Գասպարյան — ԵԴ/0998/11/19
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 2019 թվականի օգոստոսի 3-ին ՀՇ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 118-րդ հոդվածով հարուցվել է թիվ 11865919 քրեական գործը, որի նախաքննությունը հետագայում իրականացվել է ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում: Նախաքննության մարմնի 2019 թվականի նոյեմբերի 14ի որոշմամբ Կ.Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ քրեական օրենսգ
Ամբողջ Տեքստ
Յ-չ ։ ԵԴ/0998/11/19
ԱՐԵ
ՏԱՎ ի
// 85 Է »
ՍԱՐԱՆ
ՍՏ 23
եի //| Փո 2
ՀՅ «ԱՂԵՐ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Ռ.Բարսեղյան
10 մարտի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 1-ի որոշման դեմ դիմող Կարինե Վոլոդյայի Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1 2019 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 118-րդ հոդվածով հարուցվել է թիվ 11865919 քրեական գործը, որի նախաքննությունը հետագայում իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում:
Նախաքննության մարմնի 2019 թվականի նոյեմբերի 14ի որոշմամբ Կ.Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով:
Նույն օրվա մեկ այ որոշմամբ Կ.Գասպարյանի նկատմամբ որպես
խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Վերոնշյալ որոշման դեմ Կ.Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանը ներկայացրել է բողոք, որը դատախազ Գ.Աղասյանի՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ մերժվել է:
2. Դատախազի որոշման դեմ Կ.Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանի բողոքը Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ մերժվել է:
3. Վերը նշված որոշման դեմ ներկայացուցիչ Ե.Դավթյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ թողել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Կ.Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանը:
3
Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 9ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ, ն 2023 թվականի հունվարի 3Լի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական ն հիմնավոր չեն, կայացվել են քրեադատավարական օրենքի էական խախտումներով, որոնք հիմք են վիճարկվող որոշումները բեկանելու համար:
5.. Ըստ բողոքի հեղինակի՝ բողոքարկվող որոշումը ենթակա է դատական, այդ թվում վերաքննության կարգով բողոքարկման, ն Վերաքննիչ դատարանը պարտավոր էր բողոքը վարույթ ընդունել ու ըստ էության քննել:
Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ, Առաջին ատյանի դատարանն
իրավացիորեն գտել ն իր կողմից ընդունված դատական ակտի եզրափակիչ մասում նշել է, որ կայացված դատական ակտը վերաքննիչ բողոքարկման ենթակա է ն տրամադրել է տասնօրյա ժամկետ:
52. Բողոքաբերի համոզմամբ՝ Վերաքննիչ դատարանն առանց բողոքի քննություն իրականացնելու, չպետք է նշեր, որ քննիչի կողմից կայացված որոշման իրավաչափությունը հետագայում՝ գործի ըստ էության քննության ժամանակ նս կարող է ստուգման ենթարկվել, քանի որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտով պետք է հիմնավորեր, թե տվյալ որոշման իրավաչափությունը հետագայում քննելն արդյոք անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման չի հանգեցնի:
5.3. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ դատական քննության փուլում բողոքարկվող որոշման իրավաչափությունը քննվել չէր կարող, քանի որ այլես հնարավոր չէր լինի ' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
4
պարտավորեցնել՝|Սրլ վարույթն իրականացնող մարմնին վերացնելու անձի իրավունքների խախտումը:
5.4. Բողոքաբերը նան նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է դատարանների մատչելիության սկզբունքը, թույ է տվել քրեադատավարական նորմերի ակնհայտ ն կոպիտ խախտումներ, որի արդյունքում անձը փաստացի զրկվել է դատական պաշտպանության իրավունքից, մասնավորապես` Առաջին ատյանի դատարանի դատական ակտի հիմնավորվածության ն օրինականության ստուգման հարցը բարձրացնելու հնարավորությունից:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 1-ի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 19-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանն արձանագրում է, որ բողոքարկված որոշումի, այն է՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընվրելու մասին որոշումը, չի մտնում մինչդատական վարույթի նկատմամբ դատաւկան վերահսկողության առարկայի մեջ, այն ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի Լին ն 2րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Բացի այդ, բողոքում նշված հանգամանքների պարզումը դավաւվարության ավելի ուշ փուլերում, այդ թվում՝ դատարանում գործն րատ էության քննելիս, հնարավոր է, ն այն չի հանգեցնի անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Ավելին, դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող գործունեությանը դատարանի միջամտությունը ոչ միայն չի իխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլե նման միջամտության
5
անթույլամտելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի
անկողմնակալութան ն անմեղության կանխավարկածի ակզբունքների պահպանության համար: Հետփնարբար, տվյալ որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա ն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահակողություն չի կարող իրականացվել այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի կայացրած որոշումները կամ իրականացրած գործողությունը չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, նույն կերպ վերահսկողության առարկա չի կարող հանդիսանալ նան վիճարկվող որոշման կամ գործողությաւն արդյունքում կայացված որոշումը:
(-.) Դատարանը հանգում է հետնության, որ դիմող մեղադրյալ Կարինե Գասպարյանի ներկայացուցիչ պաշտպան Ե.Դավթյանի բողոքը թիվ 16865919 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին Կարինե Գասպարյանի իրավունքների ն ազատությունների խավարումը վերացնելու պարվաւկանությունը սահմանելու, այն է՝ թիվ 11865919 քրեական գործով ՀՀ ՔԿ Երնան քաղաքի ՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Օ.Բաղդասարյանի կողմից կայացված «նՍափանման միջոց կիրառելու մասին» 14.11.2019 թվականի որոշումը վերացնելու վերաբերյալ, պետք է մերժել բողոքարկման ենթակա չլինելու պատճառարաւնությամըի ե դափարանն արձանագրում է, որ նման պայմաններում: իրավաաս չէ իրականացնել բողոքաբերի կողմից բերված բողոքի րավ. էության քննություն (...)»:
8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացուցի, Ե.Դավթյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «(..) Օրենսդիրը չհեռանալու մասին արորագրություն խափանման միջոցի դեմ բերված բողոքի դատախազական հսկողության արդյունքում կայացրած որոշման դատական, այդ թվում նան՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն չի նախատեսում՝ այն
2 Տե՛ս նյութեր, թերթ 61:
6
սահմանափակելով միայն դավախազին բողոքարկելու կառուցակարգի ամրագրմամբ:
(-.)
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայության պայմաններում արդարացված չէ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին նախաքննական մարմնի որոշման բողոքարկումը մինչդատական վարույթի նկատմամի դավաւկան վերահսկողության կառուցակարգի շրջանակում: Միննույն ժամանակ, Վերաքննի։ Օ6դատարանը փաստում է, որ դիմողը զրկված չէ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ որոշման իրավաչափությունն ավելու ուշ փուլում՝ դատարանում գործն րատ էության քննելիս վիճարկելու հնարավորությունից»»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք դիմողի ներկայացուցիչ Ե.Դավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը:
10. ՀՀ Սահմանադրության 172րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ դատարուններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյուն են»:
1998 թվականի հուլիսի 1Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավրության օրենսգիրք) 386-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դափարանը ստուգում է գործի փաարական հանգամանքների բացահայտման նեն քրեական օրենքի կիրառման ճշվմաթյունը, ինչպես նան գործը քննելիս ն լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:
3Տես նյութեր, թերթեր 93-94:
7
10.1 Դատական վերանայման իրավունքի համատեքստում, դատարանների գործառութային տարանջատման առնչությամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ տարբեր ատյանների դատարանները միմյանցից տարբերվում են իրենց իրավասությունների շրջանակով: Տվյալ դատական ատյանի իրավասությունների շրջանակով են պայմանավորված այդ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի բնույթն ու բովանդակությունը. յուրաքանչյուր դատական ատյանի կողմից ընդունվող ակտը հանդիսանում է տվյալ դատական ատյանի իրավասությունների ն գործառույթների կրողը: Հետնաբար, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դատական ատյանի գործառույթի իրացման արդյունքում անձի իրավունքների դատական պաշտպանությունը նոր որակ է ստանում, յուրաքանչյուծ դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում::
Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «վերաքննություն» բառը ծագում է լատիներեն «Ճքքօուծ» բառից ն թարգմանաբար նշանակում է բողոքարկում, որն իրենից ենթադրում է ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականութան ն հիմնավորվածության ստուգում: ՆԱյսինքն՝ վերաքննիչ դատարանը, սահմանափակ վերաքննության մոդելի պայմաններում, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններով, վերանայում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը: Նման
պայմաններում, պետք է փաստել, որ եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում բողոքը ն կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի 4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 որոշման 5- րդ կետը:
8
առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունը ն իրավաչափությունը: Այդ համատեքստում վերաքննիչ դատարանի մատչելիությունն անձի համար երաշխավորվում է հենց այդ նպատակով՝ ստուգման ենթարկելու իր իրավունքներին ն օրինական շահերին առնչվող դատական ակտը: Հարկ է նկատել, որ այս սահմանով են տարանջատվում առաջին ատյանի ն վերաքննիչ դատարանների գործառույթները, այդ դատարանների առջն դրված խնդիրները ն հետապնդվող նպատակները: Հակառակ պարագայում, երբ վերաքննիչ դատարանն իր կարգավիճակով ստանձնի առաջին ատյանի դատարանի դերը, ոչ միայն կխախտվի այդ դատարանների միջն ձնավորված գործառութային կապը, այլ նան անհամաչափորեն կսահմանափակվի անձի՝ վերաքննության մատչելիության իրավունքը, ն վերջինս կզրկվի իր վերաբերյալ կայացված դատական ակտը ստուգման ենթարկելու հնարավորությունից»:
11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
-` նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 14ի որոշմամբ Կ.Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունըճ,
- վերոնշյալ որոշման դեմ դիմող Կ.Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանի բողոքը՝ Երնան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Գ.Աղասյանի՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ, մերժվել է՛:
- վերոնշյալ որոշումներ դեմ դիմող Կ.Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանի բողոքն Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ մերժել է՝ արձանագրելով, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու մասին որոշումը չի մտնում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մեջ ն ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի Լին ն 2րդ մասերով » Տես Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովանփյանի գործով 2020 թվականի մայիսի 25ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշման 15-րդ կետը:
5 Տես սույն որոշման 1-ին կետը:
7 Տե՛ս նույն տեղում:
9
նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ բողոքում նշված հանգամանքների պարզումը դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում: դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է, ն չի հանգեցնի անձի իրավունքների ու օրինական շահերի անհամարժեք սահմանափակման::
- Վերաքննի Օ։6դատարանը, 2020 թվականի ապրիլի 1Լի որոշմամբ ներկայացուցիչ Ե.Դավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով, արձանագրել է, որ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայության պայմաններում, արդարացված չէ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին նախաքննական մարմնի որոշման բողոքարկումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակում»:
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1010.1րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննարկման առարկա դարձնելու Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորվածությունը ն իրավաչափությունը, ներկայացուցիչ Ե.Դավթյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ այն նույն հիմքով, որով Առաջին ատյանի դատարանը մերժել էր ըստ էության քննարկել նրա բողոքը: Նման պայմաններում, Ե.Դավթյանի՝ բողոք բերելու իրավասության առնչությամբ, Առաջին ատյանի դատարանի փաստարկը ստուգման չի ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից այն դեպքում, երբ այդ դատարանի գործառույթն էր Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության ն հիմնավորվածության ստուգումը: Արդյունքում խախտվել է Առաջին ատյանի ն Վերաքննիչ դատարանների միջն ձնավորված գործառութային Ց Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
5 Տես սույն որոշման 8-րդ կետը:
10
կապը, անհամաչափորեն սահմանափակվել անձի` դատարանի մատչելիության իրավունքը, ն վերջինս զրկվել է բողոք բերելու իրավասության բացակայության մասին Առաջին ատյանի դատարանի փաստարկը վերադաս դատարանի կողմից ստուգման ենթարկելու հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմողի ներկայացուցիչ Ե.Դավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր չէ:
13. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նան նշել, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ դատական վերահսկողութան առարկա լինելու հարցին Վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է Լուսինե Կարապետյանի գործով որոշմամբ":
14. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարան, դատական ակտ կայացնելիս թուլ է տվել թֆՀՇ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 1-ի որոշումը բեկանելու ն գործը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361 Էրդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Կարինե Վոլոդյայի Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական 10 Տես Վճռաբեկ դատարանի` Լուսինե Կարապեւրյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԿԴ2/0009/11/19 որոշումը:
11
դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 1-ի որոշումը բեկանել ն գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն
ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/0998/11/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
