Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 229 — Միավորում (հասարակական կամ արհեստակցական միություն) կամ կուսակցություն ստեղծելու իրավունքի իրականացումը կամ դրանց գործունեությունը խոչընդոտելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 229AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 229 — Միավորում (հասարակական կամ արհեստակցական միություն) կամ կուսակցություն ստեղծելու իրավունքի իրականացումը կամ դրանց գործունեությունը խոչընդոտելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 229. Միավորում (հասարակական կամ արհեստակցական միություն) կամ կուսակցություն ստեղծելու իրավունքի իրականացումը կամ դրանց գործունեությունը խոչընդոտելը 1. Միավորում (հասարակական կամ արհեստակցական միություն) կամ կուսակցություն ստեղծելու իրավունքի իրականացումը կամ միավորման (հասարակական կամ արհեստակցական միության) կամ կուսակցության օրինական գործունեությունը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ

Ամբողջ Տեքստ

Հոդված 229. Միավորում (հասարակական կամ արհեստակցական միություն) կամ կուսակցություն ստեղծելու իրավունքի իրականացումը կամ դրանց գործունեությունը խոչընդոտելը 1. Միավորում (հասարակական կամ արհեստակցական միություն) կամ կուսակցություն ստեղծելու իրավունքի իրականացումը կամ միավորման (հասարակական կամ արհեստակցական միության) կամ կուսակցության օրինական գործունեությունը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը` 1) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 2) հանգեցրել է միավորման (հասարակական կամ արհեստակցական միության) կամ կուսակցության գործունեության խափանման՝ պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել