Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 122.1 — Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը և անցկացումը, թեկնածուների առաջադրումը և գրանցումը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 122.1AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 122.1 — Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը և անցկացումը, թեկնածուների առաջադրումը և գրանցումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 122.1. Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը և անցկացումը, թեկնածուների առաջադրումը և գրանցումը 1. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքով ընտրված համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պա

Ամբողջ Տեքստ

Հոդված 122.1. Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը և անցկացումը, թեկնածուների առաջադրումը և գրանցումը 1. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքով ընտրված համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրը, եթե ընտրությունների արդյունքները դատարան չեն բողոքարկվել, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի ուժի մեջ մտնելու օրը։

2. Ռազմական կամ արտակարգ դրության հետևանքով տեղի չունեցած համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հերթական ընտրությունը նշանակվում է մարզպետի որոշմամբ, իսկ արտահերթ ընտրությունը՝ Կառավարության որոշմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում։

3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 21 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն։

4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21, և ոչ ուշ, քան 19 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն։

5. Ընտրական տեղամասերը կազմավորվում, իսկ տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ։ Ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 17 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում։

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 օր, և ոչ ուշ, քան 18 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն։ (122.1-ին հոդվածը լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Բ Ա Ժ Ի Ն 6 ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ (վերնագիրը խմբ. 18.06.20 ՀՕ-333-Ն) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) Գ Լ ՈՒ Խ 25 ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (վերնագիրը խմբ. 18.06.20 ՀՕ-333-Ն) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) Հոդված 12 3 . Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագան իների կազմը (հոդվածն ուժը կորցրել է 18.06.20 ՀՕ-333-Ն) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) Հոդված 12 4 . Ընտրական համակարգը (հոդվածն ուժը կորցրել է 18.06.20 ՀՕ-333-Ն) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել