կորցրել է իր արդիականությունը: Ավելին, ուշադրության է արժանի հանցագործության առարկան, այն է` «Մարիխուանա» տեսակի թմիամիջոցը, որը համեմատաբար նվազ վտանգավորություն ունեցող թմրամիջոցների տեսակ է»:

9. Վերաքննիչ դատարանը, մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ն Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելով, արձանագրել է հետնյալը. «(...) Հաշվի առնելով Առաջին ատյանի դատարունի կողմից գնահատված հանգամանքները, նաւն այն, որ ամբաարանյալ Ա.Օհանյանի կինը գտնվում է 34 շարաթական հղիության մեջ, ինչպես նան ամբաատրանյալների կողմից պատժի ոռնալ կրմուն հնարավոր ազդեցությունը նրանց ընտանիքի կենսապայմանների վրա` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքների համակցությունն էապես նվազեցնում է ինչպես ամբաստանյալներ Ա.Օհանյանի ն Ա.Հովհաննիսյանի, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքների հանրության համար վտանգավորությաւն աստիճաւնը ն, որ նշված հանգամանքների համակցությունը բավարար է գալու հեզության, որ ամբաարանյալների ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու (...):

Ինչ վերաբերում է (...) այն պնդմանը, որ Առաջին ատյանի) դատարանը պափշաճ գնահատման չի ենթարկե ամբաստանյալներին մեղսագրվող արարքների բարձր հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցագործության կատարման խլանակը, հանցավոր 6 մվադրության իրականացման ն մասնակցության աարիճանը, հանցագործության աուրյեկտիվ կողմը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշվածները, թեն որոշակի նշանակություն ունեն նշանակված պատիժը կրելու

նպատակահարմարության հարցր լուծելու համար, սակայն սույն գործի շիջանակներում ինքնին չեն կարող ամիաարանյալների նկատմամը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի 3 Տե'ս քրեական գործ, հատոր 23-րդ, թերթեր 6-54:

1

դատարանի հեփնությունների հետ չհամաձայնելու հիմք հանդիսանալ` հաշվի առնելով գործում աոկա վերոգրյալ հանգամանքները:

(:-.) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ (...) եթե գործում առկա հանգամանքների համակցությամբ դատարանը գալիս է համոզման, որ մեղադրյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու, ապա մեղքը վերջինիս կողմից չընդունելն ինքնին բավարար չէ փաարելու, որ առկա չեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը»:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Մույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր են արդյոք մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի կողմից կատարված հանցանքների համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

1. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն

չկիրառելու հարցերին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում»: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (աճն ուսռոճ Տ) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:

12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական

դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունն ու վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք «Տե՛ս քրեական գործ, հատոր 25-րդ, թերթեր 4-29:

5 Տես Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/9, Սարգիս Խաչապրյաւնի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

12

է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ու բնույթի ամբողջական գնահատման վրաճ՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձնը ն տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլն՛:

ՃՇՇ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի համաճայն՝ ««. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմեվ' (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրատրելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը`

(-)

3. Սույն հոդվածի Լին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափելրով՝

պատժվում է ազատազրկմամի՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»

' Հանցագործության հանրային վտանզավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրիւանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրրչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/01/3, Արամայիս Հովհաճմվսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի զործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:

13

ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի համաձայն՝ «Թմրամիջոցի (..) մաքսանենգությունը՝ Եվրասիական փնտեսական միության մաքսային սահմանով կամ. Հայաարանի Հանրապետության պետական սահմանով դրանք ապօրինի տեղափոխելը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ու իր անվամի հայտարարագրելու կամ դրանց տեղավախման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը կամ սահմանափակում, խախտեու կամ մաքսային կամ այլ 9փաարաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով

(-)

2. Սույն հոդվածի Լին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

Ս մի խումը անձանց կողմից նախնական համաձայյնությաւմը,

(-)

Յ Սույն հոդվածի Լին կամ 2րդ մաստվ նախատեսված արարքը, որը կատարվել 1՝

(-)

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամի՝ վեցից տասներկու տարի ժամկետով»:

8. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- ԱՀովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին ն դրա մաքսանենգությանն օժանդակելու համար: Մասնավորապես` Ճ.Բադալյանը, առանց իրացնելու սպատակի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու նպատակ ունենալով, 2019 թվականի հունիսի 12-ին դիմել է Ա.Հովհաննիսյանին ու առաջարկել կապ հաստատել Իրանի Իսլամական Հանրապետությունում թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ոմն «Ալիի» հետ ն պայմանավորվածություն ձեռք բերել 100.000 ՀՀ դրամով թմրամիջոց ձեռք բերելու շուրջ: Նույն օրն Ա.Հովհաննիսյան կապ է հաստատել նշված անձի հետ, պայմանավորվել թմրամիջոց ձեռք բերելու շուրջ ու թմրամիջոց իրացնողի համաձայնության ն հանդիպման վայր հասնելու ժամանակի մասին տեղեկացրել

14

Հ.Բադալյանին: Վերջինս իր հերթին այդ տեղեկատվությունը փոխանցել է թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու հարցում իր հետ նախնական համաձայնության եկած ԱՕհանյանին: Ա.Օհանյանը, Հ.Բադալյանի կազմակերպմամբ ու Ա.Հովհաննիսյանի օժանդակությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունում վերոհիշյալ անձից Հ.Բադալյանի համար ն նրա գումարով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի՝ 814 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով այն տեղադրել իր վարտիքի մեջ ու ապօրինի տեղափոխել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով, սակայն Մեղրիի սահմանային անցակետում բռնվել է ՀՀ Կառավարությանն առընթե՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից",

- ԱՕհանյանը մեղավոր է ճանաչվել այն արարքների համար, որ նա, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու շուրջ նախնական համաձայնության գալով Հ.Բադալյանի հետ, 2019 թվականի հունիսի 12-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, Հ.Բադալյանի կազմակերպմամբ ն Ա.Հովհաննիսյանի օժանդակությամբ, Հ.Բադալյանի համար ու նրա գումարով, ոմն «Ալիից» 100.000 ՀՀ դրամով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի՝ 814 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով թմրամիջոցը տեղադրել իր վարտիքի մեջ ն նույն օրն ապօրինի տեղափոխել Հայաստանի Հանրապետութան պետական սահմանով, որը հայտնաբերվել է Մեղրիի սահմանային անցակետում՝ ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ ԱՕհանյանի անձնական խուզարկությամբտ,

- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում վերջինիս դրական բնութագրվելը, ընտանիքի միակ կերակրող հանդիսանալը, խնամքին կնոջ, հիվանդ ծնողի ու անչափահաս դստեր առկայությունը, որդու՝ Հայաստանի Հանրապետության Ց Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:

15

զինված ուժերում ծառայելը, հետհանցավոր վարքագիծը ն

պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Մեղադրյալ Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ հաշվի է առնում նրա անձը բնութագրող փաստական տվյալներն ու պատասխանատվություն, ն պատիժը մեղմացնող հանգամանքները՝ մասնավորապես, խնամքին մինչն 14 տարեկան երկու երեխայի, ինչպես նան կնոջ առկայությունը, դրական բնութագրվելը, վատառողջ լինելը, ընտանիքի միակ կերակրող հանդիսանալը, հետհանցավոր վարքագիծն ու պատասխանատվոթյուն ն տպատիժ`՝ » ծանրացնող հանգամանքների

բացակայությունը: Վերոգրյալի հետ մեկտեղ, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ մեղադրյալները շուրջ մեկ տարի վեց ամիս գտնվել են անազատության մեջ, հանցանքները կատարվել են 2019 թվականի հունիսին, հանցագործության առարկան «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որն իր տեսակով համեմատաբար նվազ վտանգավորություն ունի: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքների համակցությունն էապես նվազեցնում է մեղադրյալների կատարած արարքների հանրային վտանգավորության աստիճանը` վկայելով առանց պատիժը փաստացի կրելու մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի ուղղվելու հնարավորության մասինճ,

- Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ վիճարկվող դատական ակտով արձանագրված հանգամանքները, ինչպես նան՝ Ա.Օհանյանի կնոջ հղիության փաստը, իրենց համակցության մեջ բավարար հիմքեր են տալիս գալու հետնության, որ մեղադրյալների ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ն Ա.Օհանյանի օ Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

ո Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

16

նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալների կողմից կատարված հանցավոր արարքների բնույթի ու հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետնյալ գործոնները.

Արման Հովհաննիսյանի մասով.

- ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալին մեղսագրվում է երկու հանցագործության կատարում` նախ թմրամիջոցների օրինական շրջանառութան դեմ ուղղած բարձր

վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանն օժանդակելը, ինչպես նան՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին օժանդակելը.

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը, գործելով ուղղակի դիտավորությամբ, օժանդակել է Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին ն Իրանի Իսլամական Շանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով՝ դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով թմրամիջոց տեղափոխելուն,

գ) հանցագործության եղանակը, այն, որ թմրամիջոց ձեռք բերելուն ու այն մաքսանենգությաամբ Հայաստանի ՀՇՀանրապետութան տարածք ապօրինի տեղափուխելուն օժանդակելու նպատակով զանգահարել է Իրանի Իսլամական Շանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող՝ թմրամիջոց ձեռք բերելու մտադրություն ունեցողի կողմից նշված անձին, թմրամիջոց ձեռք բերելու շուրջ համաձայնության գալով, համաձայնեցրել է գործարքի մանրամասները ն այդ տեղեկատվությունը փոխանցել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձին, որն էլ իր հերթին այն փոխանցել է կատարողին:

Արթուր Օհանյանի մասով

17

- ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալին մեղսագրվում է երկու հանցագործության կատարում` նախ թմրամիջոցների օրինական շրջանառութան դեմ ուղղած բարձր

վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությունը, ինչպես նան՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին օժանդակելը.

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը, գործելով ուղղակի դիտավորությամբ, նախ օժանդակել է Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին, ն երկրորդը, Իրանի Իսլամական Շանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով՝ դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ապօրինի տեղափոխել թմրամիջոց,

գ) հանցագործության եղանակը, այն, որ Ա.Օհանյանը, թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու նախնական համաձայնությամբ, մեկնել է Իրանի Իպամական Հանրապետություն, նախապես իրեն տրամադրված դրամական միջոցներով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը, մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով, այն տեղադրել է իր վարտիքի մեջ ու տեղափոխել Հայաստանի Հանրապետութան պետական սահմանով, որը հայտնաբերվել է Մեղրի սահմանային անցակետում անձնական

խուզարկությամբ:

141 Միաժամանակ, անդրադառնալով ստորադաս դատարանի այն

փաստարկին, որ պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս հաշվի է առնում նան հանցագործությունների առարկա թմրամիջոցի տեսակը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ պատժի անհատականացման գործընթացում ուշադրության է արժանի ոչ միայն թմրամիջոցի տեսակը, այլ նան դրա չափը. տվյալ դեպքում, ապօրինի շրջանառության առարկա է հանդիսացել 814 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որպիսի չափն ընդգրկված է

18

թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի դասակարգման վերջին՝ առանձնապես խոշոր չափի խմբում:

15. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Նման պայմաններում, Վճոաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ն Ա.Օհանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժ՝`։ նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտություն Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Ա.Հովհաննիյաի ն Ա«ՇՕհանանի նկատմամբ

ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալների կամ նրանց կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

16. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալնե Ա.Հովհաննիյանի ու ԱռՕհանյանի կողմից կատարված հանցանքների համա`՝ ազատազրկման ձնով նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Ա.Հովհաննիսյանի ն Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական

19

իրավունքի խախտում: Ուստի, անհրաժեշտ է Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. Ա.Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված ու նույն օրենսգրքի 74-րդ ն 79-րդ հոդվածների կիրառմամբ՝ սահմանված 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից: Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ու թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված ն նույն օրենսգրքի 74-րդ ն 79-րդ հոդվածների կիրառմամբ սահմանված՝ 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ ու 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14ի դատավճիռը ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի որոշումն Արման Ղնոնդի Հովհաննիսյանի ու Արթուր Վալերիկի Օհանյանի մասով փոփոխել:

Արման Ղնոնդի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով

20

ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված ու ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ ն 79-րդ հոդվածների կիրառմամբ սահմանված՝ 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվել Արման Ղնոնդի Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3. Արթուր Վալերիկի Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3րդ մասի 2րդ կետով, 46-44396րդ հոդվածի 3րդ մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ու թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված ն ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ ու 79-րդ հոդվածների կիրառմամբ սահմանված՝ 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվել Արթուր Վալերիկի Օհանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԱՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴ/0147/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել