ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 293 — Հեռակա դատաքննության կարգը 1.
Ամփոփում
Հոդված 293. Հեռակա դատաքննության կարգը 1. Առաջին ատյանի դատարանը, ըստ անհրաժեշտության, նախնական դատական նիստում սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո կայացնում է հեռակա դատաքննություն կիրառելու մասին արձանագրային որոշում, որից անմիջապես հետո ձեռնամուխ է լինում պատասխանողի բացակայությամբ գործի դատաքննությանը՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնների պահպանմամբ։ 2. Հեռակա դատաքննության կարգով գործն ըստ է
Ամբողջ Տեքստ
Հոդված 293. Հեռակա դատաքննության կարգը 1. Առաջին ատյանի դատարանը, ըստ անհրաժեշտության, նախնական դատական նիստում սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո կայացնում է հեռակա դատաքննություն կիրառելու մասին արձանագրային որոշում, որից անմիջապես հետո ձեռնամուխ է լինում պատասխանողի բացակայությամբ գործի դատաքննությանը՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնների պահպանմամբ։
2. Հեռակա դատաքննության կարգով գործն ըստ էության քննելու ընթացքում առաջին ատյանի դատարանն ընդհանուր հիմունքներով հետազոտում է գործին մասնակցող անձանց կողմից մինչև հեռակա դատաքննություն կիրառելու մասին որոշում կայացնելը պատասխանողի առջև բացահայտված ապացույցները՝ հաշվի առնելով նաև հայցադիմումի պատասխանում արտահայտված դիրքորոշումը։
3. Ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը, ավարտելով գործի դատաքննությունը, հայտարարում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
