Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1169 — Ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքի գործողությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1169AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1169 — Ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքի գործողությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1169. Ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքի գործողությունը 1. Որպես իրավաբանական անձի անվանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: 2. Օտարերկրյա պետությունում գրանցված կամ համընդհանուր ճանաչում ստացած անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է օրենքով նախատեսված դեպքերում: 3. Ֆիրմային անվանման գրանցման գործողութ

Ամբողջ Տեքստ

Հոդված 1169. Ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքի գործողությունը 1. Որպես իրավաբանական անձի անվանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. Օտարերկրյա պետությունում գրանցված կամ համընդհանուր ճանաչում ստացած անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է օրենքով նախատեսված դեպքերում:

3. Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվում է, և իրավաբանական անձը զրկվում է ֆիրմային անվանման բացառիկ իրավունքից, եթե՝ 1) դատարանի որոշմամբ նրան արգելվել է օգտագործել տվյալ ֆիրմային անվանումը. 2) դատարանն անվավեր է ճանաչել ֆիրմային անվանման գրանցումը. 3) իրավաբանական անձը փոխել է իր ֆիրմային անվանումը. 4) իրավաբանական անձը լուծարվել է։ (1169-րդ հոդվածը խմբ.

19.03.12 ՀՕ-130-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել