ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 65 — Զինծառայողները պարտավոր են մշտապես բարձր բարեկրթության, զսպվածության, համեստության օրինակ ծառայել, սրբորեն պահպանել զինվորական պատիվը, պաշտպանել սեփական արժանապատվությունը և հարգել
Ամփոփում
Հոդված 65. Զինծառայողները պարտավոր են մշտապես բարձր բարեկրթության, զսպվածության, համեստության օրինակ ծառայել, սրբորեն պահպանել զինվորական պատիվը, պաշտպանել սեփական արժանապատվությունը և հարգել այլոց արժանապատվությունը: Նրանք պետք է հիշեն, որ իրենց վարքով դատում են ոչ միայն իրենց մասին, այլև զինված ուժերի պատվի մասին ընդհանրապես: Զինծառայողների փոխհարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի հիման վրա: Ծառայության հարցերով նրանք պարտավոր են մ
Ամբողջ Տեքստ
Հոդված 65. Զինծառայողները պարտավոր են մշտապես բարձր բարեկրթության, զսպվածության, համեստության օրինակ ծառայել, սրբորեն պահպանել զինվորական պատիվը, պաշտպանել սեփական արժանապատվությունը և հարգել այլոց արժանապատվությունը: Նրանք պետք է հիշեն, որ իրենց վարքով դատում են ոչ միայն իրենց մասին, այլև զինված ուժերի պատվի մասին ընդհանրապես: Զինծառայողների փոխհարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի հիման վրա: Ծառայության հարցերով նրանք պարտավոր են միմյանց դիմել «Դուք»-ով: Անձնապես դիմելու դեպքում զինվորական կոչումներն անվանվում են առանց զորատեսակի կամ ծառայության նշման: Պետերը և ավագները ծառայության բերումով ենթականերին կամ կրտսերներին դիմելու դեպքում նրանց կոչում են զինվորական կոչումով և ազգանունով կամ միայն կոչումով` ավելացնելով «պարոն» բառը: Օրինակ` « Շարքային Հովհաննիսյան», «Պարո ´ ն շարքային», «Սերժա ´ նտ Աբրահամյան», «Պարոն սերժանտ » և այլն: Ռազմական ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք չունեն սերժանտական կազմի և ենթասպաների զինվորական կոչում, ինչպես նաև ուսումնական զորամասերի (ստորաբաժանումների) սովորողներին դիմելու դեպքում անվանում են « Ուսանո ´ ղ Հովհաննիսյան», «Պարո ´ ն ուսանող », «Կուրսա ´ նտ Հովհաննիսյան», «Պարո ´ ն կուրսանտ» : Ենթականերն ու կրտսերներն իրենց պետերին ու ավագներին դիմում են կոչումով կամ ազգանունով` կոչումից (ազգանունից) առաջ ավելացնելով «պարոն» բառը: Օրինակ` «Պարո ´ ն կապիտան», «Պարո ´ ն Հովհաննիսյան» : Ծառայությունից դուրս եղած ժամանակ և շարքից դուրս, սպաները միմյանց կարող են դիմել ոչ միայն զինվորական կոչումով, այլև ազգանունով: Առօրյա կյանքում սպաներին թույլատրվում է օգտագործել «սպայի խոսք» հաստատական արտահայտությունը և միմյանց հրաժեշտ տալիս «Ցտեսություն»-ի փոխարեն թույլատրելի է ասել` « Պատիվ ունեմ »: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի քաղաքացիական անձանց դիմելիս զինծառայողները նրանց անվանում են ազգանունով` դրանից առաջ ավելացնելով «պարոն» բառը: Զինվորական կոչումների աղավաղումը, անպարկեշտ արտահայտությունների, մականունների և ծաղրանունների գործածությունը, կոպտությունն ու արհամարհական վերաբերմունքն անհամատեղելի են զինվորական պատվի հասկացողության և զինծառայողների արժանապատվության հետ: Կին զինծառայողներին դիմելու դեպքում նրանց կոչում են զինվորական կոչումով և ազգանունով կամ միայն կոչումով կամ ազգանունով` ավելացնելով «տիկին» կամ «հարգելի» բառերը: Օրինակ` «Ենթասպա ´ Մինասյան», «լեյտենա ´ նտ Կարապետյան» կամ «Տիկի ´ ն Մինասյան», «Տիկի ´ ն Կարապետյան» կամ «Տիկի ´ ն ենթասպա», «Տիկի ´ ն կապիտան» և այլն: (65-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 01.06.06 ՀՕ-127-Ն, փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն, 11.06.15 ՀՕ-71-Ն, 01.03.17 ՀՕ-52-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
