Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 11 — Ներկայացուցչի լիազորություններ ը՝ ըստ լիազորագրի 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 11AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 11 — Ներկայացուցչի լիազորություններ ը՝ ըստ լիազորագրի 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 11. Ներկայացուցչի լիազորություններ ը՝ ըստ լիազորագրի 1. Կատարողական վարույթին մասնակցելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու կատարողական վարույթի հետ կապված ցանկացած գործողություն, բացառությամբ՝ 1) կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում ներկայացնելու. 2) պահանջի զիջման հիմքով պահանջատիրոջն իրավահաջորդով փոխարինելու միջնորդություն ներկայացնելու. 3) հարկադիր կատարողին կատարման ենթակա ակտի կատարո

Ամբողջ Տեքստ

Հոդված 11. Ներկայացուցչի լիազորություններ ը՝ ըստ լիազորագրի 1. Կատարողական վարույթին մասնակցելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու կատարողական վարույթի հետ կապված ցանկացած գործողություն, բացառությամբ՝ 1) կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում ներկայացնելու. 2) պահանջի զիջման հիմքով պահանջատիրոջն իրավահաջորդով փոխարինելու միջնորդություն ներկայացնելու. 3) հարկադիր կատարողին կատարման ենթակա ակտի կատարումը հետաձգելու, տարաժամկետելու, կատարման եղանակ կամ կարգ սահմանելու կամ փոփոխելու միջնորդություն ներկայացնելու, դատարանին կատարման եղանակ կամ կարգ սահմանելու կամ փոփոխելու դիմում ներկայացնելու. 4) պահանջից հրաժարվելու. 5) պահանջատիրոջը հասանելիք գույքը, ներառյալ դրամական միջոցները ստանալու. 6) բռնագանձման հերթականությունը փոփոխելու մասին համաձայնություն կնքելու. 7) հաշտության համաձայնություն կնքելու. 8) լիազորություններն այլ անձի փոխանցելու (վերալիազորման). 9) կատարողական վարույթի փաստաթղթերը ստանալու. 10) հարկադիր կատարողի որոշումները, գործողություններն ու անգործությունը բողոքարկելու։

2. Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

3. Լիազորագիր տված և այն հետագայում վերացրած վարույթի մասնակիցը պարտավոր է լիազորագրի վերացման մասին անհապաղ տեղեկացնել հարկադիր կատարողին: Մինչև լիազորագրի վերացման մասին հարկադիր կատարողի տեղեկանալը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են պատշաճ ներկայացուցչի կողմից կատարված։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել