Քաղաքացիական իրավունք — 1124
Ամփոփում
քննելով Միխայիլ Լատիշևիչի վճռաբեկ բողոքը Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 20.01.2006 թվականի դեմ ըստ հայցի Միխայիլ Լատիշևիչի ընդդեմ Օնիկ Հունանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Միխաիլ Լատիշևիչը պահանջել է Օնիկ Հունանյանից բռնագանձել 700 գերմանական մարկին և 24.100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 20.01.2006 թվականի վճռով հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միխաիլ Լատիշևիչը: Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների
առաջին ատյանի դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 2-3193
Նախագահող դատավոր Ս.Ուզունյան
Քաղաքացիական գործ թիվ 3-130 (Ա)
2008թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի փետրվարի 01-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Միխայիլ Լատիշևիչի վճռաբեկ բողոքը Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 20.01.2006 թվականի դեմ ըստ հայցի Միխայիլ Լատիշևիչի ընդդեմ Օնիկ Հունանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Միխաիլ Լատիշևիչը պահանջել է Օնիկ Հունանյանից բռնագանձել 700 գերմանական մարկին և 24.100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 20.01.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միխաիլ Լատիշևիչը: Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ, 130-րդ, 132-րդ հոդվածները, որի արդյունքում, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ 877-րդ, 878-րդ և 880-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
2
Դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել քաղաքացիական գործում առկա Օնիկ Հունանյանի կողմից Միխաիլ Լատիշևիչին 16.500 և 5.000 ԱՄՆ դոլար գումար վերադարձնելու պարտավորագրերը և հաստատել է միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքը:
Մինչդեռ, դատավճռով հաստատված գումարը վերցնելու հանգամանքը չէր կարող բացառել Օնիկ Հունանյանի և Միխաիլ Լատիշևիչի միջև նաև այլ պարտավորության առկայության փաստը, քանի որ քրեական գործը քննվել և դատավճիռ է կայացվել Օնիկ Հունանյանի կողմից Միխաիլ Լատիշևիչից խաբեությամբ միայն 8.000 ԱՄՆ դոլար հափշտակելու կապակցությամբ, իսկ Օնիկ Հունանյանի կողմից Միխաիլ Լատիշևիչից վերցված և ստացականներով երաշխավորված 16.500 և 5.000 ԱՄՆ դոլար գումարների մասով որևէ հարց չի քննարկվել:
Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասը Դատարանի կողմից չէր կարող և չպետք է հիմք ընդունվեր 16500 և 5000 ԱՄՆ դոլար գումարների չափով պարտավորության առկայությունը հաստատելու կամ հերքելու համար: Դատարանը հաստատված չի համարել կողմերի միջև փոխառության պայմանագրից բխող պարտավորության առկայությունը, ինչի արդյունքում տվյալ իրավահարաբերության նկատմամբ
չի
կիրառել
ՀՀ
քաղաքացիական
օրենսգրքի
պարտավորական
իրավահարաբերությունները կարգավորող ընդհանուր 345-րդ, 347-րդ հոդվածները և փոխառության պայմանագրի բխող իրավահարաբերությունները կարգավորող 877-րդ,
878-րդ և 880-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բացի այդ, Դատարանի վճռում նշված չէ իրավական այն նորմը, որի համաձայն պարտավորության առկայությունը կարելի է հաստատել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 20.01.2006 թվականի վճիռը, և այն փոփոխել` Միխաիլ Լատիշևիչի հայցը մասնակի` 21.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի չափով բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1) 25.09.1998 թվականի ստացականի համաձայն` Օնիկ Հունանյանի պարտքը Միխաիլ Լատիշևիչին կազմել է 16.500 ԱՄՆ դոլար:
2) 06.02.1999 թվականի պարտավորագրով Օնիկ Հունանյանը պարտավորվել է Միխաիլ Լատիշևիչին վերադարձնել 5.000 ԱՄՆ դոլար:
3) Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 25.06.2005 թվականի դատավճռով հաստատվել է, որ Օնիկ Հունանյանը Միխաիլ Լատիշևիչից խաբեությամբ հափշտակել է 8.000 ԱՄՆ դոլար, և որոշվել է Օնիկ Հունանյանից հօգուտ Միխաիլ Լատիշևիչի բռնագանձել 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` ՛Քնար-88 ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում
3
ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:
Մինչդեռ, Դատարանի վճռում նշված չեն և ոչ մի օրենք կամ այլ իրավական ակտ, որոնցով ղեկավարվել է դատարանը վեճը լուծելիս:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Սույն քաղաքացիական գործով հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հիմնավորվել է միայն խաբեության եղանակով 8000 ԱՄՆ դոլար տիրանալու հանգամանքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
Մինչդեռ, սույն քաղքացիական գործով Դատարանը ըստ էության կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը, անտեսել է այն հանգամանքը, որ քրեական գործով գնահատման առարկա չեն դարձվել սույն հայցապահանջի հիմքում դրված 25.09.1998 թվականի ստացականը և 06.02.1999 թվականի պարտավորագիրը: Բացի այդ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատավճռով հաստատված գումարը Օնիկ Հունանյանի կողմից վերցնելու հանգամանքը չէր կարող բացառել Օնիկ Հունանյանի և Միխաիլ Լատիշևիչի միջև նաև այլ պարտավորության առկայության փաստը: Հետևաբար, սույն քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը պետք է որոշեր հայցապահանջի
հիմնավորվածության
հարցը
գնահատման
առարկա
դարձնելով
ներկայացված 25.09.1998 թվականի ստացականը և 06.02.1999 թվականի պարտավորագիրը: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար: :
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել նոր քննության հայցապահանջի հիմնավորվածությունը և պարտավորության իրական չափը, պարզելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 20.01.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
4
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 նոյեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
