ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 112 — Դատական ծախսերի բաշխումը վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում 1.
Ամփոփում
Հոդված 112. Դատական ծախսերի բաշխումը վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում 1. Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան: 2. Դատական ակտի դեմ ներկայացրած բողոքը հետ վերցնելու դեպքում անձը կրում է բողոքի ներկայացման հետևանքով առաջացած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը։ 3. Բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու
Ամբողջ Տեքստ
Հոդված 112. Դատական ծախսերի բաշխումը վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում 1. Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:
2. Դատական ակտի դեմ ներկայացրած բողոքը հետ վերցնելու դեպքում անձը կրում է բողոքի ներկայացման հետևանքով առաջացած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը։
3. Բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` սույն գլխի կանոնների համաձայն:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
