Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-261-Ն23 մարտի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12) հարկային մարմին` Պետական եկամուտների կոմիտե.»: Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 59-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետում, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 225-րդ հոդվածի 1-ին մասում և 240-րդ հոդվածի 1-ին մասում «պետական կառավարչական հիմնարկների» բառերը փոխարինել «պետական մարմինների» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում, 2-րդ բաժնի վերնագրում, 79-րդ հոդվածի 4-րդ մասում, 219-րդ հոդվածի 3-րդ մասում, 235-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 250-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 285-րդ հոդվածի 1-ին մասում, 320-րդ հոդվածի 1-ին մասում, 377-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետում, 407-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերում, 409-րդ հոդվածի 4-րդ մասում «հարկային մարմիններ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հարկային մարմին» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունում «իրականացնում են» բառերը փոխարինել «իրականացնում է» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և 250-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «իրենց գործառույթների իրականացման ընթացքում կարող են» բառերը փոխարինել «իր գործառույթների իրականացման ընթացքում կարող է» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 6-րդ մասում և 409-րդ հոդվածի 4-րդ մասում «որոշում են» բառերը փոխարինել «որոշում է» բառերով: Հոդված 7. Օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող՝ հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը» բառերը: Հոդված 9. Օրենսգրքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» և «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» և «վարչապետ» բառերով: Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-261-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-261-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.454 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.03.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.03.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.04.2018 Հիմնական ակտ 23.03.2018, ՀՕ-261-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն 04.10.2016, ՀՕ-165-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մարտի, 2018 թ.
Գործի #:
ՀՕ-261-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել