Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26.1 — Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26.1 — Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 26.1. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը 1. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը և ճանաչումը կամավոր գործընթաց է, որը կազմակերպվում, իրականացվում և հավաստագրվում է սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթներով։ 2. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացնում են Ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները կամ ֆիզի

Ամբողջ Տեքստ

Հոդված 26.1. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը 1. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը և ճանաչումը կամավոր գործընթաց է, որը կազմակերպվում, իրականացվում և հավաստագրվում է սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթներով։

2. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացնում են Ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները կամ ֆիզիկական անձինք (գնահատողները)՝ սահմանված պահանջներին համապատասխանելու և տվյալ մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով։

3. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման համակարգով գնահատված ու ճանաչված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ աշխատաշուկա մուտք գործելու և կոնկրետ աշխատանք կատարելու կամ զբաղմունք իրականացնելու համար։

4. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները գնահատելու, ճանաչելու, հավաստագրելու աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացը համակարգում, ինչպես նաև Ուսուցման ազգային ռեեստրը վարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը։

5. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը, ճանաչումը և հավաստագրումը կազմակերպվում ու իրականացվում են հետևյալ փուլերով. 1) թեկնածուի հայտի գնահատման և ճանաչման գործընթաց. 2) անձի գիտելիքների, փաստացի կարողությունների և որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության համադրում, գնահատում. 3) ընդհանրական գնահատում, եզրակացություն. 4) գնահատման արդյունքների պաշտոնական ճանաչում և հավաստագրում՝ պետական նմուշի միասնական փաստաթղթի (հավաստագրի և ներդիրի) շնորհում: Հավաստագրի ներդիրը համարվում է տվյալ փաստաթղթի անբաժանելի մասը և առանց հավաստագրի վավեր չէ:

6. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

7. Հավաստագրի և հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

8. Պետական նմուշի միասնական փաստաթուղթ (հավաստագիր և ներդիր) ստացած անձինք գրանցվում են Ուսուցման ազգային ռեեստրում։ (26.1-ին հոդվածը լրաց. 04.05.22 ՀՕ-127-Ն) ( 04.05.22 ՀՕ-127-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) Գ Լ ՈՒ Խ 3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել