Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4218 հուլիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-42)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 հուլիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 42 | ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 հուլիսի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Գյուլումյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով Վարդան Պետրոսյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Վարդան Պետրոսյանը 2019 թվականի հուլիսի 16-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի այն բացը, որով սահմանված չէ, որ «Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Վարույթը վերաքննիչ դատարանում» վերտառությամբ 3-րդ Բաժնի այն բացը, որով սահմանված չէ, որ «Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը» ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող: Դիմողը պնդում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ երկու դատական ակտերով վերաքննիչ քաղաքացիական դատարանն արտահայտել է միմյանցից էականորեն տարբերվող իրավական դիրքորոշումներ, որոնք անընդունելի են, քանի որ դատական պաշտպանությունը նման պայմաններում արդյունավետ համարվել չի կարող: Դիմողը նշում է, որ նշված ակտերը վճռաբեկության կարգով ենթակա չեն բողոքարկման, մինչդեռ, իր կարծիքով, նման դեպքերում օրենքի միատեսակ կիրառությունը պետք է ապահովի վերաքննիչ դատարանը: Նկատի ունենալով, որ վիճարկվող իրավական ակտերով վերաքննիչ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու վերաբերյալ իրավակարգավորումները բացակայում են, դիմողը գտնում է, որ առկա է օրենսդրական բաց, որը խաթարում է անձի դատական պաշտպանության իրավունքը, և վիճարկվող իրավական ակտերն այդ մասով հակասում են Սահմանադրությանը: Դիմումում շարադրված փաստարկների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն գործի քննությունը ենթակա է մերժման, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանը դիմումի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ վիճարկվող իրավական ակտերի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկները գլխավորապես հանգում են օրենսդրական կարգավորումների ենթադրաբար ոչ լիարժեք լինելու խնդրին։ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում, մասնավորապես, 2014 թվականի ապրիլի 8-ի ՍԴՈ-1143 որոշմամբ միմյանցից հստակ սահմանազատել է օրենսդրական կարգավորումների ոչ լիարժեք լինելու այն դեպքերը, որոնք կարող են քննվել Սահմանադրական դատարանի կողմից, այն դեպքերից, որոնց լուծումը վերապահված է բացառապես օրենսդիր մարմնին։ Սահմանադրական դատարանը 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է»։ Դիմողն ըստ էության բարձրացնում է օրենքի նման բացի սահմանադրականության հարց: Հետևաբար դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, և անհատական դիմումի քննությունը պետք է մերժել այդ հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վարդան Պետրոսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

18 հուլիսի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-42

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հուլիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-42
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել