Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱԳԻԿ ՊՈՍՏՈԼԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱԳԻԿ ՊՈՍՏՈԼԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1711 ապրիլի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 ապրիլի 2019թ. ՍԴԴԿՈ - 17 | ԳԱԳԻԿ ՊՈՍՏՈԼԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 11 ապրիլի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Գագիկ Պոստոլակյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Գագիկ Պոստոլակյանը 2019 թվականի մարտի 25-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը իրավակիրառ պրակտիկայում տրված «մեկնաբանությունը», ինչպես նաև այնքանով որքանով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ բացակայում է «անմեղության կանխավարկած»-ի ինստիտուտը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»: Դիմողը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ:

2. Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և իրավակիրառ պրակտիկայում տեղիք է տալիս կամայական և տարածական մեկնաբանության հանգեցնելով դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և անձի արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաև սեփականության իրավունքի խախտման: Դիմողը կարծում է. «Իրավունքն իրացնողի համար տվյալ նորմը կիրառվում է անկանխատեսելի, քանի որ օրենսդիրը մի կողմից սահմանել է, որ վնաս հասցնելու պարտականությունը դրվում է կամ պետք է դրվի այն անձի վրա, որ տվյալ վնասը հասցնելու համար ունի «մեղք», մյուս կողմից իրավակիրառ պրակտիկայում վնասի հատուցման պարտականությունը դրվում է այն անձանց կամ անձի վրա, որը տվյալ վնասի առաջացման համար «մեղք» չունի»: Ըստ դիմողի «օրենսդրությամբ սահմանված է, որ վնաս հասցնողի նկատմամբ կարող է քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոց սահմանել միայն այն դեպքում, երբ առկա է դրա համար պարտադիր տարր հանդիսացող մեղքը: Սակայն իրավակիրառ պրակտիկայում այն կիրառվում է առանց մեղքի առկայությունը ստուգելու»: Դիմողը կարծում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին իրավակիրառ պրակտիկայում տրված «մեկնաբանությունը», ինչպես նաև այն, որ «….Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ բացակայում է «անմեղության կանխավարկած»-ի ինստիտուտը….», հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասին:

3. Դատական ակտերի վերլուծության արդյունքում դատական կազմը փաստում է, որ դիմողի համար անցանկալի իրավական հետևանքները առաջացել են պայմանավորված այն հանգամանքով, որ դիմողը պատշաճ կերպով չի տեղեկացրել ապահովագրողին ապահովագրական պատահարի մասին, ինչի արդյունքում ապահովագրողը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերել վնաս պատճառած անձի նկատմամբ: Այսինքն, խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողը չի հիմնավորել իր կողմից վիճարկվող դրույթների և իր խախտված իրավունքների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Ելնելով վերոնշյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Գագիկ Պոստոլակյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

11 ապրիլի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 ապրիլի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել