ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 80 — Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները 1.
Ամփոփում
Հոդված 80. Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները 1. Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կազմված է տասն անդամից: 2. Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է լինել դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորը: 3. Սույն օրենսգրքի իմաստով՝ դատավորի փորձառություն է համարվում նաև Սահմանա
Ամբողջ Տեքստ
Հոդված 80. Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները 1. Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կազմված է տասն անդամից:
2. Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է լինել դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորը:
3. Սույն օրենսգրքի իմաստով՝ դատավորի փորձառություն է համարվում նաև Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում պաշտոնավարումը:
4. Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ: Ընդհանուր ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի ընտրվելու դեպքում նրա՝ որպես դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են:
5. Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն:
6. Սույն հոդվածի իմաստով՝ մասնագիտական աշխատանքի փորձառություն է իրավունքի ոլորտում իրականացված մասնագիտական գործունեությունը:
7. Անձը կարող է ներկայացնել իր՝ հեղինակավոր իրավաբան հանդիսանալու հանգամանքի վերաբերյալ նյութեր:
8. Դատավորը Ազգային ժողովի կողմից չի կարող ընտրվել որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
9. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
