Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2110 հուլիսի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 հուլիսի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 21 | ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

10 հուլիսի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Գրիգորի Վահանյանի դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Գրիգորի Վահանյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան խնդրելով. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներն իրավական անորոշության, ներքին ու արտաքին իրավական հակասության հետևանքով իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության սկզբունքին, 14.1- րդ հոդվածով սահմանված օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելման սկզբունքների, 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 18-րդ և 19-րդ հոդվածների 1- ին մասերով սահմանված դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության վերաբերյալ դրույթներին հակասող և անվավեր»։

1. Ըստ գործում առկա փաստաթղթերի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության առնելով կտակն անվավեր ճանաչելու, գործարքն առոչինչ ճանաչելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու վերաբերյալ քաղաքացի Գրիգորի Վահանյանի հայցը, իր 25.09.2012թ. վճռով որոշել է այն մերժել, հիմք ընդունելով նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի պահանջները։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումներով հայցվոր Գ. Վահանյանի բողոքները չեն բավարարվել։

Դիմողը, փաստորեն, սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրականությունը գտնելով, որ վիճարկվող իրավանորմերի «անորոշությունը, դրանց ներքին ու արտաքին հակասությունը» խախտում են ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդար դատաքննության իրավունքը, հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված իրավական պետության սկզբունքին և 14.1-րդ հոդվածով սահմանված օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելման սկզբունքներին։ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթների «հակասահմանադրականության» արդյունքում խախտվել է սեփականության իր իրավունքը, իրեն հասանելիք գույքի 1/2 մասը «մնացել է օտարված», իրավակիրառական պրակտիկայում ստեղծվել է անորոշություն, որի պայմաններում «նոտարները հնարավորություն են ստացել կտակարարի մահից հետո ժառանգներին ու դատարաններին ոչ հավաստի ու ըստ էության հայեցողական տեղեկություններ տրամադրել կտակի ու իրավական հետևանքների, կտակարարի իրական կամահայտության մասին», ինչը, ըստ դիմումատուի, «ծագող հարցերը դատական կարգով վիճարկելու դեպքում Սահմանադրության սկզբունքների լուրջ խախտման հիմք է»։

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից դատական կազմը գտնում է, որ դիմողը պահպանել է սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմանները, այն է դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմելու սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ ՀՀ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

դիմումին կից ներկայացված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիր։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ, 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Գրիգորի Վահանյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

10 հուլիսի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/1-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հուլիսի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել