Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Խաչատրյան — ԵԴ/0107/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Խաչատրյան — ԵԴ/0107/01/22

Վճռաբեկ դատարանԵԴ/0107/01/2228 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի ապրիլի 17-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 1-ին մասով ն 258-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 12107721 քրեական գործը: 2021 թվականի ապրիլի 17-ին Արմենակ Ղնոնդի Խաչատրյանը ձերբակալվել է: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Արմենա

Ամբողջ Տեքստ

Հ ՏԵՐ:

ՒՆ. ՅԻ զ ԵԴ/0107/01/22

(Ոե` Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Դանիբեկյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան

դատավորներ՝ Լ.Հովհաննիսյան

Մ.Մելքոնյան

28 նոյեմբերի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արմենակ Ղնոնդի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.'Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի ապրիլի 17-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 1-ին մասով ն 258-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 12107721 քրեական գործը:

2021 թվականի ապրիլի 17-ին Արմենակ Ղնոնդի Խաչատրյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Արմենակ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1ին մասով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոխարեն կիրառվել է գրավը՝ գրավի չափ սահմանվելով 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի դեկտեմբերի 29ի որոշմամբ ԱԽաչատրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2022 թվականի հունվարի 10ին քրեական գործ, մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Յ

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի մարտի 26-ի որոշմամբ Ա.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հետնանքով: Նույն որոշմամբ Ա.Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

21 Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 4ի դատավճռով ԱԽաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 11 (տասնմեկ) ամիս 16 (տասնվեց) օր ժամկետով: Ա.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի դեկտեմբերի 1Լին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 4-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

4

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Ա.Խաչատրյանի անձի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորն նշված գործոնները, որոնք վկայում են մեղադրյալի անձի ն նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:

Այսպես՝ պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել կատարված հանցանքի բնույթը ն հանրային վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, մեղադրյալի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ ն հանցագործության առարկայի տեսակները: Այս համատեքստում բողոքի հեղինակը փաստարկել է, որ մեղադրյալը, գործելով ուղղակի դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել ն իր բնակության վայրին կից արհեստանոցում պահել է 1 հատ ինքնաձիգ,։ տարբեր տրամաչափերի 243 հատ փամփուշտ, նռնակներ, պայթուցիջներ ու պայթուցիչ նյութեր: Այս կապակցությամբ բողոքաբերը փաստարկել է, որ մեղադրյալը չի բացահայտել դրանց ձեռքբերման իրական աղբյուրը, նպատակը ն շարժառիթը: Նշվածից զատ, մեղադրյալը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անկանոն կրակոցներ է արձակել հանցագործության առարկա հրազենից:

Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանի հաշվի առնված հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի, չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ ԱԽաչատրյանի՝ անեի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ:

5

Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների համակցությունը, այդ թվում՝ վերլուծված տվյալները, վկայում են առան`։ պատիժ` Օ»փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 11Լի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ վերացնելով մեղադրյալ ԱԽաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելը կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արմենակ Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա. «(..) (Խախտելով «Զենքի մասի» ՀՀ օրենքով սահմանված կարգը, քննությամբ չպարզված

հանգամանքներում ն անձից ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել ն փոխադրել է ակոսափող հրազեն հանդիսացող 1984 թվաւկանի գործարանային արտադրություն «ՎՃՇ743» փեսակի 5,425 մմ (5,455: 39) փրամաչափի «955914» համարի ինքնաձիք, ռազմամթերք հանդիսացող՝ 1981թ., 1982թ., 1986թ. ն 1987թ. գործարանային արտադրության ԱՑ հավ. 5.45մմ տրամաչափի փաեւմվաեշտներ, 1974թ., 1975թ., 1971թ., 1973թ. ն 1961թ. գործարանային արտադրության 68 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ ն գործարանային արտադրության 65 հաւ 5.66մմ մտամաչափի փամվաւշփներ, 1հատ «Փ-1» տեսեւկի 1972 թվականի գործարանային արտադրության պաշտպանողական ձեռքի բեկորային մարփտակաւն նոնակ, 4 հավ «ԵՒ-42» տեսակի 1958թ. ն 1944թ. գործարնեւնային արտադրության հարձակողական ձեռքի մարտական նոնակներ, 2 հափ «»043-Նւ» տեսակի գործարանային արտադրության էլեկտրական հրապապտիճ-ճայթիչներ, 3 հատ «ԿՕԼՑՇ» տեսակի հրապատիճ-ճայթիչներ, պայթուցիկ սարքեր հանդիսացող 5 հատ «332»

6

տեսակի 1971թ., 1973թ., 1966թ. ն 1951թ. գործարանային արտադրության պայթուցիչներ, պայթուցիկ նյութեր հանդիսացող` գործարանային արտադրության 1հավ 200 գրամանոց փրովփվլային պայթաղյուս ն գործարանային արտադրության 200 գրամանոց «ճարս 6403» տեսակի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 17.04.2021թ. Երեան քաղաքի """ ՅՅ" հասցեին հարակից գտնվող արհնարանոցում կատարված դեպքի վայրի զննության ընթացքում»:

8. Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս արձանագրել է, որ. «(..) ԱՍԽաչատրյանի կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքը հանդիսանում է հասարակական անվտանգության դեմ ուղղված, ուղղակի դիմավորությամբ կատարվող հանցանք, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների թվին: Գնահատելով ԱԽաչափիրյաւնի կատարած արարքի հանրության համար վփանգավորությունը՝` դրա կատարման հանգամանքների տեսեւնկյունից, (Առաջին ատյանի) դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի է առնում նան այն, որ դրա առարկան հանդիսանում են գործարանային արտադրության «ՂՃՇ747» վփաեսակի 5,45 մմ (5,455 39) տրամաչափի «935914» համարի ինքնաձիք, փամփուշտներ, գործարանային արտադրության պաշտպանողական ձեռքի բեկորային մարտական նոնակ, գործարանային արտադրության հարձակողական ձեռքի մարվփական նոնակներ, գործարանային արտադրության էլեկտրական հրապատիճ-ճայթիչներ, ոլւպիսիք օժվված են վնաս պատճառելու բարձր ունակությամի, ինչպես նան դրանց քանակը, ինչը բարձրացնում է արարքի հանրային վտանգավորությունը:

Որպես ամբաստանյալ ԱԽաչատրյանի անձր բնութագրող տվյալներ (Առաջին ատյանի) դատարանը հաշվի է առնում այն, որ վերջինս նախկինում դատապարտված չի եղել, վատառողջ է` վերջինիս մով. ախարորոշվել են «""" Ցար րաւ աոա միջին ծանրության: Հ»ո"որոի, «որրրրթոոու բորոաթ ւՏե՛ս, քրեական գործ, հատոր Լին, թերթեր 314-322:

7

ԽԱաաաԱ աաա աաա «աաա Ն աաաաոուաոոթա առու. (թժառոաոութոթ

Ցորորթու),. (րթրրթը աարոոոորյթթը այչ րոր, (հիմք` ՀՇ ԱՆ

«Քրնակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի 26.04.2021թ. թիվ 359 գրություն, «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸի կողմից 06.05.2021թ. տրված տեղեկանք, «Պավլ-Մեդ» ՍՊԸ բժշկական կենտրոնի կողմից տրված թիվ """ քաղվածք), բնութագրվում է դրական (հիմք «Արցախ-4» համատիրության ղեկավարի կողմից 19.04.2021թ. հաստավված բնութագիր):

Որպես ամբաստանյալ ԱԽաչավտրյանի պափտասխանապվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքներ (Առաջին ատյանի) դատարանը դիտում է նրա կողմից մեղքն ընդունելը, կատարած հանցանքի համար զղջալը:

Որպես ամբաստանյալ ԱԽաչավտրյանի պափտասխանապվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանք (Առաջին ատյանի) դատարանը դիզում է հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

(-) Վերլուծելով ն զնահատելով վերը նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ, (Առաջին ատյանի) դատարանը հանգում է հենության, որ տվյալ դեպքում պատժի նպատակներին հնարավոր է հասնել առանց մեղադրյալի կողմից ազատազրկման ձեռվ պավիժը փատլացի կրելու (-)»-:

9. Վերաքննի, դատարանը, վիճարկվող դատական ակտն անփոփոխ

թողնելով, արձանագրել|Սր է հետնյալը. «(. ԱԽաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժր պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին (..):

Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման գալիս նան հաշվի է առնում այն հանգամանքը, որ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի 26.04.2021թ. թիվ 5259 գրությամի հայտնվել է, որ «.. 22042021թ. «Իզմիրլյան» ոժշկական կենտրոնից տրված տեղեկանքի համաձայն՝ վերջինիս ցուցվել է կիրառել ""'" ապարափ` երկարատնե """" թերապիա: ԱխԽաչավտրյանի 2 Տե՛ս, քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 152-159:

8

հարազատների կողմից եշված սարքավորումը փրամադրվել է 25042021թ.: Ննրկայումն «Քրեակատարողական ըժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը չունի ՞""" սարքավորում ԱԽաչավզտրյանին փրամադրելու համար, ինչպես նան չունի համապատասխան մասնագետ վերջինիս խնամքն ապահովելու համար»:

Ը.)

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի գնահատմամը՝ ամբաստանյալ

ԱԽաչատրյանին մեղսագրվող ոազմավթերքի ն հրազենի զանազանությունը, քանակն այն աստիճան չեն բարձրացնում կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որի դեպքում կարող է բացառվել վերջինիս նկատմամբ ազատազրկման ձեռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Միննույն ժամեւնակ, Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը որպես ամբաարանյալ| ԱԽաչատրյանն պատասխանատվություն Օու պատիժը

ծանրացնող հանգամաւնք դիտելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգման կապակցությամի՝ նկատի ունենալով, որ ամիաստանյալի կողմից 2021թ. ապրիլի 17-ին ալկոհոլ օգտագործելը որնէ կերպ չի նպատրել վերջինիս կողմից չպարզված հանգամեւնքներում ն անձից ապօրինի հրազեն ն ոսւզմամթերք ձեռք բերելուն, -փոտխադրելոն են տնական ժամանակ իր արհեարանոցում պահելուն»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Մույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք մեղադրյալ Ա.Խաչատրյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը:

3 Տե՛ս, քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 85-96:

9

1. Հրազենի օրինական շրջանառության սահմանված կարգի դեմ ուղղված հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով գնահատման ենթակա հանգամանքներն արդեն իսկ բացահայտվել են Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում::

12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- ԱԽաչատրյանը մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել ն Երնան քաղաքի ր" ՀԲԲ: 54" հասցեին հարակից իր արհեստանոցում պահել է ակոսափող հրազեն հանդիսացող՝ գործարանային արտադրության «ՃԵՇ-747» տեսակի, 5.45 միլիմետր (52452439) տրամաչափի ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող՝ 110 հատ 5:45 միլիմետր, 68 հատ 7.62 միլիմետրը ն 65 հատ 5.6 միլիմետր տրամաչափերի գործարանային արտադրության փամփուշտ, 1 հատ «Փ- 1» տեսակի պաշտպանողական ձեռքի բեկորային ն 4 հատ «ԵԼ-42» տեսակի հարձակողական ձեռքի մարտական նռնակ, 5 հատ «Ֆ3քոու» տեսակի պայթուցիչ (պայթուցիկ սարք), հրապատիճ-ճայթիչներ՝ 3 հատ «ոյ-86» տեսակի (էլեկտրական) ու 2 հատ «5ո-ո3-ու» տեսակի ու պայթուցիչ նյութեր հանդիսացող՝ 1 հատ 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուս ն 200 գրամանոց «Հեւա 62648» տեսակի փամփուշտներ, որոնք 2021 թվականի ապրիլի 17-ին հայտնաբերվել են վարութային գործողության ընթացքում»,

- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում կատարված հանցանքի բնույթը ն հանրային վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ հանցագործության առարկա հրազենի, ռազմամթերքի ու պայթուցիկ նյութերի քանակը ն տեսակը, ընդ որում՝ 4 Տե'ս, ութ ռնո, Վճռաբեկ դատարանի՝ Գառնիկ Գալարյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Արտակ Հակոբյանի գործով 2022 թվականի մարտի 30-ի թիվ ԼԴ/0090/01/20, Հարությու Իսկանդարյանի գործով 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ԵԴԼ/1777/01/23 ն Երվամոդ Պեպլոտսյանի գործով 2025 թվականի ապրիլի 25-ի թիվ ԵԴ/1946/01/21 որոշումները:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

10

վերջին ցուցիչը, ըստ Առաջին ատյանի դատարանի՝ վկայում է, որ ապօրինի կերպով շրջանառության մեջ դրված այդ առարկաներն օժտված են մեծ վնաս պատճառելու հատկությամբ: Վերոգրյալի հետ մեկտեղ Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ հաշվի է առնում մեղադրյալի անձը բնութագրող փաստական տվյալներն ու պատասխանատվություն ն ըտպատիժ` մեղմացնղ ..հանգամանքները՝ մասնավորապես, դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը, վատառողջ լինելը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելն ու կատարած արարքի համար զղջալը, ինչպես նան` պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքը՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար հիմքեր են տալիս գալու հետնության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու,

- Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի հիշյալ եզրահանգմանը, ընդգծել է, որ նան հաշվի է առնում. ա) մեղադրյալ ԱԽաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ առկա տեղեկությունները, մասնավորապես, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կազմված տեղեկանքի համաձայն՝ ԱԽաչատրյանին ցուցված է «4555» սարքի կիրառում՝ երկարատն «55» թերապիա, մինչդեռ, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպությունը նման սարք մեղադրյալին չի կարող տրամադրել՝ այդպիսին չունենալու պատճառաբանութամբ, ն միաժամանակ չունի համապատասխան մասնագետ մեղադրյալի խնամքն ապահովելու համար, բ) մեղադրանքի փաստական նկարագրի մեջ ձնակերպված զենքի ու ռազմամթերքի տեսակը ն քանակն այն աստիճանի չեն բարձրացնում արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որ բացառեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը, գ) հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը որպես պատիժը ծանրացնող հանգամանք չի կարող հաշվի առնվել, քանի որ ալկոհոլ օգտագործելը որնէ կերպ չի նպաստել զենքի ն ռազմամթերքի 6 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

1

ապօրինի կերպով շրջանառությանը: Վերոգրյալի հետ մեկտեղ, Վերաքննիչ դատարանը մատնանշել է, որ մերձավոր ազգականները, դեռնս 2021 թվականի ապրիլի 23-ին, մեղադրյալին տրամադրել են «""""» սարքը՛:

3. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 1-րդ կետում վկայակոչված գործերով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները մեղադրալ՝ ԱյԽաչատրյանի նկատմամբ

ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, վարույթի փաստական հանգամանքները չեն դիտարկել համակցության մեջ ն պատշաճ վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի ու կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վերջինիս մեղսագրվող հանցավոր արարքի բնույթը, հանցագործության եղանակն ու հանգամանքները, ապօրինի կերպով շրջանառութան մե`՞' դրված առարկաների տեսակը, քանակն ու

հատկությունները, ինչպես նան հանցավոր գործունեության տնողությունը:

Այսպես, մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության տեսանկյունից նախ գնահատման է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով Ա.Խաչատրյանին մեղսագրվում է հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող մեկից ավելի արարքների կատարում, այն է՝ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր ձեռքբերելը, փոխադրելը ն պահելը:

Այս առումով հատկապես ուշագրավ են ապօրինի կերպով շրջանառվող առարկաների տեսակը, քանակն ու հատկությունները: Այսպես՝ ԱԽաչատրյանը չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել ն իր արհեստանոցում պահել է ակոսափող հրազեն համարվող՝ գործարանային արտադրության 5.45 միլիմետր տրամաչափի «ՃԽՇ-747» տեսակի ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 243 հատ տարբեր տրամաչափերի, 7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

12

ակոսափող հրազենի համար նախատեսվածծ, գործարանային արտադրության փամփուշտ, 1 հատ «Փ-1» տեսակի պաշտպանողական ձեռքի բեկորային ն 4 հատ «ԵԼ-42» տեսակի հարձակողական ձեռքի մարտական նռնակներ, 5 հատ «33քոխ» տեսակի պայթուցիչ (պայթուցիկ սարք), պայթուցիչ նյութեր հանդիսացող՝ | հատ 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուս ն 200 գրամանոց «Ճուօքոլր 6:8» տեսակի փամփուշտներ ու հրապատիճ ճայթիչներ՝ 3 հատ «-8օ» տեսակի (էլեկտրական) ն 2 հատ «5ո-ո3-ու» տեսակի:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ուշադրություն դարձնել նան այն փաստին, որ ԱԽաչատրյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել ն Երնան քաղաքի Հո" «Բ» "2" հասցեին, այսինքն, բնակելի շենքին հարակից արհեստանոցում պահել է պայթուցիչ նյութեր հանդիսացող՝ 1 հատ 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուս ու 200 գրամանոց «ՀՃԽՕՒՈՐ 6268» տեսակի փամփուշտներ ն ընդհանուր՝ 5 հատ տարբեր տեսակների հրապատիճ- ճայթիչ, ինչպես նան՝ 1 հատ ձեռքի բեկորային ու 4 հատ ձեռքի մարտական նռնակներ ն 5 հատ «33քոճլ» տեսակի պայթուցիչ (պայթուցիկ սարք), որոնք իրենց հատկությամբ, ինչպես իրավացիորեն փաստարկել է Առաջին ատյանի դատարանը, օժտված են մեծ վնաս պատճառելու հատկությամբ: Ավելին` այդ արհեստանոցը, ըստ մեղադրյալի ցուցմունքի՝ օգտագործվում է ակվարիումների պատրաստման նպատակով», հետնաբար, ողջամտորեն չի բացառվում այդ արհեստանոցում այլ անձանց ելումուտը Վերոգրյալ հանգամանքները, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, էականորեն բարձրացնում են կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Վերոգրյալի հետ մեկտեղ, ուշադրության է արժանի նան խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ:

Ց Տե, քրեական զործ, հատոր 1-ին, դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական ն դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացությունը, թերթեր 282-296: 5 Տե՛ս, հատոր 1-ին, մեղադրյալ ԱԽաչատրյանի ցուցմունքը, թերթեր 89-91:

13

Բացի այդ, համաձայնելով «հանցանքն ալկոհոլի ազդեցությամբ կատարելը» որպես պատիժը ծանրացնող հանգամանքի կապակցությամբ Վերաքննիչ դատարանի պնդմանը, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում, ուշագրավ է մեղադրյալի ցուցմունքն առ այն, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մեղադրանքում նշված ինքնաձիգը դուրս է բերել արհեստանոցից ն գործադրել" ու այդ դեպքի առթիվ նախաձեռնած ընթացակարգի շրջանակներում կատարված վարութային գործողությունների ընթացքում էլ միայն հայտնաբերվել ն կանխվել է տնող այս հանցագործությունը, այն է՝ մեղադրյալի կողմից շուրջ քսանյոթ տարի'՝ մեղադրանքի ծավալում ներառված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի ու սարքերի ապօրինի կերպով շրջանառությունը: Այս համատեքստում հարկ է նան նկատել, որ Առաջին ատյանի դատարանը, Ա.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հետնանքով"», ինչը քրեական հետապնդումը բացառող ոչ ռեաբիլիտացնող հիմք է: Ուստի, վերոգրյալ հանգամանքները կարնոր են Ա.Խաչատրյանի անձի ն կատարած արարքի հանրային վտանգավորությունը բնութագրելիս:

14. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ մեղադրանքի փաստական նկարագրի մեջ նշված առարկաների զանազանությունը ն քանակն այն աստիճանի չեն բարձրացնում արարքի հանրային

վտանգավորության աստիճանը, որ բացառեն պատիժը պայմանականորեն օ Տե՛ս, հատոր 3-րդ, մեղադրյալ ԱԽաչատրյանի ցուցմունքը, թերթեր 152-159 ն սթափության վիճակի զննության արձանագրություն, թերթ 29:

ս Տե'ս, հատոր 1-ին, մեղադրյալ ԱԽաչատրյանի ցուցմունքը, թերթեր 89-91: ռ Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

14

չկիրառելու հնարավորությունը, նման եզրահանգումը չի կառուցել արարքի ն դրա հետնանքնեի նկատմամբ մեղադրյալի հոգեբանական վերաբերմունքի, հանցագործության հանգամանքների, եղանակի, ապօրինի կերպով շրջանառվող առարկաների տեսակի, քանակի, հատկությունների ն մեղադրյալի անձի վերաբերյալ՝ սույն որոշմամբ մատնանշված տեղնկությունների համակցության մեջ պատշաճ վերլուծության ու գնահատման վրա: Նույն կերպ՝ Առաջին ատյանի դատարանն ընդգծելով հանդերձ, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս հաշվի է առնում ապօրինի շրջանառության մեջ դրված առարկաների տեսակը, քանակը ն հատկությունը, այնուամենայնիվ որոշումը չի կառուցել վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա:

Ինչ վերաբերում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնված՝ մեղադրյալի առողջական վիճակը բնութագրող հանգամանքին, հարկ է ընդգծել, որ մեղադրյալի առողջական վիճակի գնահատումը նս էական նշանակություն ունի քրեաիրավական ներգործության համաչափ միջոց ընտրելու հարցում: Տվյալ դեպքում մեղադրյալի անազատության մեջ գտնվելու պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն, ն սպասարկումը կազմակերպվելու հնարավորության գնահատման համատեքստում Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ մեղադրյալին ցուցված՝ ՀՀՏԻԻՅՅՅԻ ԲՅՔՔՔՔՑՑո: որք» սարքը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպությունը չի կարող տրամադրել, ն միաժամանակ չունի համապատասխան մասնագետ մեղադրյալի խնամքն ապահովելու համար, բավարար ուշադրության չի արժանացրել, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների բժշկական օգնությունը ն սպասարկումն իրականացվում է ոչ միայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության, այլ նան բժշկական օգնություն նե սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների, այսինքն, քաղաքացիական բուժհաստատությունների թ Տես Վճռաբեկ դատարանի՝ Ալեքսան Հակոբյանի գործով 2017 թվականի օգոստոսի 21ի թիվ ՇԴ/0025/01/16 որոշման 1617րրդ կետերը ն Գերասիմ Վարտանյանի գործով 2020 թվականի հունվարի 10-ի թիվ ԵԿԴ/0289/01/17 որոշման 18.1-րդ կետը:

15

միջոցով": Ինչ վերաբերում է հիշյալ կազմակերպության կողմից «"""» սարք տրամադրելու անհնարինության մասին Վերաքննիչ դատարանի պնդմանը, ապա դրան հակադարձ է Վերաքննիչ դատարանի արձանագրումն առ այն, որ այդ սարքը, դեռնս 2021 թվականի ապրիլի 23-ին, մեղադրյալին տրամադրել են նրա մերձավոր ազգականները: Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ բավարար հիմնավորումներ չի ներկայացվել ն ներկայացված նյութերում առկա չէ որնէ փաստական հանգամանք, որը հիմք կտար եզրահանգելու, որ Ա.Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող համապատասխան եղանակներով կազմակերպվել ազատազրկման ձնով նշանակված պատժի կրման ընթացքում:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է ԱԽաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Ալ կերպ ստորադաս դատարանների կողմից

ԱԽաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային

վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի հիմնավոր:

15. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Խաչատրյանի կողմից կատարված հանցանքի համար

ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը հիմնավորված չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, ԱԽաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ ճ Տես ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածը:

16

հոդվածի խախտում: Այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետնաբար անհրաժեշտ է Ա.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ու թողնել կրելու Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 4-ի դատավճռով նշանակված՝ 11 (տասնմեկ) ամիս 16 (տասնվեց) օր ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Ա.Խաչատրյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Արմենակ Ղնոնդի Խաչատրյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 4ի դատավճիոր ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 1Լի որոշումը փոփոխել:

Արմենակ Ղնոնդի Խաչատրյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու նրա նկատմամբ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 4-ի դատավճռով նշանակված՝ 11 (տասնմեկ) ամիս 16 (տասնվեց) օր ժամկետով ազատազրկումը:

17

Պատժի կրման սկիզբը հաշվել Արմենակ Ղնոնդի Խաչատրյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԱՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/0107/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել