Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Իսկանդարյան — ԵԴ1/1777/01/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Իսկանդարյան — ԵԴ1/1777/01/23

Վճռաբեկ դատարանԵԴ1/1777/01/236 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի օգոստոսի 5-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք-Մարաշ շրջանների քննչական առաջին բաժնում ՀՇ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 15179923 քրեական վարույթը: 2023 թվականի օգոստոսի 5-ին Հարություն Մանվելի Իսկանդարյանը ձերբակալվել է: 2023 թվականի օգոստոսի 7-ին Հարություն Իսկանդարյանի նկատմամբ ՀՀՇ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 202 թվականի նոյեմբերի Լին քրեական վա

Ամբողջ Տեքստ

ՀՀՅԱԿ ԹՈ». ԵԴԼ/777/01/23

ս ՀԱՏ ԱՖ

(Ոե` Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Հ.Ավագյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Ռշտունի

դատավորներ՝ Մ.Պապոյան

Ռ.Պապոյան

6 դեկտեմբերի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Հարություն Մանվելի Իսկանդարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի օգոստոսի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք-Մարաշ շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 15179923 քրեական վարույթը:

2023 թվականի օգոստոսի 5-ին Հարություն Մանվելի Իսկանդարյանը ձերբակալվել է:

2023 թվականի օգոստոսի 7-ին Հարություն Իսկանդարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

202 թվականի նոյեմբերի Լին քրեական վարույթը հաստատված

մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռով մեղադրյալ Հարություն Իսկանդարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ, Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է 2023 թվականի օգոստոսի 5-ից մինչն 2023 թվականի նոյեմբերի 17-ը նրա փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը, ն վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 8 (ութ) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է Հարություն Իսկանդարյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:

3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 8ի որոշմամբ Հ.Իսկանդարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճիռը՝ մասնակի բեկանվել ն փոփոխվել է, Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը

3

պայմանականորեն չի կիրառվել՝ ն սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանի կազմի դատավորներից Ռ.Պապոյանը ներկայացրել է հատուկ կարծիք:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ ԱԿՎարդապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի փետրվարի 8-ի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ` նյութական օրենքի այնպիսի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանը, Հարություն Իսկանդարյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ չի գնահատել խախտված հասարակական

հարաբերությունների բնույթն ու կարնորությունը, մասնավորապես այն, որ մեղադրյալը չի ընդունել մեղադրանքը, չի զղջացել կատարածի համար, ավելին, պատասխանատվությունից խուսափելու նպատակով տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք այն մասին, որ իրեն ձերբակալել են ատրճանակն ինքնակամ հանձնելու ժամանակ:

Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք բերած անձն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը, անհիմն կերպով գտնելով, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ բնույթը կարող է հաղթահարված համարվել նան ազատությունից զրկելու ձնով պատիժը պայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու միջոցով, նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը գնահատելիս, ըստ այդմ էլ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն կիրառելու հարցին անդրադառնալիս,

4

հաշվի չի առել հանցավորի կողմից հանցանքի կատարման համգամանքները, հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մեղավորության աստիճանը, հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանն ու հետնանքները:

6. Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 8-ի որոշումը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել՝ օրինական ուժ տալով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռին:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Հարություն Իսկանդարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով՝ այն արարքի համար, որ «/...) նա, չունենալով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հրազենի, ռազմամթերքի շիջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու պահելու կամ կրելու իրավունք, ինչպես նան հրազենի, ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ՀՀ ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձեակերպված համապատասխան թույլվվություն, քննությամբ չպարզված ժամանակ ն հանգամանքներում, ապօրինի կերպով ձեոք է բերել ն 2023 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, գտնվելով Երնան քաղաքի Մաշտոցի պողոտայի ն Ամիրյան փողոցի խաչմերուկում, իր մով. առկա «ՇՍԵՏՏ» գրառմամբ կաշվե պայուսակի մեջ ապօրինի կերպով կրել է ակոսափող հրազեն հանդիսացու, «Մակարով (ԱՆ1Ս» մոդելի ատրճանակի կոնարրուկցիա ունեցող տարբեր նշանառության ատրճանակների դետալների միջոցով ինքնաշեն եղանակով պատրաատվաւծ ատրճաւնակ, որի վրա տեղադրված է եղել ակոսավոր փող` հարմարեցված 9Մմմ (9:18) տրամաչափի փամփուշտներով կրակելու համար, որը լիցքավորված է եղել ռազմամթերք հանդիսացող, կրակվելու համար պիվաւնի, գործարանային արվաւդրությաւն 4 հավ 9մմ (9:18) փրամաչափի, համապատասխան տրամաչափի Թակոսափող զենքերից (կրակվղու համար նախատեսված փամփուշտներով, որոնք հայտնաբերվել են 2023 թվականի օգոավասաի 5-ին՝ ժամի

5

19:00- ին, Հարություն Իսկանդարյանի՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված անձնական խուզարկությամբ»:

8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «/...) Մեղադրյալ Հարություն Իսկանդարյանի նկատմամբ պատժի տեսակ նե չափ ընտրելիս Դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության՝ հանրության համար վրանգավորության աստիճանն ուբնույթը:

(-)

ԻՔյննարկելով Հարություն Իսկանդարյանի արարքը, հաշվի առնելով քրեական օրենադրությամի պահպանվող հասարակական հարարերությունների հանցանքի կատարմաեւն պահին ունեցաւ ծ սոցիալական նշանակությունը, մեղքի ձեր ն տեսակը, հանցագործության նպատակը նե շարժառիթը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հայտնարերված հրազենի տեսակը, դրանում փաւմվաւշտների առկայությունը, հասարակական վայրում այն կրելու հանգամանքը ն այլ վերաբերելի տվյալներ` Դատարանը փաստում է, որ Հարություն Իսկանդարյանի կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լ ին մաստվ նախատեսված հանցագործությունն օժտված է հանրության համար վտանգավորության րարձր աստիճանով ն բնույթով:

Որպես Հարություն Իսկանդարյանի անձր բնութագրող տվյալ Դատարանը հաշվի է առնում այն, որ մեղադրյալը նախկինում դատապարտված չի եղել:

Դատարանն արձանագրում է նան, որ քրեական գործի նյութերում Հարություն Իսկանդարյանի պատասխանապվությունն ու պաւտիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

Վերոգրյալի հաշվառմամբ` Դափարանը գտնում է, որ սույն դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսաւկների նշանակումը չի կարող ծառայել իր նպատակին, հետնարար` Հարություն Իսկանդարյանի նկատմամի երա կատարած արարքի համար պեփք է նշանակվի պատիժ ազատազրկման ձեով՝ 1(մեկ) տարի ժամկետով, ինչն անհրաժեշտ ն բավարար է պատժի նպատաւկների իրագործումն ապահովելու համար:

ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 67, 68:

6

(-)

Տվյալ դեպքում, հաշվի առնելով կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգաւվորության աստիճանը, հանցավորի անձր բնութագրող տվյալները, պատասխանաւտվություն ու պատիժ, մեղմացնող հանգամանքների

բացակայությունը, ելնելով առցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացման նե նոր հանցագործությունների կանիւման անհրաժեշտությունից` Դատարանը հանգում է այն հետնության, որ Հարություն Իսկանդարյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, այն պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են ն միայն ազատազրկմեւն ձնով նշանակված պատիժը ոնալ կրելու պայմաններում է հնարավոր ապահովել պատժի նպավաւկներըշ»:

9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(.) Մեղադրյալի անձր բնութագրող, քրեական պատասխանամտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների ն ծանրացնող հանգամանքների րացակայության համալիր գնահատման ու համադրման արդյունքում դատարանը մեղադրյալ Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում եկել է ոչ իրավաչափ եզրահանգման:

Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարում մեղադրյալ Հարություն Իսկանդարյանի հեվտփանցավոր դրական վարքագիծը: Մասնավորապես` վերջինը քրեական վարույթի քննության հենց ակզրից որոշակիորեն տվել է խոարովանական ցուցմունքներ: Ընդ որում, քրեական վարույթի քննության ողջ ընթացքում չի խուսափել, ինչպես նան որնէ խոչընդոտ չի հարուցել վարույթի բնականոն քննության հաւմար:

Ավելին` մեղադրյալ Հարություն Իսկանդարյանն աջակցել է նան վարույթն իրականացնող մարմնին՝ տրամադրելով իր հեռախոսի գաղտնաբառը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարում նաւն այն հանգամանքը, որ մեղադրյալ Հարություն Իսկանդարյանը որեւ դիմադրություն չի ցուցաբերել ոսփիկանության աշխատակիցներին ե նրանց ներկայացրած առաջին իսկ

- Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 69-71:

7

պահանջի առկայության պայմաններում ինքնակամ ներկայացրել է իր պայուսակի պարունակությունը, ինչպես նան նախկինում որա կերպ արատավորված՝ դատփապարվված չի եղել:

Հեփնապես, ապա հաշվի առնելով մեղսագրված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նան վերը նշված հանգամանքները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Հարություն Իսկանդարյանի նկատմամի նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմաւնը»::

10. Վերաքննի։ ։»դատարանի կազմի դատավորներից Ռ.Պապոյանը

ներկայացրել է հատուկ կարծիք ն վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիքորոշումները գտել է, որ մեղադրյալ Հարություն Իսկանդարյանի պաշտպան ՔԶ.Դադայանի կողմից բերված վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման՝ Հ.Իսկանդարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռոր թողնելով անփոփոխ. «(.) (կյոնկրեր դեպքում Մեղադրյալը չի ընդունե, մեղադրանքը, չի զղջացել կատարածի համար, ավելին, պատասխանաւտվությունից խուսափելու նպատակով տվել է իրականությանը չհամապատասխաւնող ցուցմունք այն մասին, որ իրեն ձերբակալել են ատրճանակն ինքնակամ հանձնելու ժումանակ:

(-)

(Մեղադրյալի անձի բնութագիոլ տվյալները չեն կարող հիմք հանդիսանալ՝ ազատազրկման ձեռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ն պատժի նպապտաւկների իրացմանը հասնելու համալր»":

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ է արդյոք Հարություն Իսկանդարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:

3Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 57-58:

«Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 67-68:

8

12. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ուսճնՏ ուսնճոճ5) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:

12.1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական

դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը ն վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծութան վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձնը ն տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող 5 Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

6 Շանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Առարավ:. Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

9

հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլն՛:

ՃՇՇ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1Լին մասի համաձայն` «Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ոազմամթերք, ակոսավտղ հրազենի փամփուշվ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերել, իրացնելը, պահելը, վտխադրելը, առաքելը կամ կրելը՝

պատժվում է ազատության սահմանափակմամը` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազավփազրկմամի` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

Թ. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Շարություն Իսկանդարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով՝ այն արարքի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել ն 2023 թվականի օգոստոսի 5-ին իր մոտ առկա կաշվն պայուսակի մեջ ապօրինի կերպով կրել է հրազեն հանդիսացող՝ «Մակարով» մոդելի ատրճանակի կոնստրուկցիա ունեցող ինքնաշեն եղանակով պատրաստված ատրճանակ, որը լիցքավորված է եղել ռազմամթերք հանդիսացող, կրակվեու համար պիտանի, գործարանային արտադրութան 4 հատ

փամփուշտներով:

- Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձնով պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցին, արձանագրել է, որ հաշվի առնելով կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է այն հետնության, որ Հ.Իսկանդարյանն պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, այն 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրիչանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրվչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի զործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:

Ց Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

10

պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են ն միայն ազատազրկման ձնով նշանակված պատիժը ռեալ կրելու պայմաններում է հնարավոր ապահովել պատժի նպատակները::

- Վերաքննիչ դատարան իր որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալի անձը բնութագրող, քրեական պատասխանատվությունն Օու պատիժը մեղմացնող հանգամանքների նե ծանրացնող հանգամանքների բացակայության համալիր գնահատման ու համադրման արդյունքում Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում եկել է ոչ իրավաչափ եզրահանգման, ն որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը":

14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ նրա հետհանցավոր վարքագիծը բնութագրող հանգամանքները, մասնավորապես քրեական վարույթի քննության հենց սկզբից «որոշակիորեն խոստովանական» ցուցմունքներ տալը, քննությունից չխուսափելը, վարույթի բնականոն քննության համար որնէ խոչընդոտ չհարուցելը, ոստիկանության աշխատակիցներին որնէ դիմադրություն չցուցաբերելը, վարույթն իրականացնող մարմնին իր հեռախոսի գաղտնաբառը տրամադրելը, ինչպես նան Հ.Իսկանդարյանի անձը բնութագրող տվյալը՝ նախկինում դատապարտված չլինելը, բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Հ.Իսկանդարյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի կողմից Հ.Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած 5 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

. Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:

1

արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հարություն Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն որ մեղադրյալը ոտնձգլ է հասարակութան անվտանգության

պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ, իր ուսին գցված պայուսակում ապօրինի կերպով հանրային վայրում կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող, կրակելու համար պիտանի փամփուշտներով:

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Հ.Իսկանդարյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու

նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեր վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում:

17. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Իսկանդարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավորված չէ:

18. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը Հ.Իսկանդարյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում:

12

Մինչդեռ, սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էութան ճիշտ լուծող դատական ակտ, Հ.Իսկանդարյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ հանգել է հիմնավոր հետնության ն թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի փետրվարի 8-ի որոշումն ու օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճոին՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Հարություն Մանվելի Իսկանդարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 8-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ ՍԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ1/1777/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել