Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 221 — Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ զավթելը 1. Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 221 — Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ զավթելը 1. Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 221.Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ զավթելը 1. Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, 3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ պատժվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 221.Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ զավթելը

1. Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել