Բաղդասարյան — ԵԴ/7480/02/18
Ամփոփում
քննելով Հասմիկ Աբովյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ստեփան Բաղդասարյանի ընդդեմ Հասմիկ Աբովյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ (Հայաստանի հանրային հեռուստաընկերությունե փակ բաժնետիրական ընկերության՝ վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հրապարակային ներողություն խնդրելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ստեփան Բաղդասարյանը պահանջել է Հասմիկ Աբովյանին պարտավորեցնել ՀՀ հանրային հեռուստաընկերությ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7480/02/18
Նախագահող դատավոր`
Տ. Նազարյան
Դատավորներ`
Հ. Ենոքյան
Գ. Խանդանյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7480/02/18
2020թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2020 թվականի հուլիսի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հասմիկ Աբովյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ստեփան Բաղդասարյանի ընդդեմ Հասմիկ Աբովյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ (Հայաստանի հանրային հեռուստաընկերությունե փակ բաժնետիրական ընկերության՝ վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հրապարակային ներողություն խնդրելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ստեփան Բաղդասարյանը պահանջել է Հասմիկ Աբովյանին պարտավորեցնել ՀՀ հանրային հեռուստաընկերության Հ1 հեռուստաալիքի (Առաջին տաղավարե հաղորդաշարում հրապարակել հրապարակային ներողություն, ինչպես նաև Հասմիկ Աբովյանից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և վիրավորանքի փոխհատուցում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 16.08.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.12.2019 թվականի որոշմամբ Ստեփան Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 16.08.2019 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել՝ Ստեփան Բաղդասարյանի հայցն ընդդեմ Հասմիկ Աբովյանի՝ վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն, այն է՝ որոշվել է Հասմիկ Աբովյանի կողմից Ստեփան Բաղդասարյանին ուղղված (հանցագործ էե արտահայտությունը որակել որպես զրպարտություն, և Հասմիկ Աբովյանից հօգուտ Ստեփան Բաղդասարյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության հետևանքով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում: Որոշվել է Հասմիկ Աբովյանից հօգուտ Ստեփան Բաղդասարյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, և 6.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Հայցը՝ մնացած մասով, մերժվել է: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը որոշել է Հասմիկ Աբովյանից հօգուտ Ստեփան Բաղդասարյանի բռնագանձել 5.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, Հասմիկ Աբովյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 6.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված և հետաձգված պետական տուրքի գումար, Ստեփան Բաղդասարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 54.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված և հետաձգված պետական տուրքի գումար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Աբովյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը, (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ (մեղադրվողե եզրույթը կարող է վերաբերել քրեական գործով մեղադրյալին (կասկածյալին, ամբաստանյալին), և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի բացակայության պայմաններում անձին անմեղ համարելու պարտականությունը դրված է ոչ թե կարծիք արտահայտող քաղաքացու, այլ դատարանի վրա: Ստեփան Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետները լրանալու հիմքով: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը պաշտպանել է մի անձի իրավունք, ով համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական գործի վարույթը ոչ արդարացնող հիմքով կարճելու վերաբերյալ:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոքաբերը հաղորդմանը հրավիրված է եղել որպես բժիշկ-էնդոկրինոլոգ: Որպես բժիշկ՝ ինքն այլ կերպ չէր կարող որակել Ստեփան Բաղդասարյանի արարքը, եթե հաղորդման ժամանակ իրեն հայտնի է դարձել, որ Ստեփան Բաղդասարյանն առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդի համար կենսական անհրաժեշտ ինսուլինը փոխարինել է բույսերով, իսկ լյարդի տոքսիկ
3
ախտահարումը տեսնելով՝ խորհուրդ է տվել ձկներ գնել, որպեսզի հիվանդը (խաղաե դրանց հետ, (ձկները կդեղնեն և կսատկենե, հիվանդի դեղնությունն էլ կանցնի: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բողոքաբերը՝ որպես բժիշկ, (տգետ և հանցագործե
գնահատողական
արտահայտությունները
կատարել
է,
որպեսզի
հանրությունը տեղեկանա, որ նման (բուժումներըե կարող են անդառնալի հետևանքներ ունենալ, և զերծ մնա նման ոչ պրոֆեսիոնալ (բուժումներիցե: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է հայցը բավարարելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 13.12.2019 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Հանրային հեռուստաընկերության (Առաջին տաղավարե հաղորդման 14.03.2018 թվականի եթերը վերաբերել է բուսաբուժությանը (հեքիմությանը): Հաղորդմանը որպես հյուր հրավիրվել է Սուրեն Նիկողոսյանը, ում հանգուցյալ որդու՝ Հովհաննես Նիկողոսյանի նկատմամբ ոչ գիտական մեթոդներով բուժում է իրականացրել Ստեփան Բաղդասարյանը: Նախքան Սուրեն Նիկողոսյանի խոսքը՝ հաղորդավարը, շնորհակալություն հայտնելով Սուրեն Նիկողոսյանին՝ հաղորդմանը ներկայանալու համար, նշել է, որ վերջինիս ներկայության նպատակն է (զերծ պահել բոլոր մարդկանց, ում մտքով երբևէ կանցնի կրկին ոչ ապացուցողական բժշկությանը դիմել և հանգել այսպիսի արդյունքներիե: Հաղորդման ընթացքում Սուրեն Նիկողոսյանը պատմել է, որ իր որդին հիվանդացել է շաքարային դիաբետով, հոսպիտալացվել, այնուհետև դուրս գրվել և հետագայում անընդհատ ստացել է ինսուլին: Բուժման ընթացքում որդին մի գովազդ է տեսել, որ մի շարք անբուժելի հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետը, հեքիմ Ստեփան Բաղդասարյանը բուժում է: Սուրեն Նիկողոսյանը նաև նշել է, որ անգամ ներկայումս գովազդը դեռևս շարունակվում է, չնայած հարուցվել է քրեական գործ:
Հաղորդման ժամանակ Սուրեն Նիկողոսյանի փաստաբան Տաթև Սարգսյանը նշել է, որ Ստեփան Բաղդասարյանը՝ որպես անհատ ձեռնարկատեր, աշխատանքային պայմանագիր է կնքել բժիշկ թերապևտ Լուսինե Խաչատրյանի հետ, ստացել է ընդհանուր թերապևտիկ լիցենզիա, սակայն սույն դեպքում իրականացրել է ներզատաբանական տիպի գործունեություն, ինչը դուրս է իր լիցենզիայի շրջանակներից: Արդյունքում Սուրեն Նիկողոսյանի որդու մոտ առաջացել է տոքսիկ հեպատիտ, ինչը հանգեցրել է մահվան, որը, ըստ փորձաքննության արդյունքների, ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում բուժման մեթոդների հետ:
Հաղորդման ժամանակ ներկայացվել է նաև Ստեփան Բաղդասարյանի տեսակետը (հեռախոսազրույցի ձայնագրությունը), ով հայտնել է, որ. (Էդ տղեն մանկուց հիվանդ էր, ես իրեն ասել եմ՝ այ բալա ջան, ես քո շաքարը կիջեցնեմ, կբուժեմ քո լյարդը, ենթաստամոքսային գեղձը: Շաքարը մեկ ամսում 27-ից իջել է 14-ի, հետո մուծել են երկրորդ ամսվա գումարը, իջել է 7-ի (...): (...) կինը զանգ տվեց, ասում է՝ Ձեզ չի լսել, գնացել է բասեին, ջերմությունը 39 է, ինչ անեմ: Ասել եմ՝ ջերմիջեցնող տուր: Ջերմիջեցնող տվել է, քնել է, առավոտյան նորից դեղնած եկել է ինձ մոտ (...): Դա ես կարող էի բուժել, որովհետև ես կարող էի նոր լեղու հումքը տալ բույսերով, հինը մղել դուրս, իսկ բժշկությունը միայն լեղին մղում է դուրս, չի օգնում, որ նորը արտադրվի: Ես դա իմանալով ասեցի՝ մի գնացեք, մի տարեք, ես դա էլ կբուժեմ (...): Ես էլ խորհուրդ տվի՝ կենդանի ձուկ առ, տար տուն, գցիր թասի մեջ, ջուրը լիքը, թող ինքը լողանա: Հենց բռնեց, ձուկը կդեղնի, կսատկի, քո գույնը օր օրի կբացվի (...)ե:
Ստեփան Բաղդասարյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը լսելուց հետո Հասմիկ Աբովյանը հստակեցնող հարց է տալիս, թե արդյոք Ստեփան Բաղդասարյանը բժիշկ է, որին
4
ի պատասխան՝ Տաթև Սարգսյանը հայտնում է, որ Ստեփան Բաղդասարյանը բժիշկ չէ, իսկ թերապևտ Լուսինե Խաչատրյանի վերաբերյալ առկա է քրեական գործ՝ բժշկի կողմից բժշկական օգնություն և սպասարկում պատշաճ չիրականացնելու հանցակազմով, բացի այդ, Ստեփան Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Փաստաբանը հայտնում է, որ իրենք բողոքարկել են այդ որոշումը, սակայն վերջնական արդյունքն իրենց օգտին չի եղել, և իրենք պատրաստվում են դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նաև անձի կյանքի իրավունքի պաշտպանության տեսանկյունից:
Այնուհետև բժիշկ Հասմիկ Աբովյանը մանրամասն ներկայացրել է բույսերի և դեղերի օգտակարության, վնասակարության և դրանցով բուժման հետևանքների մասին՝ մասնավորապես նշելով, որ բույսերը հետազոտված չեն, դրանցում կան բազմաթիվ վտանգավոր նյութեր, և որ բուսաբուժությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
Հասմիկ
Աբովյանը
ներկայացրել
է
դեղորայքային
բուժման
առավելությունները՝ հայտնելով, որ դեղագործական ընկերությունները միլիարդավոր դոլլարներ են ներդնում դեղերի հետազոտման համար, ինչը չի արվում բույսերի դեպքում: Հասմիկ Աբովյանը հնչեցրել է նման կարծիք. (Այսօր կա խայտառակ մի իրավիճակ, երբ բժշկությունից շատ հեռու մարդիկ զբաղվում են բժշկությամբ, վաճառում են (բիոդաբավկաներե, խոստանում են հրաշք բուժումներե: Հասմիկ Աբովյանը նշել է, որ այդ մարդիկ համոզում են գնել թանկ դեղեր՝ վստահեցնելով, որ դրանք կօգնեն, սակայն նման բուժումը (լավագույն դեպքում ոչինչ չի տալու, իսկ վատագույն դեպքում լինելու է այն, ինչ եղավ այս ցավալի դեպքի ժամանակե:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք պահանջել է լիցենզիա Ստեփան Բաղդասարյանից, Սուրեն Նիկողոսյանը հայտնել է, որ ընդհանուր թերապևտիկ լիցենզիան և բժիշկ Լուսինե Խաչատրյանի առկայությունն իրենց շփոթության մեջ են գցել: Հաղորդավարը հնչեցրել է կարծիք, որ փաստորեն որպես խայծ է օգտագործվել Լուսինե Խաչատրյանի լիցենզիան: Հաղորդավարը հարց է հնչեցրել հաղորդմանը հրավիրված այլ իրավաբանի, թե արդյոք Լուսինե Խաչատրյանը կարող է հանցակից դիտվել, որին ի պատասխան՝ իրավաբանը հայտնել է, որ բժշկական գործունեության բոլոր տեսակները լիցենզավորման ենթակա են, բացառություն են կազմում բուսաբուժությունը, տզրուկաբուժությունը, ասեղնաբուժությունը, և դրանց նկատմամբ հսկողություն չի իրականացվում:
Այնուհետև փաստաբան Տաթև Սարգսյանը մանրամասնեցրել է, որ Ստեփան Բաղդասարյանը խորհուրդ է տվել ձկներով բուժում իրականացնել՝ նշելով, որ դեղնությունը կանցնի ձկներին: Արձագանքելով այս տեղեկությանը՝ Հասմիկ Աբովյանը նշել է. (Խայտառակություն է ուղղակի, լսել հնարավոր չէե: Ընդ որում, Սուրեն Նիկողոսյանը նաև հայտնել է, որ իր որդին լողավազան չի գնացել, ինչպես որ նշել էր Ստեփան Բաղդասարյանը:
Ի պատասխան Հասմիկ Աբովյանի այն հարցին, թե ինչն է իրենց ստիպել դիմել հեքիմին, չէ որ իրենք գոհ էին գիտական բուժման ընթացքից, միթե իրենք չգիտեին, որ կան շաքարային դիաբետի տեսակներ, երբ մարդու օրգանիզմն այլևս չի արտադրում ինսուլին, իսկ առանց ինսուլինի՝ մարդը չի կարող ապրել, նրանք մահանում են առանց ինսուլինի, Սուրեն Նիկողոսյանը հայտնել է. (Էդ մարդը, եթե Դուք էլ իր դեմը կանգնեք, խոսեք, կարող է Ձեզ էլ համոզի, տանի իր մոտ բուժմանե: Արձագանքելով այս արտահայտությանը՝ Հասմիկ Աբովյանը նշել է. (Ինձ չի կարող համոզել այդ մարդը, որովհետև նաև տգետ է և հանցագործե:
Որպես հաղորդման ամփոփում՝ հաղորդավարը նշել է, որ հաղորդման նպատակը հասարակության լայն շերտերի իրազեկումն էր բուսաբուժության բացասական հետևանքների մասին (հատոր 1-ին, գ.թ. 8, տեսաձայնագրություն):
5
2) (Քրեական հետապնդումը դադարեցնելու և ընտրված խափանման միջոցը վերացնելու մասինե 17.11.2016 թվականի որոշման համաձայն՝ Ստեփան Բաղդասարյանը, չունենալով բարձրագույն բժշկական կրթություն, երկար տարիներ զբաղվել է բուսաբուժությամբ և բժշկական ծառայություններ մատուցել քաղաքացիներին: 01.07.2014 թվականին Ստեփան Բաղդասարյանի բուժօգնությանն է դիմել Հովհաննես Նիկողոսյանը շաքարային դիաբետ 1-ին տիպի ախտորոշմամբ: (Ստեփան Բաղդասարյանի կողմից Հովհաննես Նիկողոսյանին շուրջ 2 ամսից ավելի տրվել են ոչ նպատակային, կիրառման համար գիտականորեն չհիմնավորված տեսակներով և չափաբաժիններով լորենի, օշինդր, հազարաթերթիկ, մարիամախոտ, երիցուկ, ձիաձեթ, կռատուկի արմատներ, կզմուղ հեղիների արմատներ, եղինջ, կատվալեզու եռաբուժակ և այլ դեղաբույսեր, բացատրել դրանց պատրաստման և օգտագործման եղանակները՝ փաստացի անձամբ բուժելով վերջինիս
և
չնախատեսելով
Հովհաննես
Նիկողոսյանին
մահ
պատճառելու
հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դա, քանի որ բացակայել է Հովհաննես Նիկողոսյանի նկատմամբ ձեռնարկված գործողությունների բնույթի գիտական հիմնավորվածությունը՝ նրա մոտ եղած հիվանդության՝ թիվ 1 տիպի շաքարային դիաբետի առկայության պայմաններում, որի հետևանքով էլ Հովհաննես Նիկողոսյանի վիճակը վատացել է, և վերջինս 06.10.2014 թվականին (Էրեբունիե ԲԿ-ում մահացել է օրգանիզմի ընդհանուր ինքնաթունավորումից, բազմաօրգանային անբավարարությունիցե:
Ըստ որոշման՝ Ստեփան Բաղդասարյանը չի առարկել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով նախատեսված ժամկետներն անցնելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 10-12): 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի մեկնաբանության և մասնավորապես (գնահատողական դատողությունե եզրույթի իրավական ընկալման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով (գնահատողական դատողությունե եզրույթի իրավական ընկալմանը՝ կարծիքի արտահայտման ազատության լույսի ներքո՝ զարգացնելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում
մարդը
բարձրագույն
արժեք
է:
Մարդու
անօտարելի
արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունն անխախտելի է:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնավոր և ընտանեկան կյանքի
6
անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային
ամբողջականության
կամ
հասարակության
անվտանգության,
անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում
են նրա պատիվը,
արժանապատվությունը կամ գործարար համբավը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ
7
անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):
Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի, բովանդակային առումով վերջինիս փոխկապված և պատվին, արժանապատվությանն ու գործարար
համբավին
պատճառված
վնասի
հատուցման
հետ
կապված
հարաբերությունները
կանոնակարգող
իրավական
դրույթների
մեկնաբանմանը:
Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված
չափորոշիչները
խոսքի
ազատության
իրավունքի
և
դրա
սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես.
1. խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,
2. դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,
3. դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,
4. կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին:
Մեկնաբանելով (Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակներինե պայմանները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, բազմիցս նշել է, որ իրավունքներին միջամտելու անհրաժեշտությունը որոշելու հարցում մասնակից պետություններն օժտված են հայեցողության որոշակի սահմանով, որը, սակայն, ուղեկցվում է եվրոպական կառույցների վերահսկողությամբ, իսկ վերջինիս սահմանները կախված են գործի բնույթից: Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է միջամտություն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով երաշխավորված ազատություններին և իրավունքներին, եվրոպական կառույցները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն, ինչը պայմանավորված է այդ իրավունքների կարևորությամբ (տե՛ս, (Աուտրոնիկե բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Շվեյցարիայի
գործով Եվրոպական դատարանի 22.05.1990 թվականի վճիռը, կետ 61, (Գրոպպերա ռադիոե բաժնետիրական ընկերությունը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 28.03.1990 թվականի վճիռը, կետ 61):
Նույն որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3.
ներկայացված
փաստացի
տվյալները
պետք
է
չհամապատասխանեն
իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող
8
դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե՛ս,
Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):
Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը զրպարտության դեպքում հավասարապես կիրառելի է համարել վիրավորանքի դեպքում (հրապարակային ներկայացնելե, (փաստերե և (գնահատողական դատողություններե եզրույթներին տրված մեկնաբանությունները: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տեԲս, Պեդերսենը և Բաադսգաարդն
ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տեԲս, Ռիզոսը և Դասկասն ընդդեմ
Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45): Անդրադառնալով (Ստույգ փաստերե եզրույթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. (Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է:ե (տեԲս, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով
Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):
Վերոգրյալից զատ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է
9
չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում
(տե՛ս, Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն
հրապարակայնորեն
փաստացի
տվյալներ
ներկայացրած
անձի
բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում (տե՛ս, թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի
27.04.2012 թվականի որոշումը):
Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ (գնահատողական դատողությունե եզրույթի իրավական ընկալմանը՝ կարծիքի արտահայտման ազատության լույսի ներքո՝ այդ թվում ներկայացնելով այդ կապակցությամբ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները:
Այսպես, Եվրոպական դատարանի գնահատմամբ կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարական հասարակության ամենակարևոր հիմնասյուներից է, ժողովրդավարության զարգացման և յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի հաշվառմամբ՝ այն կիրառվում է ոչ միայն այն տեղեկությունների և գաղափարների վրա, որոնք կարող են ընկալվել դրական կամ դիտարկվել որպես անվնաս կամ անտարբեր, այլ նաև այնպիսի տեղեկությունների և գաղափարների վրա, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստացնում: Այսպիսին են բազմակարծության, հանդուրժողականության և տեսակետների բազմազանության պահանջները, առանց որոնց՝ (ժողովրդավարական հասարակությունըե չի կարող գոյություն ունենալ: Ինչպես սահմանված է 10-րդ հոդվածում, այդ ազատությունից կարող են լինել բացառություններ, որոնք, սակայն, պետք է խստորեն մեկնաբանվեն, և որևէ սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով ապացուցվի (տե՛ս, Bռdat v. Switzerland ([GC] (գանգատ թիվ 56925/08) գործով Եվրոպական
դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, կետ 48):
Եվրոպական դատարանը նաև կարևորել է, որ պետք է հստակ տարանջատում մտցվի քննադատության և վիրավորանքի միջև, և վերջինը, որպես կանոն, կարող է հանգեցնել պատասխանատվության կիրառման (տե՛ս, Palomo Sոnchez and Others v. Spain [GC]
(գանգատներ թիվ 28955/06, 28957/06, 28959/06 և 28964/06) գործով Եվրոպական դատարանի 12.09.2011 թվականի վճիռը, կետ 67): Իրավախախտում թույլ տալը կարող է դուրս գալ կարծիքի արտահայտման ազատության պաշտպանության սահմաններից, եթե այն հավասարազոր է անհիմն զրպարտությանը, օրինակ, այն ժամանակ, երբ արատավորող տեղեկության միակ նպատակը անձին վիրավորելն է: Այդուհանդերձ, ոչ կոռեկտ արտահայտությունների օգտագործումն ինքնին որոշիչ չէ արատավորող տեղեկությունների գնահատման համար, քանի որ այն կարող է պարզապես ծառայել ոճային նպատակներով: Եվրոպական դատարանի համար ոճը հաղորդակցման մաս է՝ որպես արտահայտման ձև և որպես այդպիսին պաշտպանվում է արտահայտության բովանդակության հետ միասին
(տե՛ս, Uj v. Hungary (գանգատ թիվ 23954/10) գործով Եվրոպական դատարանի 19.07.2011 թվականի վճիռը, կետ 20):
Բացի այդ, Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածների հարաբերակցությանը, արձանագրել է, որ անձի համբավի պաշտպանության իրավունքը Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունք է՝ որպես անձնական
10
կյանքի հարգման տարր (տե՛ս, Denisov v. Ukraine [GC], (գանգատ թիվ 76639/11) գործով Եվրոպական դատարանի 25.09.2018 թվականի վճիռը, կետ 97): (Անձնական կյանքե արտահայտությունը լայն հասկացողություն է, որը հնարավոր չէ սպառիչ բնութագրել, այն ներառում է նաև մարդու հոգեբանական բարեկեցությունը և արժանապատվությունը: Այդուհանդերձ, որպեսզի 8-րդ հոդվածը գործի, անձի համբավի վրա ոտնձգությունը պետք է հասած լինի լրջության որոշակի աստիճանի, ընդ որում այնպիսի եղանակով, որպեսզի այն վնաս հասցնի անձի անձնական կյանքի հարգման իրավունքի իրականացմանը (տե՛ս, Axel
Springer AG v. Germany [GC] (գանգատ թիվ 39954/08) գործով Եվրոպական դատարանի 07.02.2015 թվականի վճիռը, կետ 83, Medlis Islamske Zajednice Brko and Others v. Bosnia and Herzegovina [GC] (գանգատ թիվ 17224/11) գործով Եվրոպական դատարանի 27.07.2017 թվականի վճիռը, կետ 75, Beizaras and Levickas v. Lithuania (գանգատ թիվ 41288/15) գործով Եվրոպական դատարանի 14.01.2020 թվականի վճիռը, կետ 117): Մյուս կողմից, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա չի կարելի հենվել՝ բարձրացնելով համբավի կորստի հարց, որը սեփական գործողությունների կանխատեսելի հետևանքն է (ինչպես, օրինակ, քրեական օրենսդրությամբ սահմանված հանցագործության կատարումը) (տե՛ս, Axel Springer AG v.
Germany [GC] (գանգատ թիվ 39954/08) գործով Եվրոպական դատարանի 07.02.2015 թվականի վճիռը, կետ 83, Denisov v. Ukraine [GC], (գանգատ թիվ 76639/11) գործով Եվրոպական դատարանի 25.09.2018 թվականի վճիռը, կետ 98):
Եվրոպական դատարանը փաստել է, որ պետությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով մի անձի իրավունքը պաշտպանելու իր պոզիտիվ պարտականությունն իրականացնելու համար ստիպված է ինչ-որ աստիճանով սահմանափակել այլ անձի իրավունքները,
որոնք
երաշխավորված
են
Կոնվենցիայի
10-րդ
հոդվածով:
Ժողովրդավարական
հասարակությունում
նման
սահմանափակումների
անհրաժեշտությունը (այլ անձանց համբավը կամ իրավունքները պաշտպանելուե շահերից ելնելով գնահատելիս՝ Եվրոպական դատարանը ստուգում է, թե արդյոք ազգային իշխանություններն արդարացի հավասարակշռություն ապահովել են Կոնվենցիայով երաշխավորված երկու արժեքների միջև, որոնք կարող են հակասության մեջ լինել որոշ դեպքերում, մասնավորապես, մի կողմից՝ 10-րդ հոդվածով պաշտպանվող կարծիքի արտահայտման ազատությունը, և մյուս կողմից՝ 8-րդ հոդվածով ամրագրված անձնական կյանքի հարգման իրավունքը (տե՛ս, Bռdat v. Switzerland ([GC] (գանգատ թիվ 56925/08) գործով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, կետ 74): Ընդ որում, անդրադառնալով (գնահատողական դատողություններիե և (փաստերիե արտահայտման տարբերակման կարևորությանը՝ Եվրոպական դատարանը նաև ընդգծել է, որ տարանջատման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործի փաստական հանգամանքներին և արված դիտողությունների ընդհանուր տոնին՝ նկատի ունենալով, որ հանրային նշանակություն ունեցող գործերով դիտողությունները կարող են իրականում լինել գնահատողական դատողություններ, ոչ թե ներկայացված փաստեր (տե՛ս, Morice v.
France [GC], (գանգատ թիվ 29369/10) գործով Եվրոպական դատարանի 23.04.2015 թվականի վճիռը, կետ 126):
Միաժամանակ Եվրոպական դատարանը սահմանել է մի շարք չափանիշներ, որոնց համապատասխան կարծիքի արտահայտման ազատությունը հավասարակշռվում է մասնավոր կյանքի հարգման իրավունքի հետ, այդ թվում՝
1) վիճարկվող արտահայտությունը նպաստե՞լ է արդյոք ընդհանուր շահի քննարկմանը,
2) որքանո՞վ է հայտնի շահագրգիռ անձը և ո՞րն է հրապարակման առարկան,
3) շահագրգիռ անձի նախորդ վարքագիծը,
4) տեղեկատվության ստացման միջոցը և դրա արժանահավատությունը,
5) հրապարակման բովանդակությունը, ձևը և հետևանքները,
11
6) կիրառված պատասխանատվության խստությունը (տե՛ս, EDITORIAL BOARD OF
GRIVNA NEWSPAPER v. UKRAINE (գանգանտներ թիվ 41214/08 և 49440/08) գործով Եվրոպական դատարանի 16.04.2019 թվականի վճիռը, կետ 97):
Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գնահատող դատողություններին այն դեպքում, երբ դրանք առերևույթ պարունակում են զրպարտությանը բնորոշ տարրեր: Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ վիրավորանքի և զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածների միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու նպատակով կարևոր է պարզել կարծիք արտահայտած անձի իրական մտադրությունը, այսինքն՝ արդյո՞ք այն ուղղված է եղել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն, թե՞ որոշակի հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելուն (թեկուզև դրա արդյունքում որոշակի ոտնձգություն է տեղի ունեցել այլ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին): Իրական մտադրությունը բացահայտելու համար էական նշանակություն կարող են ունենալ կարծիքի արտահայտմանը նախորդած վարքագիծը, այն միջավայրը, որտեղ արտահայտվել է տեսակետը, այն հանգամանքը, թե իր կարծիքն արտահայտող անձն ինչ տեղեկատվության հիման վրա է արտահայտել իր կարծիքը և այլն: Հետևաբար որևէ արտահայտության կամ բառի վիրավորական կամ զրպարտող իմաստ ունենալը, ոչ կոռեկտ լինելն ինքնաբերաբար չի կարող հանգեցնել պատասխանատվության, եթե պահպանված են կարծիքի արտահայտման ազատության սահմանները, և կարծիքի արտահայտման նպատակը հասցեատիրոջը վիրավորելը կամ զրպարտելը չէ: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարևոր է նաև կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալումը՝ մասնավորապես այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի արդյոք այդ կարծիքը՝ որպես այլ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման ուղղակի նպատակ ունեցող, թե որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝ որոշակի դեպքերի, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ (այլ կերպ ասած՝ քննադատություն): Ընդ որում, նմանատիպ գործերով էական նշանակություն ունի հենց զրպարտչական բնույթի փաստական տվյալների
տարբերակումը
փաստական
հիմք
ունեցող
գնահատողական
դատողություններից:
Այսպիսով, նաև հիմք ընդունելով Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ որևէ արտահայտություն որպես զրպարտություն դիտարկելիս անհրաժեշտ է նաև պարզել արատավորող տվյալներ հրապարակող անձի իրական մտադրությունը, տվյալներ հրապարակելուն նախորդած հանգամանքները, տվյալները հրապարակած և տուժող անձանց վարքագիծը մինչև արտահայտություն հրապարակելը, տվյալների բովանդակությունը և մասնավորապես հանրության համար դրանց հետաքրքրություն ունենալը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության (Առաջին տաղավարե հաղորդման 14.03.2018 թվականի եթերը վերաբերել է բուսաբուժությանը (հեքիմությանը): Հաղորդմանը որպես հյուր հրավիրվել է Սուրեն Նիկողոսյանը, ում հանգուցյալ որդու՝ Հովհաննես Նիկողոսյանի նկատմամբ ոչ գիտական մեթոդներով բուժում է իրականացրել Ստեփան Բաղդասարյանը: Նախքան Սուրեն Նիկողոսյանի խոսքը՝ հաղորդավարը, շնորհակալություն հայտնելով Սուրեն Նիկողոսյանին՝ հաղորդմանը ներկայանալու համար, նշել է, որ վերջինիս ներկայության նպատակն է (զերծ պահել բոլոր մարդկանց, ում մտքով երբևէ կանցնի կրկին ոչ ապացուցողական բժշկությանը դիմել և հանգել այսպիսի արդյունքներիե: Ընդ որում, որպես հաղորդման ամփոփում՝ նշվել է, որ
12
հաղորդման նպատակը հասարակության լայն շերտերի իրազեկումն էր բուսաբուժության բացասական հետևանքների մասին:
Հաղորդման ընթացքում Սուրեն Նիկողոսյանը և վերջինիս փաստաբան Տաթև Սարգսյանը ներկայացրել են Սուրեն Նիկողոսյանի որդու հիվանդության պատմությունը, հեքիմ Ստեփան Բաղդասարյանի կողմից որդու նկատմամբ իրականացրած ոչ գիտական բուժման մանրամասները, որը հանգեցրել է մահվան: Մասնավորապես Սուրեն Նիկողոսյանի փաստաբան Տաթև Սարգսյանը նշել է, որ Ստեփան Բաղդասարյանը՝ որպես անհատ ձեռնարկատեր, աշխատանքային պայմանագիր է կնքել բժիշկ թերապևտ Լուսինե Խաչատրյանի հետ, ստացել է ընդհանուր թերապևտիկ լիցենզիա, սակայն սույն դեպքում իրականացրել է ներզատաբանական տիպի գործունեություն, ինչը դուրս է իր լիցենզիայի շրջանակներից: Արդյունքում Սուրեն Նիկողոսյանի որդու մոտ առաջացել է տոքսիկ հեպատիտ, ինչը հանգեցրել է մահվան, որը, ըստ փորձաքննության արդյունքների, ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում բուժման մեթոդների հետ: Հաղորդման ժամանակ ներկայացվել է նաև Ստեփան Բաղդասարյանի տեսակետը (հեռախոսազրույցի ձայնագրությունը), ով, մասնավորապես, հայտնել է. (Ես էլ խորհուրդ տվի՝ կենդանի ձուկ առ, տար տուն, գցիր թասի մեջ, ջուրը լիքը, թող ինքը լողանա: Հենց բռնեց, ձուկը կդեղնի, կսատկի, քո գույնը
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հուլիսի, 2020 թ.
- Գործի #:
- ԵԴ/7480/02/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
