Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 753 — Որակի երաշխիքը շինարարական կապալի պայմանագրով 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 753AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 753 — Որակի երաշխիքը շինարարական կապալի պայմանագրով 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 753. Որակի երաշխիքը շինարարական կապալի պայմանագրով 1. Կապալառուն երաշխավորում է շինարարական օբյեկտի` նախագծային փաստաթղթերում նշված ցուցանիշներին հասնելը և երաշխիքային ժամկետում օբյեկտը շինարարական կապալի պայմանագրին համապատասխան շահագործելու հնարավորությունը, եթե այլ բան նախատեսված չէ շինարարական կապալի պայմանագրով: Օրենքով սահմանված երաշխիքային ժամկետի տևողությունը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ: 2. Կապալառուն պատասխանատվութ

Ամբողջ Տեքստ

Հոդված 753. Որակի երաշխիքը շինարարական կապալի պայմանագրով 1. Կապալառուն երաշխավորում է շինարարական օբյեկտի` նախագծային փաստաթղթերում նշված ցուցանիշներին հասնելը և երաշխիքային ժամկետում օբյեկտը շինարարական կապալի պայմանագրին համապատասխան շահագործելու հնարավորությունը, եթե այլ բան նախատեսված չէ շինարարական կապալի պայմանագրով: Օրենքով սահմանված երաշխիքային ժամկետի տևողությունը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ:

2. Կապալառուն պատասխանատվություն է կրում երաշխիքային ժամկետի սահմաններում հայտնաբերված թերությունների համար, եթե չի ապացուցում, որ դրանք առաջացել են օբյեկտի կամ դրա մասերի բնականոն մաշվածության, դրանց ոչ ճիշտ շահագործման, պատվիրատուի կամ նրա կողմից մասնակից դարձված երրորդ անձանց մշակած դրանց շահագործման մասին հրահանգների անճշտության, պատվիրատուի կամ նրա կողմից մասնակից դարձված երրորդ անձանց կողմից օբյեկտի անպատշաճ նորոգման հետևանքով:

3. Երաշխիքային ժամկետի ընթացքն ընդհատվում է այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում օբյեկտը հնարավոր չի եղել շահագործել այնպիսի թերությունների հետևանքով, որոնց համար պատասխանատու է կապալառուն:

4. Երաշխիքային ժամկետի ընթացքում սույն օրենսգրքի 752 հոդվածի 1-ին կետում նշված թերությունները հայտնաբերվելու դեպքում, պատվիրատուն պետք է ողջամիտ ժամկետում դրանց մասին հայտնի կապալառուին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել