ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 266 — Դատական նիստի կարգը 1.
Ամփոփում
Հոդված 266. Դատական նիստի կարգը 1. Մինչև դատարանի կազմի` դատական նիստի դահլիճ մտնելը կամ դատական նիստի դահլիճից դուրս գալը դատական նիստի քարտուղարը համապատասխանաբար հայտարարում է. «Ոտքի, Դատարանն է գալիu» կամ «Ոտքի, Դատարանը հեռանում է»: Նշված հայտարարություններից հետո դատական նիստի դահլիճում բոլոր ներկաները ոտքի են կանգնում: 2. Համապատասխան որոշմամբ սահմանված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հայտարարում է, թե որ վարույթն է ենթակա քննությ
Ամբողջ Տեքստ
Հոդված 266. Դատական նիստի կարգը 1. Մինչև դատարանի կազմի` դատական նիստի դահլիճ մտնելը կամ դատական նիստի դահլիճից դուրս գալը դատական նիստի քարտուղարը համապատասխանաբար հայտարարում է. «Ոտքի, Դատարանն է գալիu» կամ «Ոտքի, Դատարանը հեռանում է»: Նշված հայտարարություններից հետո դատական նիստի դահլիճում բոլոր ներկաները ոտքի են կանգնում:
2. Համապատասխան որոշմամբ սահմանված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հայտարարում է, թե որ վարույթն է ենթակա քննության, ինչպես նաև հայտնում է դատավորի և դատական նիստի քարտուղարի անունը և ազգանունը: Այնուհետև դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին, թե ովքեր են ներկայացել դատական նիստին, ինչպեu նաև բացակայող անձանց չներկայանալու պատճառները: Դատական վարույթի որևէ մասնակցի չներկայանալու դեպքում դատարանը քննարկում է դատական նիստը շարունակելու հնարավորության հարցը:
3. Դատական վարույթի բոլոր մասնակիցները դատարանին պարտավոր են դիմել հոտնկայս` «Պատվարժան Դատարան» արտահայտությամբ, ինչպես նաև դատական նիստի ընթացքում դրսևորել պատշաճ վարքագիծ: Դատարանին դիմելու կանոններից շեղում թույլատրվում է միայն նախագահողի թույլտվությամբ:
4. Նախագահողն արգելում է ոչ պատշաճ հագուստով կամ վիճակում գտնվող անձի ներկայությունը դատական նիստերի դահլիճում:
5. Նախագահողի կարգադրությունները պարտադիր են վարույթի յուրաքանչյուր մասնակցի և դատական նիստին ներկա յուրաքանչյուր անձի համար: Դատական նիստի կարգը խախտելու դեպքում դատարանն իրավասու է վարույթի մասնակցի և դատական նիստին ներկա այլ անձի նկատմամբ կիրառելու սույն օրենսգրքով նախատեսված դատավարական սանկցիաներ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
