Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-211-Ն13 նոյեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 13-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 5. Օրենսգրքի 30.1-ին հոդվածում՝ 1) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի ««ե» ենթակետով» բառերը փոխարինել ««զ» ենթակետով» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 33-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 7-րդ մասից հանել «, Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում,» բառերը: Հոդված 7. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «Խորհրդակցելով Ջրի ազգային խորհրդի հետ՝» բառերը: Հոդված 8. Օրենսգրքի 107-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 107. Ջրային ռեսուրսների պահպանության հսկողությունը Ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում են օրենքով նախատեսված լիազորված մարմինները:»: Հոդված 9. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 10. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է վերադարձնում մինչև Ջրի ազգային խորհրդի լուծարումն իր մոտ առկա ջրօգտագործման թույլտվությունների հայտերի փաթեթները՝ դրանք սահմանված կարգով գնահատելու համար: Հայտի գնահատման ժամկետը վերահաշվարկվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին փաթեթները վերադարձնելու օրվանից: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2019 թ. նոյեմբերի 26 Երևան ՀՕ-211-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-211-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.11.2019-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2019.11.29/84(1537) Հոդ.1078 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.11.2019 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.11.2019 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.11.2019 Հիմնական ակտ 13.11.2019, ՀՕ-211-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.06.2002, ՀՕ-373-Ն 04.06.2002, ՀՕ-373-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 նոյեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՀՕ-211-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել