ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 952 — Չեկը չվճարելու մասին ծանուցելը 1.
Ամփոփում
Հոդված 952. Չեկը չվճարելու մասին ծանուցելը 1. Չեկի տերը պարտավոր է բողոքի կամ դրան հավասարազոր ակտ կազմելու օրվանից հետո` երկու օրվա ընթացքում, չվճարելու մասին ծանուցել իր փոխանցագրողին և չեկ տվողին: 2. Յուրաքանչյուր փոխանցագրող ծանուցումն ստանալու օրվանից հետո` հաջորդ երկու աշխատանքային օրերի ընթացքում, պետք է ստացված ծանուցման մասին տեղեկացնի իր փոխանցագրողին: Նույն ժամկետում ծանուցում է ուղարկվում այդ անձի համար ավալ տվողին: Նշված ժամկետում ծա
Ամբողջ Տեքստ
Հոդված 952. Չեկը չվճարելու մասին ծանուցելը 1. Չեկի տերը պարտավոր է բողոքի կամ դրան հավասարազոր ակտ կազմելու օրվանից հետո` երկու օրվա ընթացքում, չվճարելու մասին ծանուցել իր փոխանցագրողին և չեկ տվողին:
2. Յուրաքանչյուր փոխանցագրող ծանուցումն ստանալու օրվանից հետո` հաջորդ երկու աշխատանքային օրերի ընթացքում, պետք է ստացված ծանուցման մասին տեղեկացնի իր փոխանցագրողին: Նույն ժամկետում ծանուցում է ուղարկվում այդ անձի համար ավալ տվողին: Նշված ժամկետում ծանուցում չուղարկած անձը չի կորցնում իր իրավունքները, սակայն հատուցում է չեկը չվճարելու մասին չծանուցելու հետևանքով առաջացած վնասները: Հատուցվելիք վնասների չափը չի կարող գերազանցել չեկի գումարը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
