Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԱՅՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԱՅՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-517 հունվարի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 հունվարի 2020թ. ՍԴԱՈ - 5 | «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԱՅՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԱՅՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատական կազմի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. Դիմողը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն այնքանով, որքանով այն չի նախատեսում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված իրավական պետության սկզբունքին, 167-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողը բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր, այն է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն: Ըստ դիմողի չի կարող լինել արդյունավետ արդարադատություն առանց դատական ակտերի կատարման արդյունավետ համակարգի: Ցանկացած արդարադատություն պատրանքային բնույթ է ստանում, եթե հնարավոր է դառնում չկատարել ուժի մեջ մտած վերջնական դատական ակտը: Ընդ որում այդպիսի չկատարումը, ըստ դիմողի, կարող է քողարկվել նաև տվյալ դատական ակտը դրա բովանդակությանը հակառակ մեկնաբանելով: Դիմողը գտնում է, որ նման իրավիճակներից խուսափելու միակ տարբերակը, որը պրատիկայում ապացուցել է իր արդյունավետությունը, դատական ակտ կայացրած դատարանի կողմից իր դատական ակտը պարզաբանելու ինստիտուտն է, որը գործում է դատավարական մյուս ճյուղերում, և որը բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում:

3. Ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով հետևյալ պատճառաբանությամբ.

1) դիմողը, վկայակոչելով ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններին վերաբերող օրենսդրական կարգավորումները, թեև փաստարկել է Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պարտադիրությունը, միևնույն ժամանակ չի անդրադարձել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման կառուցակարգի օրենսդրական ամրագրումը: Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 1-ին հոդվածը, 167-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը և 63-րդ հոդվածի 1-ին մասը որևէ կերպ չեն կանխորոշում Սահմանադրական դատարանում որոշումների պարզաբանման պարտադիրությունը,

2) ցանկացած դատարան, առավել ևս այն դատարանները, որոնց որոշումները վերջնական են, իրենց որոշումները պետք է շարադրեն այնպես, որ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանա, իսկ պարզաբանումը լինի բացառություն կանոնից, իսկ Սահմանադրական դատարանի դեպքում նրա որոշումների պարզաբանման օրենսդրական ամրագրումը պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկների վկայակոչմամբ,

3) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն իրավական բացի տեսանկյունից վիճարկելու համար դիմողը պետք է անդրադառնար Սահմանադրական դատարանի կողմից այդ հարցով ձևավորված լայնածավալ պրակտիկային և ողջամտորեն փաստեր իրավական բացի առկայությունը ի թիվս այլնի հիմնավորելով, որ այն Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա իրավական բաց է: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 69-րդ հոդվածի 5-րդ մասը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

17 հունվարի 2020 թվականի

ՍԴԱՈ-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 հունվարի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել