ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 186 — Հաշտարարության ավարտը 1.
Ամփոփում
Հոդված 186. Հաշտարարության ավարտը 1. Յուրաքանչյուր կողմ, ինչպես նաև հաշտարարը հաշտարարությունն սկսելուց հետո ցանկացած պահի կարող են դադարեցնել հաշտարարության գործընթացը: 2. Հաշտարարության գործընթացն ավարտվում է կողմերից առնվազն մեկի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելով կամ հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնություն կնքելու միջոցով: Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքով արտոնագրված հաշտարարի հաստատած հաշտության համաձայնությ
Ամբողջ Տեքստ
Հոդված 186. Հաշտարարության ավարտը 1. Յուրաքանչյուր կողմ, ինչպես նաև հաշտարարը հաշտարարությունն սկսելուց հետո ցանկացած պահի կարող են դադարեցնել հաշտարարության գործընթացը:
2. Հաշտարարության գործընթացն ավարտվում է կողմերից առնվազն մեկի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելով կամ հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնություն կնքելու միջոցով: Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքով արտոնագրված հաշտարարի հաստատած հաշտության համաձայնությունը կարող է պարունակել կարգավորումներ և պայմաններ հայցի առարկայի և հիմքի շրջանակից դուրս:
3. Հաշտության համաձայնություն կնքելու դեպքում մեկական օրինակ տրվում է կողմերին, հաշտարարին, դատարանին:
4. Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնություն կնքելու դեպքում արտոնագրված հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունն ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցել դատարանին՝ կցելով հաշտության համաձայնության բնօրինակը:
5. Եթե հաշտության համաձայնությունում առկա է գաղտնիության վերաբերյալ պայման, որով հաշտարարության կողմերը համաձայնել են առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ, ապա արտոնագրված հաշտարարը կողմերի համաձայնությամբ հաշտության համաձայնությունն ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դատարանին վեճը հաշտարարությամբ լուծելու և գաղտնիության պայմանի մասին։ Առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը կողմերը ներկայացնում են համատեղ, իսկ նման միջնորդության բացակայության դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից։
6. Ստանալով հաշտարարի ծանուցումը վեճը հաշտարարությամբ լուծելու մասին՝ սեղմ, բայց ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում դատարանը, սույն օրենսգրքի 151-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հաստատում կամ մերժում է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ կարճում է գործի վարույթը` ապահովելով հաշտարարության գաղտնիությունը:
7. Հաշտարարության արդյունքով կողմերի չհաշտվելու դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից: (186-րդ հոդվածը լրաց.
22.10.25 ՀՕ-361-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
