Քաղաքացիական իրավունք — 08.04.2026
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 242. Գաղտնի քննչական գործողությունների կատարման հիմքը և պայմաններըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. [անընթեռնելի] հարուցվել է թիվ [անընթեռնելի] քրեական գործը։ [անընթեռնելի] նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել [անընթեռնելի] 2. Նախաքննության մարմինը 2024 թվականի նոյեմբերի 16-ին միջնորդություն է ներակայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության 3 քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2024 ժամանակահատվածում թվականի դեկտեմբերի 16-u ընկած [անընթեռնելի] բնակության վայրում՝ [անընթեռնելի] «Ներքին
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ն.Հովակիմյան
8 ապրիլի 2026 թվական
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1.
[անընթեռնելի]
հարուցվել է թիվ
[անընթեռնելի]
քրեական գործը։
[անընթեռնելի]
նկատմամբ
հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել [անընթեռնելի]
2. Նախաքննության մարմինը 2024 թվականի նոյեմբերի 16-ին միջնորդություն է ներակայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
3
քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2024
ժամանակահատվածում
թվականի դեկտեմբերի 16-u ընկած
[անընթեռնելի]
բնակության վայրում՝
[անընթեռնելի]
«Ներքին դիտում» գաղտնի
քննչական գործողություն իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ։ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը մերժվել է։ 3.
[անընթեռնելի]
դատախազ
[անընթեռնելի]
հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության
արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ մերժել է բողոքը և Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը թողել անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի մարտի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները սխալ են կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ, 242-րդ հոդվածների պահանջները, ինչի արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտում։
5.
1. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարաններն ապացուցողական գործողություն կատարելու միջնորդությունը մերժել են առավելապես քրեական գործը հարուցելու,
[անընթեռնելի]
նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և
քննիչի կողմից համապատասխան միջնորդությամբ դատարան դիմելու միջև տևական ժամանակ անցած լինելու հիմնավորմամբ՝ անտեսելով կոնկրետ
4
քննչական գործողության կատարման անհրաժեշտությունը հիմնավորող բավարար հիմքերի առկայությունը։ Մասնավորապես, բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ
[անընթեռնելի]
Բողոքաբերը փաստել է, որ գաղտնի քննչական գործողությունը վարույթ նախաձեռնելուց տևական ժամանակ անց կատարելը բխում է հիշյալ գործողության բնույթից և էությունից, քանի որ օրենսդիրը հիշյալ գործողության կատարումը սահմանել է որպես վերջին միջոց՝ այլ եղանակով ակնկալվող ապացույցի
5
ձեռքբերումը ողջամտորեն անհնար լինելը հավաստվելու դեպքում, և սույն վարույթով
[անընթեռնելի]
նախաքննության ընթացքում կատարված
բազմածավալ ապացուցողական և վարութային գործողություններն արդյունք չեն տվել, հետևաբար այդ հանգամանքների վերաբերյալ այլ եղանակով ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է։
5.
2. Բողոքի հեղինակը, անդրադառնալով ստորադաս դատարանների այն պատճառաբանությանը, որ
[անընթեռնելի]
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 17-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը և քննիչի միջնորդությունն ամբողջությամբ բավարարել՝ թույլատրել մեկ ամիս ժամանակով
[անընթեռնելի]
բնակության վայր հանդիսացող՝
[անընթեռնելի]
իրականացնել «Ներքին
դիտում» գաղտնի քննչական գործողությունը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․
7. «Ներքին դիտում» գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդության համաձայն՝ «(…) Նկատի ունենալով, որ սույն քրեական վարույթով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ [անընթեռնելի]
6
[անընթեռնելի]
որոնք կարող են նշանակություն ունենալ հանցագործության
բացահայտման համար, իսկ այլ եղանակներով այդ ապացույցների ձեռքբերումը ողջամտորեն անհնար է, ուստի սույն քրեական վարույթով անհրաժեշտություն է առաջացել
[անընթեռնելի]
բնակության վայր հանդիսացող
[անընթեռնելի]
7
[անընթեռնելի]
հասցեում, կատարել «Ներքին
դիտում» գաղտնի քննչական գործողությունը (...)»:
7.1.
[անընթեռնելի]
1 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 3-14։
8
[անընթեռնելի]
7.2.
[անընթեռնելի]
2 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 62-67։
9
7.3.
3 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 96-101։
10
7.
4. Նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նաև
7.5.
4 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 115-120։
5 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 132-136։
11
12
7.6.
6 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 147-152։
7 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 167-170։
13
7.7.
7.8.
7.9.
8 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 214-220։
9 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 223-230։
14
7.10.
7.11.
8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(...) Քննիչի միջնորդությունը, դրան կից ներկայացված նյութերը 10 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 241-248։
1 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 309-311, 312-318։ 12 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 319-325։
15
գնահատելով վերը շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանն արձանագրում է, որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ծանր հանցագործության համար: Նման ժամանակային խզման պայմաններում նկատի ունենալով նաև այն, որ կյանքի
Դատարանն արձանագրում է, որ տևական
ժամանակ ընթացող քննության պայմաններում Դատարան չի ներկայացվել ծանրակշիռ պատճառաբանություն վերջինիս մասնավոր
անձեռնմխելիության իրավունքի նման սահմանափակման անհրաժեշտությունը հիմնավորելու տեսանկյունից։
Դատարանի համար անհասկանալի է նաև, թե ինչու անձի իրավունքների նկատմամբ ավելի նվազ միջամտության եղանակով հնարավոր չէ ստանալ միջնորդվող գաղտնի քննչական գործողության արդյունքում ակնկալվող տեղեկատվությունը:
Ամփոփելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ Քննիչի միջնորդությունը հիմնավորված չէ և ենթակա է մերժման (…)»3:
9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը ելնելով վարույթում առկա օբյեկտիվ տվյալներից, վերլուծելով Քննիչի կողմից ներկայացված միջնորդության հիմքերը, դրանք համակցության մեջ դիտարկելով, եկել է իրավաչափ հետևության, որ Քննիչի ներկայացրած միջնորդությունը ենթակա չէ բավարարման։
Մասնավորապես Դատարանն իրավացիորեն փաստել է, որ դեպքը տեղի է ունեցել
հարուցվել է քրեական հետապնդում, ուստի նկատի
ունենալով ժամանակային խզումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ եկել է իրավաչափ հետևության, որ ներկայացված
միջնորդությամբ չեն մատնանշվել այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք կբավարարեին անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի 13 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 426-433։
16
սահմանափակման անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Դատարանի հետևությունները հիմնավոր և ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար: Անհիմն է Քննիչի պնդումն այն մասին, թե միջնորդվող գաղտնի քննչական գործողության արդյունքում ակնկալվող տեղեկատվությունը անձի իրավունքների նկատմամբ ավելի նվազ միջամտության եղանակով, հնարավոր չէ ստանալ: Դատարանի հետևությունն այդ մասով հիմնավոր է։
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Դատարանն իրավաչափ
եզրահանգում է կատարել այն մասին, որ Քննիչի միջնորդությանը կից ներկայացված նյութերն իրենց համակցությամբ չեն համապատասխանում ներքին դիտում գաղտնի քննչական գործողության կատարման բավարարության վերաբերյալ պահանջին, ինչը հիմնավոր է, բխում է վարույթի նյութերից։ (...)
Քննիչի միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ Դատարանը դատական սխալ թույլ չի տվել, գործով ըստ էության կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու կամ փոփոխելու իրավաչափ հիմքեր չկան (…)»4: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունը՝ բնակության վայրում «Ներքին դիտում» գաղտնի քննչական
գործողություն իրականացնելու միջնորդությունը մերժելու մասին:
11. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն՝ «Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում»: Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով (…)»։
14 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 27-38։
17
11.
1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով կյանքի իրավունքի պաշտպանության դրական պարտականություններին, նշել է, որ կյանքի իրավունքը պաշտպանելու պետության պարտականությունը ներառում է ոչ միայն նյութական՝ այլ նաև դատավարական պարտականությունը"։ Քննության ցանկացած թերություն, որը խաթարում է մահվան պատճառը կամ
պատասխանատու անձի կամ անձանց բացահայտելու հնարավորությունը, կարող է հանգեցնել այդ չափանիշի խախտմանը:
Ուստի նման դեպքերում ընթացակարգային պարտավորությունը կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ անձի ճակատագիրը մնում է անհայտ. պահանջվող քննություն չիրականացնելու շարունակականությունը կհամարվի շարունակվող խախտում։ Սա կիրառելի է նույնիսկ այն դեպքում, երբ մահը հետագայում կարող է ենթադրվել"։
Արդյունավետ քննություն իրականացնելու ընթացքում իշխանությունները պարտավոր են ապահովել յուրաքանչյուրի անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանությունը, որը սահմանված է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով։ Որպեսզի քննությունը լինի արդյունավետ, այն պետք է լինի համարժեք։ Այսինքն՝ պետք է հանգեցնի փաստերի հաստատմանը և, անհրաժեշտության դեպքում, պատասխանատու անձանց բացահայտմանը և պատժին։ Արդյունավետ քննություն անցկացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միջոցների պարտավորություն է․ իշխանությունները պետք է ձեռնարկեն իրենց հասանելի ողջամիտ միջոցները՝ վիճելի դեպքի վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու համար։ Ցանկացած 15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Nicolae Virgiliu Tănase v. Romania գործով 2019 թվականի հունիսի 25-ի վճիռը (գանգատ թիվ 41720/13), 137-րդ կետ։ 16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Al-Skeini and Others v. the United Kingdom գործով 2011 թվականի հուլիսի 74-ի վճիռը (գանգատ թիվ 55721/07), 166-րդ կետ։ 17 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Varnava and Others v. Turkey գործով 2009 թվականի հուլիսի 74-ի վճիռը (գանգատ թիվ 16064/90), 148-րդ կետ։ 18 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Solska and Rybicka v. Poland գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը (գանգատ թիվ 31083/17), 119-րդ կետ։ 19 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ramsahai and Others v. the Netherlands գործով 2007 թվականի մայիսի 15-ի վճիռը (գանգատ թիվ 52391/99), 324-րդ կետ, Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey գործով 2015 թվականի ապրիլի 14-ի վճիռը (գանգատ թիվ 24014/05), 172-րդ կետ։ 20 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey գործով 2015 թվականի ապրիլի 14-ի վճիռը (գանգատ թիվ 24014/05), 172 -173-րդ կետեր։
18
u,
թերություն, որը խաթարում է մահվան պատճառը կամ պատասխանատու անձին պարզելու նրա կարողությունը, կարող է խախտել այս չափանիշը"։ Մասնավորապես, քննության եզրակացությունները պետք է հիմնված լինեն բոլոր համապատասխան տարրերի մանրակրկիտ, օբյեկտիվ և անաչառ վերլուծության վրա։ Քննության ակնհայտ ուղղությանը չհետևելը վճռորոշ կերպով խաթարում է քննության կարողությունը՝ պարզելու գործի հանգամանքները
անհրաժեշտության դեպքում, պատասխանատու անձանց ինքնությունը22։ Այս հանգամանքներում Եվրոպական դատարանը գտել է, որ պետական մարմինները պարտավոր են ապահովել պատշաճ հավասարակշռություն՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ քննության պահանջների և քննությանը մասնակցող անձանց անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության միջև։
Դիմումատուների դեպքում քննության արդյունավետության պահանջները պետք է հնարավորինս բարձր աստիճանով համադրվեն նրանց անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի հետ23:
12. Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կյանքի կամ երկրի տնտեսական
բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: 21 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Giuliani and Gaggio v. Italy գործով 2011 թվականի մարտի 24-ի վճիռը (գանգատ թիվ 23458/02), 301-րդ կետ։ 22 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kolevi v. Bulgaria գործով 2009 թվականի նոյեմբերի 5-ի վճիռը (գանգատ թիվ 1108/02), 201-րդ կետ։
23 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Solska and Rybicka v. Poland գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը (գանգատ թիվ 31083/17), 121-րդ կետ։
19
12.
1. Վերոնշյալ հոդվածով երաշխավորված իրավունքի նկատմամբ
միջամտության իրավաչափության գնահատման համար Եվրոպական դատարանը կիրառում է եռաստիճան թեստ։ Այսպես՝ այս իրավունքի նկատմամբ միջամտությունը թույլատրելի և իրավաչափ դիտարկելու համար այն պետք է լինի «օրենքով նախատեսված», ինչն ընդգրկում է օրինական ընթացակարգի24 և սահմանված երաշխիքների պահպանումը25, պետք է հետապնդի Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված օրինական նպատակներից մեկը", և լինի անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում27:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Գաղտնի քննչական գործողություններն են՝
1) ներքին դիտումը. (...)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Գաղտնի քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքով կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց, և միաժամանակ այլ եղանակով այդ ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար t»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243-րդ հոդվածի համաձայն՝ «2. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել`
1) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր. (...)»:
13.
1. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գաղտնի քննչական գործողության կատարման փաստական հիմքն այն տվյալներն են, որոնք պայմանավորում են գաղտնի քննչական գործողության կատարման անհրաժեշտությունը u
24 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ L.M. v. Italy գործով 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը (գանգատ թիվ 60033/00), 29-րդ և 31-րդ կետեր։ 25 St'u, mutatis mutandis, [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի]` Panteleyenko v. Ukraine գործով 2006 թվականի հունիսի 29-ի վճիռը (գանգատ թիվ 11901/02), 50-51-րդ կետեր։ 26 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smirnov v. Russia գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռը (գանգատ թիվ 71362/01), 40-րդ կետ։ 27 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Olsson v. Sweden գործով 1988 թվականի մարտի 24-ի վճիռը (գանգատ թիվ 10465/83), 67-րդ կետ։
20
ապացույց
կանխորոշում են
արդյունքում դրա
ստանալու ողջամիտ
հավանականությունը։ Քանի որ գաղտնի քննչական գործողություններն անձի սահմանադրական իրավունքներն առավելապես սահմանափակող
ապացուցողական գործողություններ են, դրանք կարող են կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրանց արդյունքով կարող են ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցեր և եթե այլ եղանակով այդ ապացույցների ձեռքերումը ողջամտորեն անհնար է։ Այսինքն՝ եթե ապացույցի ձեռքբերումը հնարավոր է անձի իրավունքները նվազ սահմանափակող ապացուցողական այլ գործողության կատարման միջոցով, այդ ապացույցը գաղտնի քննչական գործողության կատարմամբ չի կարող ձեռք բերվել։ Այլ խոսքով, գաղտնի քննչական գործողության կատարումը պետք է լինի տվյալ ապացույցի ձեռքբերման վերջին միջոց և կատարվի միայն այն դեպքում, երբ այլ եղանակով այդ ապացույցը ձեռք բերել հնարավոր չէ28։
13.
2. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ անձնական կյանքի
անձեռնմխելիության իրավունքին միջամտող ապացուցողական գործողությունների իրականացման նկատմամբ նախնական դատական վերահսկողությունը պատշաճ ընթացակարգի երաշխիք է՝ գաղտնի վերահսկողությունը թույլատրող որոշումներում համապատասխան պատճառները նշելու պահանջի հետ մեկտեղ, ապահովելու այն, որ կիրառման ենթակա միջոցառումները պատահականորեն կամ առանց պատշաճ և հատուկ ուսումնասիրման չեն թույլատրվելու դատարանի կողմից։ Վերահսկողության գաղտնի միջոցառումների դեպքում, գործի փաստական հանգամանքների (in concreto) համակողմանի գնահատմամբ, դատարանը պետք է ստուգման ենթարկի հայցվող միջամտության՝ իր բնույթին, նպատակային նշանակությանն ու օրենսդրությամբ առաջադրվող համաչափության 28
Տե՛ս, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույցը, 2022 թվական, էջ 366-367։
29 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Dragojevic v. Croatia գործով 2015 թվականի հունվարի 15-ի վճիռը (գանգատ թիվ 68955/11), 94-րդ կետ։
21
պայմաններին համապատասխանելու հարցը` որոշելու համար, թե արդյո՞ք առկա են հայցվող միջամտությունը թույլատրելու բավարար և հիմնավոր հիմքեր3°։ 13.
3. Վճռաբեկ դատարանը Յաշա Խաչատրյանի գործով իրավական
դիրքորոշում է ձևավորել, որ քննչական գործողություններն այն դատավարական գործողություններն են, որոնք ուղղված են գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելուն։ Դեռ ավելին, դրանք այն գործողություններն են, որոնք անմիջականորեն ուղղված են գործով ապացուցողական տեղեկատվության ստացմանը և վերջին հաշվով ճշմարտության բացահայտմանը։ Ինչ վերաբերում է այս կամ այն քննչական գործողությունը կատարելու անհրաժեշտությանը, ապա իրավասու սուբյեկտը, ելնելով գործի համար նշանակություն ունեցող պարզման ենթակա հանգամանքներից, համապատասխան քննչական գործողության կատարման փաստական և իրավական հիմքերի առկայությունից, ինքն է որոշում, թե երբ և ինչ քննչական գործողություն է հարկավոր կատարել՝ ապահովելու համար քրեական դատավարության բնականոն շարժը³1:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավական
դիրքորոշումը վերաբերելի է նաև գաղտնի քննչական գործողություններին։
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. Նախաքննության մարմինն Առաջին ատյանի դատարան ներկայացված՝ բնակության վայրում «Ներքին դիտում» գաղտնի քննչական
գործողություն իրականացնելու միջնորդությամբ նշել է, որ սույն քրեական վարույթով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ 30 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի թիվ 42/20.05.2020 որոշումը։
31 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Յաշա Խաչատրյանի գործով 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/3085/07/19 որոշումը։
22
որոնք կարող են նշանակություն ունենալ հանցագործության բացահայտման համար, իսկ այլ եղանակներով այդ ապացույցների ձեռքբերումը ողջամտորեն անհնար է, ուստի անհրաժեշտություն է առաջացել
բնակության
վայր հանդիսացող՝
հասցեում, կատարել «Ներքին դիտում» գաղտնի քննչական գործողությունը32։ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ տևական ժամանակ
ընթացող քննության պայմաններում չի ներկայացվել ծանրակշիռ պատճառաբանություն՝
մասնավոր կյանքի անձեռնմխելիության
իրավունքի նման սահմանափակման անհրաժեշտությունը հիմնավորելու տեսանկյունից, հաշվի առնելով, որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ծանր հանցագործության համար, 32 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը։
23
և նման ժամանակային խզման պայմաններում նկատի ունենալով նաև Դատարանն արձանագրել է, որ անհասկանալի է, թե ինչու անձի
իրավունքների նկատմամբ ավելի նվազ միջամտության եղանակով հնարավոր չէ ստանալ միջնորդվող գաղտնի քննչական գործողության արդյունքում ակնկալվող տեղեկատվությունը և գտնելով, որ նախաքննության մարմնի միջնորդությունը հիմնավորված չէ, մերժել է այն33:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավաչափ եզրահանգում է կատարել այն մասին, որ քննիչի միջնորդությանը կից ներկայացված նյութերն իրենց համակցությամբ չեն համապատասխանում «Ներքին դիտում» գաղտնի քննչական գործողության կատարման բավարարության վերաբերյալ պահանջին, որը հիմնավոր է և բխում է վարույթի նյութերից³4։
15. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով սույն որոշման 11-13.3-րդ կետերում վկայակոչված իրավանորմերը և արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները չեն ապահովել պատշաճ հավասարակշռություն՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ քննության պահանջների և քննությանը մասնակցող անձանց անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության միջև։ Սույն դեպքում ստորադաս դատարանները հաշվի չեն առել ներկայացված միջնորդության հիմնավորվածությունը հաստատող փաստակազմում միջնորդությանը կից ներկայացված նյութերում առկա փաստական հանգամանքները, համաձայն որոնց.
u
33 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:
34 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը:
35 Տե՛ս, սույն որոշման 7.5-րդ կետը:
36 Տե՛ս, սույն որոշման 7.2-րդ, 7.3-րդ, 7.6-րդ և 7.7-րդ կետերը։ 37 Տե՛ս, սույն որոշման 7.1-րդ, 7.5-րդ և 7.10-րդ կետերը։ 38 Տե՛ս, սույն որոշման 7․10-րդ կետը:
39 Տե՛ս, սույն որոշման 7.8-րդ և 7.9-րդ կետերը։
40 Տե՛ս, սույն որոշման 7.9-րդ կետը։
41 Տե՛ս, սույն որոշման 7.3-րդ և 7.11-րդ կետերը։
24
25
42 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 103-113, 393-394։ 43 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 383-385։
26
27
16. Վերոգրյալ փաստական հանգամանքների վերլուծությունը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ փաստարկված է նախաքննության մարմնի այն ենթադրությունը, որ հայցվող գաղտնի քննչական գործողության արդյունքում հնարավոր է ստացվեն տեղեկություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի պարզել
17. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախաքննության մարմինը, ելնելով գործի համար նշանակություն ունեցող պարզման ենթակա հանգամանքներից, համապատասխան քննչական կամ գաղտնի քննչական գործողության կատարման փաստական և իրավական հիմքերի առկայությունից, ինքն է որոշում, թե երբ և ինչ գործողություն է հարկավոր կատարել՝ ապահովելու համար քրեական դատավարության բնականոն շարժը։ Հետևաբար, ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ առկա է ժամանակային խզում, քանի որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել
քրեական հետապնդում է հարուցվել ծանր
հանցագործության համար, հիմք չէ գաղտնի քննչական գործողության կատարումը մերժելու համար՝ հաշվի առնելով նաև, որ գաղտնի քննչական գործողությունը ապացույցի ձեռքբերման վերջին միջոցն է, և պետք է կատարվի միայն այն դեպքում, երբ այլ եղանակով այդ ապացույցը ձեռք բերել հնարավոր չէ։ Իսկ սույն դեպքում նախաքննության մարմինը կատարել
է
մի շարք ապացուցողական
գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել պարզել դեպքի իրական հանգամանքները։
18.
44 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 345-382, 412-413։
28
19. Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունը՝
բնակության վայրում «Ներքին
դիտում» գաղտնի քննչական գործողությունն իրականացնելու միջնորդությունը մերժելու մասին, իրավաչափ չէ։
20. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը Առաջին ատյանի դատարան նոր քննության փոխանցելու համար45:
Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում ստորադաս դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի նախաքննության մարմնի միջնորդությունը
u
հանգի համապատասխան
հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
45
Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 և, mutatis mutandis, Քրիստինա Իշխանյանի գործով 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ԵԴ/3737/07/21 որոշումները։
ՈՐՈՇԵՑ
29
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ա. Լ.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱ
ԱՆ
.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
