Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 263-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 263-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-3620 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-36)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 մարտի 2026թ. ՍԴԱՈ - 36 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 263-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆՈՐՈՇՈՒՄ «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 263-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱ- ԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ հակակո- ռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենս- գրքի 263-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2026 թվականի հունվարի 30-ին Սահմանադրական դատարան է մուտ- քագրվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը: Դիմողը 2026 թվականի հունվարի 21-ին որոշում է կայացրել «Թիվ ՀԿԴ/0015/01/23 քրեական գործով դատալսումները հետաձգելու և Սահմանա- դրական դատարան դիմելու մասին», որով որոշել է. «Թիվ ՀԿԴ/0015/01/23 քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունիսի 19-ի դատավճռի դեմ Երևան քաղաքի դատախազության դատախազ Ա. Բեգլարյանի և մեղադրյալ Գևորգ Թումանյանի պաշտպան Մ. Հովհաննիսյանի կողմից ներկայացված բողոքների հիման վրա թիվ ՀԿԴ/0015/01/23 քրեական գործով դատալսումները հետաձգել և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով դիմումն ընդունել Սահմանադրական դատարանի վարույթ և որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի համա- 2 պատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին»: 2․ Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0015/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը և վկայակոչելով Սահմանադրության 1-ին, 5, 6, 61, 63, 75, 81, 167 և 168-րդ հոդվածները, հիշատակելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի դիրքորոշումները՝ Դիմողը նշում է. «2.

5. Թիվ ՀԿԴ/0015/01/23 քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեև տվյալ դեպքում վերաքննիչ բողոքները ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված համապատասխան դատական ակտի դեմ, սակայն մեղադրյալ Գևորգ Թումանյանին վերագրվող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին) և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասին) արարքները ներառված չեն 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1 հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների ցանկում» (ընդգծումները՝ Դիմողի): Վերոգրյալ պայմաններում 2025 թվականի հոկտեմբերի 23-ին Դիմողի կողմից կայացվել է «Քրեական գործն ըստ առարկայական ընդդատության փոխանցելու մասին» որոշում, որով քրեական գործը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարան, իսկ 2025 թվականի նոյեմբերի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացվել է «Թիվ ՀԿԴ/0015/01/23 քրեական գործը ՀՀ հակակոռուպցիոն դատարան փոխանցելու մասին» որոշում: Դիմողը փաստում է, որ դիմել էր Վճռաբեկ դատարան ընդդատության հետ կապված վեճը լուծելու համար, սակայն Վճռաբեկ դատարանի նախագահի գրության բովանդակությունը հանգել է նրան, որ ընդդատության հարցը որոշելու 3 համար վարույթը Վճռաբեկ դատարան ուղարկելու իրավասություն վերաքննիչ դատարաններին վերապահված չէ։ Վերոգրյալի հիման վրա՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատա- վարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 263-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց, քանի որ այն Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ հակա- կոռուպցիոն դատարաններին հնարավորություն չի ընձեռում առարկայական ընդ- դատության հարցի որոշման համար վարույթը Վճռաբեկ դատարան ուղարկել: Դիմողը գտնում է, որ նշված օրենսդրական բացի առկայության հետևանքով օրենսդրի կամքը հասկանալի չէ, որն էլ ինքնին կարող է գործնականում հանգեցնել օրենսդրի կամքից չբխող կամ տարբերվող դատական պրակտիկայի ձևավորման. «Ավելին, նշվածն առավել քան առարկայական է դառնում այն պայման- ներում, որ արդեն մի քանի տարի է, ինչ քրեական ոլորտում հանցանքների հետ կապված գործերը քննվում են ընդհանուր իրավասության և հակակոռուպցիոն դատարանների կողմից, ինչն էլ նշանակում է, որ իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ դեպքեր կարող են լինել և կան, որ առարկայական ընդդատության հետ կապված վեճեր են առաջանում հենց վերաքննիչ դատարանի մակարդա- կում: Ընդ որում, նշյալ խնդիրը պայմանավորված է նաև ՀՀ քրեական դատավա- րության նոր օրենսգրքի ընդունմամբ և դրանում առկա անցումային դրույթ- ներով: Հետևաբար, այն, որ առարկայական ընդդատության հետ կապված վեճի լուծման հարցով Վճռաբեկ դատարան կարող է դիմել միայն առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ դատարաններին զրկում է այդ անհրաժեշտ և ողջա- մտորեն ենթադրելի իրավական հնարավորությունից, որը ոչ թե ուղղված է վերաքննիչ դատարանի գործունեության արդյունավետ կազմակերպմանը, այլ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի սահմանադրական և կոնվենցիոն պահանջի ապահովմանը» (ընդգծումները՝ Դիմողի): Դիմողը պնդում է, որ քրեադատավարական գործող կարգավորումների ուժով առարկայական ընդդատության հետ կապված վեճի լուծման հարցով Վճռաբեկ դատարան կարող է դիմել միայն առաջին ատյանի դատարանը, ինչը վերաքննիչ դատարաններին զրկում է այդ անհրաժեշտ և ողջամտորեն ենթադրելի գոր- 4 ծիքակազմից, որը ոչ թե զուտ կազմակերպական նշանակություն ունի, այլ ուղղված է մարդու իրավունքների երաշխիքների ապահովմանը: Ներկայացված դիրքորոշումների համատեքստում Դիմողը Բարձր դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումը. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածով նախատեսված նորմն արդյո՞ք համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին՝ այնքանով, որքանով այն վերաքննիչ քրեական և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին չի ընձեռում հնարա- վորություն` առարկայական ընդդատության հարցը լուծելու համար Վճռաբեկ դատարան դիմել»: Իբրև վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության հիմ- նավորում՝ Դիմողը նշում է. «Սույն քրեական գործով դատական կազմի դատա- վորներից Կ. Ամիրյանը և Ժ. Մելիքսեթյանը քննարկման առարկա քրեական գործը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա չլինելու վերաբերյալ արդեն իսկ ունեն արտահայտած դիրքորոշում, որի հիման վրա Վերաքննիչ դատարանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացվել է «Քրեական գործն ըստ առարկայական ընդդատության փոխանցելու մասին» որոշում, որի արդյունքում քրեական գործը փոխանցվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Այսինքն, ստեղծվել է մի իրավիճակ, որ կազմի երեք դատավորներից երկուսն արդեն իսկ ունեն դիրքորոշում, որ քրեական գործը պետք է քննության առնվի Վերաքննիչ քրեական դատարանի կողմից, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ դիրքորոշման հնարավոր փոփոխությունը պետք է ունենա որոշակի իրավական և փաստական հիմնավորում» (ընդգծումները՝ Դիմողի): Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը խնդրում է որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի համապատասխանությունը Սահ- մանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75 և 79-րդ հոդվածների պահանջներին: 5 3. Ուսումնասիրության առարկա դարձնելով դիմումը, թիվ ՀԿԴ/0015/01/23 քրեական գործի նյութերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապա- տասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում Սահմանադիրն ամրագրել է դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարու- նակությունն օրենսդիրն ամրագրել է Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում՝ նախանշելով դատարանների համապատասխան իրավասության իրացման օրենս- դրական հիմքերն ու ընթացակարգը: Դատարանների կողմից Սահմանադրական դատարան դիմելու սահմանա- դրական իրավասությունն իրավական պետության կառուցակարգային հենասյուն- ներից է, որի միջոցով ապահովվում է Սահմանադրության գերակայությունն ու մարդու հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպա- նությունը: Այս առումով դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը հանդես է գալիս որպես յուրօրինակ իրավական գործիք, որի միջոցով ապահովվում է եռաստիճան դատական համակարգի և Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ երկխոսությունը, որի գերնպատակը՝ հակասահմա- նադրական նորմի կիրառման հիմքով սահմանադրաիրավական արժեքների ձևախեղման կանխումն է՝ այդպիսով խափանելով անհատական իրավունքների ոտնահարման հնարավորությունը: 6 Վերոգրյալը հիմք է տալիս Սահմանադրական դատարանին վերահաստատելու իրողությունն առ այն, որ դատարանների կողմից սահմանադրական արդարա- դատություն հայցելու սահմանադրական իրավասությունը պետության ինքնա- կարգավորման մեխանիզմ է, որի շնորհիվ իրավակարգը մշտապես համադրվում է իր գերագույն արժեքային չափանիշին՝ Սահմանադրությանը: Դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը՝ որպես կոնկրետ սահմանադրական վերահսկողության գործընթացը նախաձեռնող ակտ, սահմանադրական արդարադատության կառուցակարգային շարժիչն է, որի բովանդակային որակից է կախված ոչ միայն դիմումի ընդունելիության հարցի լուծումը, այլև դրա հետագա ընթացքը: Այս առումով հիմնարար նշանակություն ունի արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված հիշյալ սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը բացա- հայտող այն հիմնավոր պատճառաբանությունը ներկայացնելը, որը կվկայի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բավարարման առկայությունը: Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ Բարձր դատարան դիմելիս դատարանները համապատասխան որոշման շրջանակներում պետք է ներկայացնեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողություններն ու դիրքորո- շումները՝ հիմնավորելով բարձրացված հարցի՝ սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունենալու հանգամանքը: Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պայմանի առկայությունը մեկնա- բանելիս դատարանները պետք է հաշվի առնեն Սահմանադրական դատարանի՝ խնդրո առարկա հարցի առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները, 7 ի մասնավորումն՝ Սահմանադրական դատարանն իր մի շարք աշխատակարգային որոշումներով ընդգծել է, որ «հիմնավոր կասկած» չի կարող համարվել նորմատիվ իրավական ակտի/վերջինիս դրույթի վերաբերյալ ցանկացած կասկած. դատարանը պետք է համոզվի, որ դատական մեկնաբանությամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթակա նորմի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հիմ- նավոր կասկածը։ «Նման իրավիճակ կարող է առաջանալ այն պարագայում, երբ, օրինակ, վի- ճարկվող նորմը հնարավոր է մեկնաբանել միայն այնպես, որ այն իր վերջնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում Սահմանա- դրական դատարան ներկայացրած դիմումում նշելով օգտագործված մեկնաբանման մեթոդները՝ դատարանը պարտավոր է հիմնավորել դատական մեկնաբանմամբ կիրառման ենթակա իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը հաղթահարելու անհնարինությունը։ Այլապես՝ նման հիմնավո- րումների բացակայությունը կարող է գնահատվել Սահմանադրության 169-րդ հոդ- վածի 4-րդ մասով նախատեսված պայմանի, այն է՝ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ դատարանի մոտ հիմնավոր կասկածների բացակայություն» (14.12.2021 թ. ՍԴԱՈ-254): Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրա- կանության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավա- դրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթա- դրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»: Ավելին, Սահմանադրական դատարանը, վերահաստատելով օրենսդրական բացի վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները և ընդունելով, որ 8 սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը, ի թիվս այլնի, կարող է պայմանավորված լինել նաև օրենքի բացով, արձանագրել է. «(…) կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտում օրենքի բացի և դրա արդյուն- քում դրա սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին ևս կարող է խոսվել միայն այն դեպքում, երբ դատարանը հանգի այն եզրակացության, որ դատական մեկնաբանման որևէ մեթոդի կիրառմամբ անհնար է հաղթահարել այդ բացը» (14.12.2021 թ. ՍԴԱՈ-254): Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անձի՝ իր գործով մեղադրանքն օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից քննվելու իրավունքը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական իրավունքի անքակտելի մասը, որից ուղղակիորեն բխում է, որ պետությունը պարտավոր է, Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջներին հետևելով, ստեղծել այդ իրավունքի իրացման մեխանիզմներ կամ իրացնել արդեն իսկ առկա մեխանիզմ- ները, այդ թվում՝ համապատասխան դատական մեկնաբանության արդյունքում։ Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում դատական մեկնաբանության միջոցով ենթադրյալ օրենսդրական բացի վերաբերյալ կասկածը փարատելու անհնարինությունը՝ նկատի ունենալով այն, որ Դիմողը զրկված չէ, իր սահմանադրական առաքելությանը համահունչ, Օրենսգրքի՝ «Քրեադատավարական օրենքի էական խախտումը» վերտառությամբ 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքով, բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը՝ հնարավորություն ընձեռելով Հակակոռուպցիոն դատարանին կիրառել Օրենսգրքի 263-րդ հոդվածով երաշխավորված՝ առարկա- յական ընդդատության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար վարույթը Վճռաբեկ դատարան ուղարկելու կառուցակարգը: Այլ կերպ՝ անձի արդար դատաքննության մաս կազմող՝ օրենքի հիման վրա ստեղծված, այդ թվում՝ գործի առարկայական ընդդատության՝ օրենքով սահ- մանված հատկանիշներին համապատասխանող իրավասու դատարանի կողմից իր գործի քննության իրավունքն իրացնելու օրենսդրական «փակուղու» մասին 9 Դիմողի պնդումները չեն հաղթահարում Սահմանադրական դատարանում դիմումի քննության համար պահանջվող հիմնավոր կասկածի շեմը, քանի որ նույն Դիմողը կարող էր նշված հիմնական իրավունքի իրացման մեխանիզմների բացակայության առնչությամբ իր համոզմունքը դատավարականացնել այլ կերպ՝ տարածական մեկնաբանություն հաղորդելով (ինչպես և պահանջվում է հիմնական իրավունքների պարագայում) «անօրինական կազմով» առաջին ատյանի դատարանում քննվելու՝ դատավճռի անվերապահ բեկանման հիմքին։ Դրանով իսկ Դիմողը կարող էր գեներացնել նաև դատարանակազմական այն վեճը, որի լուծման համար առկա է օրենքով հստակ սահմանված դատարանակազմական մեխանիզմը, այն է` առաջին ատյանի դատարանի կողմից գործն ըստ ընդդա- տության փոխանցելը, ինչպես նաև դատավարական մեխանիզմը, այն է` Վերաքննիչ դատարանի որոշման դեմ այս հիմքով հնարավոր վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից քննելը և լուծելը։ Սահմանադրական դատարանի համոզմամբ` առաջին հերթին հենց այս՝ դատավարական վերանայման մեխանիզմների հասանելիությունն է, որ օրենսդրի համար հիմք է ծառայել ընդդատության մասին վեճերի գեներացումը բացառապես առաջին ատյանի դատարանների իրավասությանը վերապահելու համար։ Այս համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համա- րում դատարանների ուշադրությունը հրավիրել սկզբունքային նշանակություն ունեցող այն հարցին, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Սահմանադիրը դատարաններին վերապահել է բացառապես Սահմանադրու- թյանը և օրենքներին համապատասխան արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական գործառույթ, իսկ այն դեպքում, երբ վերջիններս հիմ- նավոր կասկած ունեն կոնկրետ գործով արդարադատության իրականացման հանգուցալուծումը պայմանավորող նորմերի ենթադրյալ հակասահմանադրա- կանության կապակցությամբ, հայցել սահմանադրական արդարադատություն: Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ պայման հանդիսացող հիմնավոր կասկածի առկայության շեմը հաղթահարված չէ: 10 Վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի փաստարկները Սահմանադրական դատարանը բավարար չափով հիմ- նավոր չի համարում, քանզի Դիմողը չի հիմնավորել վիճարկվող կարգավորումները Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինությունը, որպիսի հանգամանքը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ինչը վկայում է, որ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահ- մանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

. «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապա- տասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել: ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ 20 մարտի 2026 թվականի ՍԴԱՈ-36

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-36
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել