Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 476 — Մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 476AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 476 — Մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 476. Մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները 1. Մեղադրյալի բացակայությամբ վարույթը (այսուհետ՝ հեռակա վարույթ) իրականացվում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Հեռակա վարույթ կարող է իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ և բավարար միջոցներ վարու

Ամբողջ Տեքստ

Հոդված 476. Մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները 1. Մեղադրյալի բացակայությամբ վարույթը (այսուհետ՝ հեռակա վարույթ) իրականացվում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Հեռակա վարույթ կարող է իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ և բավարար միջոցներ վարույթին մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար։

2. Հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե՝ 1) մեղադրյալի մասնակցությունը վարույթին անհնար է հարգելի պատճառով. 2) մեղադրյալն անչափահաս է. 3) մեղադրյալը ենթադրյալ հանցանքը կատարել է անմեղսունակության վիճակում կամ ունի պատժի նշանակումը կամ կատարումն անհնար դարձնող հոգեկան առողջության խնդիր, կամ առկա է մեղադրյալի՝ այդպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած:

3. Հեռակա վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված կանոնները։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել