Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կարապետյան — ԵԱՔԴ/0008/02/14
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Կարապետյան — ԵԱՔԴ/0008/02/14

Վճռաբեկ դատարանԵԱՔԴ/0008/02/145 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով <<ՎեոնԱրմենիա>> ՓԲԸ-ի (իրավանախորդ` <<ԱրմենՏել>> ՓԲԸ) (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Ցոլակ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արամ Կարապետյանի ընդդեմ Ընկերության` անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու, Ընկերությունից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու, Ընկերությունից աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումարը բռնագանձելու և ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար տուժանքի գումարը բռնագանձելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1

Ամբողջ Տեքստ

պ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0008/02/14

դատարանի որոշում

2020թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0008/02/14

Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան

Դատավորներ՝

Ն. Մարգարյան

Ա. Պետրոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020 թվականի նոյեմբերի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով <<ՎեոնԱրմենիա>> ՓԲԸ-ի (իրավանախորդ` <<ԱրմենՏել>> ՓԲԸ) (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Ցոլակ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արամ Կարապետյանի ընդդեմ Ընկերության` անհատական իրավական ակտն անվավեր

ճանաչելու,

Ընկերությունից

հարկադիր

պարապուրդի

ամբողջ

ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու, Ընկերությունից աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումարը բռնագանձելու և ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար տուժանքի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արամ Կարապետյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության 29.11.2013 թվականի թիվ 3681-Կ հրամանը (դրանում կատարված փոփոխությունները) ամբողջությամբ, իրեն վերականգնել նախկին պաշտոնում, իսկ անհնարինության դեպքում` համարժեք այլ պաշտոնում, Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 04.07.2014 թվականից մինչև աշխատանքում փաստացի

վերականգնման

օրը,

վերականգնման

անհնարինության

դեպքում

Ընկերությունից բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար` որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, սկսած 04.07.2014 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար՝ որպես հատուցում հարկադիր պարապուրդի համար, ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար տուժանք 60 օրվա համար՝ հաշվի առնելով միջին օրական աշխատավարձը: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Զ Նախշքարյան) 11.02.2015 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն: Վճռվել է. (...Ընկերության 29.11.2013թ. թիվ 3681-Կ հրամանը (դրանում կատարված փոփոխությունները) ամբողջությամբ ճանաչել անվավեր: Հայցվոր Արամ Վարազդատի Կարապետյանին վերականգնել իր նախկին պաշտոնին համարժեք՝ վերանվանված Հյուսիսի վաճառքի և սպասարկման գրասենյակների ուղղության ղեկավարի պաշտոնում: Ընկերությունից հօգուտ հայցվոր Արամ Վարազդատի Կարապետյանից բռնագանձել նրա միջին աշխատավարձի չափով գումար` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, սկսած 04.07.2014 թվականից մինչև աշխատանքում փաստացի վերականգնման օրը: Վերականգնման անհնարինության դեպքում պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել.

ա/ նրա միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար` որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում,

բ/ սկսած 04.07.2014թ.-ից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հայցվորի միջին աշխատավարձի չափով գումար՝ որպես հատուցում հարկադիր պարապուրդի համար,

գ/ ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար տուժանք՝ 60 օրվա համար՝ հաշվի առնելով հայցվորի միջին օրական աշխատավարձըե: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ա. Հունանյան, Մ. Հարթենյան, Ն. Տավարացյան) 22.04.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.02.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2015 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Գործի նոր քննության ընթացքում հայցվորը փոխել է հայցի առարկան և պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության 29.11.2013 թվականի թիվ 3681-Կ հրամանը, Ընկերությունից բռնագանձել գումար` պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 04.07.2014 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ

3

մտնելը, հայցվորին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս քան միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով, ինչպես նաև ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու դիմաց տուժանք 60 օրվա համար` հիմք ընդունելով հայցվորի միջին աշխատավարձը:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս Հովսեփյան) 18.07.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է, վճռվել է` անվավեր ճանաչել Ընկերության 29.11.2013 թվականի թիվ 3681-Կ հրամանը, Ընկերությունից հօգուտ Արամ Կարապետյանի բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 04.07.2014 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը պայմանագիրը համարել լուծված, Ընկերությունից հօգուտ Արամ Կարապետյանի բռնագանձել նրա միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար` որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, Ընկերությունից հօգուտ Արամ Կարապետյանի բռնագանձել ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար տուժանքի գումար` 60 օրվա համար` հաշվի առնելով Արամ Կարապետյանի միջին աշխատավարձը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ս. Միքայելյան, Գ. Խանդանյան, Հ. Ենոքյան) 16.03.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.07.2016 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա Ստեփանյան) (այսուհետ՝ Դատարան) 21.11.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է, վճռվել է՝ Ընկերության անհատական իրավական ակտն անվավեր ճանաչել, բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև բռնագանձել աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում և ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար տուժանք:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.07.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.11.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 115-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պետք է կիրառեր: Վերաքննիչ դատարանը Ընկերության՝ թիվ 3681-Կ հրամանի անվավերությունը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Ընկերության կողմից հաստատված նոր հաստիքացուցակում եղել են այնպիսի հաստիքներ, որոնք Ընկերությունը կարող էր առաջարկել Արամ Կարապետյանին, սակայն չի առաջարկել, որի հետևանքով վերջինս ապօրինի կերպով զրկվել է այլ աշխատանք ունենալու հնարավորությունից, մինչդեռ անտեսվել է այն փաստը, որ Ընկերությունը բազմիցս նշել է, որ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Արամ

4

Կարապետյանի զբաղեցրած պաշտոնն այլևս գոյություն չի ունեցել, ուստի նախկին աշխատանքում վերականգնելը պարզապես անհնարին էր, իսկ Արամ Կարապետյանի վկայակոչած հաստիքները, որոնք ստեղծվել են վարչակազմակերպչական փոփոխության արդյունքում,

պահանջում

են

այնպիսի

պայմաններ

և

մասնագիտական

պատրաստվածություն, որոնց վերջինս իր մասնագիտական պատրաստվածությամբ, որակավորմամբ, առողջական վիճակով պարզապես չի համապատասխանում, այդ իսկ պատճառով այդ աշխատանքներից ոչ մեկը չի առաջարկվել նրան:

Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Ընկերության նոր վարչակազմակերպչական կառուցվածքը հաստատվել, իսկ թիվ 3681-Կ հրամանը տրվել է՝ հիմք ընդունելով Ընկերության տնօրենների խորհրդի 13.11.2013 թվականի թիվ 17/13 որոշումը: Ուստի, Ընկերությունում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և հաստիքների կրճատման պատճառով, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, 11.03.2014 թվականից լուծվել է Արամ Կարապետյանի և Ընկերության միջև կնքված աշխատանքային պայմանագիրը: Այլ կերպ ասած` հայցվորի հետ աշխատանքային պայմանագրի լուծումը պայմանավորված է եղել Ընկերությունում արտադրության ծավալների և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ: Անդրադառնալով աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հանգամանքին՝ հարկ է նշել, որ Ընկերության տնօրենների խորհրդի 02.09.2013 թվականի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում շարժական կապի բլոկի և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինություններում առկա էր 544 հաստիք, իսկ Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում՝ շարժական կապի բլոկի և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինություններում՝ 504 հաստիք, հետևաբար, անվիճելի փաստ է նաև, որ Ընկերության վարչակազմակերպչական կառուցվածքի փոփոխության արդյունքում տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ, 544-ը դարձել է 504, ինչպես նաև մեկ, երկու և ավելի բաժինների միաձուլումներ, որպիսի պարագայում հաստատվում է նաև հաստիքների կրճատման փաստը: Այսպիսով, Ընկերության թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակով ըստ էության դադարել է գոյություն ունենալ Շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը, որն իր մեջ ներառել է նաև Հյուսիսի վաճառքի ուղղությունը, որպիսի պայմաններում կրճատվել են նաև այդ ծառայությունը և նրանում առկա բոլոր հաստիքները, այդ թվում նաև` հայցվորի զբաղեցրած հաստիքը, այսինքն` հայցվորի հաստիքն այլևս գոյություն չի ունեցել: Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման բեկանման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ստորադաս ատյանը չի նշել այն ապացույցը, որը կհաստատեր Հյուսիսի վաճառքի և սպասարկման գրասենյակների ուղղության ղեկավարի պաշտոնը

հայցվորի

մասնագիտական

պատրաստվածությանը,

որակավորմանը,

առողջական վիճակին համապատասխան լինելու փաստը: Սույն բողոքով բողոքարկվող դատական ակտի մեջ նշվել է, որ Դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ պատասխանողի

մոտ

առկա

է

եղել

հայցվորին`

նրա

մասնագիտական

պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորություն, ինչը պատասխանողի կողմից չի կատարվել, սակայն Վերաքննիչ դատարանը չի հստակեցրել, թե որն է այդ աշխատանքը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորն աշխատանքից ազատման պահին զբաղեցրել է շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայության, Հյուսիսի վաճառքի

5

ուղղության ղեկավարի հաստիքը, ինչից պարզ երևում է, որ հայցվորի աշխատանքային փորձն, ըստ սույն գործի հանգամանքների, վաճառքի ոլորտում է, բայց ոչ սպասարկման, իսկ վաճառքի և սպասարկման ծառայությունները բոլորովին այլ բաժիններ են և սպասարկման ոլորտում աշխատողը պետք է ունենա հաճախորդներին սպասարկելու և նրանց հետ աշխատելու փորձ: Եթե մանրակրկիտ ուսումնասիրվեն հայցվորի զբաղեցրած և Դատարանի կողմից նախատեսված հաստիքների տարբերությունը, ապա ակնհայտ է դառնում նրանց ներկայացվող պահանջների տարբերությունը, իսկ գործատուն ինքն է շահագրգռված իր մոտ առկա թափուր հաստիքները համալրել պատրաստված, ներկայացվող հաստիքի պահանջները բավարարող թեկնածուի միջոցով: Վերաքննիչ դատարանը, դատական ակտի վերլուծություններում նշելով, որ հայցվորին կարող էր առնվազն առաջարկվեր վաճառքի և սպասարկման ուղղության ծառայության ղեկավարի, բաժնի պետի, մասնագետի կամ ավագ մասնագետի հաստիքները, չի նշել, թե կոնկրետ, որ ապացույցով է հաստատված համարել, որ հայցվորն ունի համապատասխան կրթություն, որակավորում, փորձառություն, համապատասխան կազմակերպական հմտություններ, մասնավորապես` տիրապետում է գործարար նամակագրության և բանակցությունների վարման հմտություններին, արդյունավետ տիրապետում է <<Trade marketing>> ռազմավարության ձևավորման հմտություններին: Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածը, իսկ Վերաքննիչ դատարանն անտեսել է այդ հանգամանքը: Մասնավորապես, Դատարանը գտել է, որ առկա է նշված նորմով սահմանված ժամկետի խախտում 60 օրով, քանի որ ծանուցման ժամկետը ընդհատվել է, մինչդեռ ընդհատումը տեղի է ունեցել ոչ թե Ընկերության մեղքով, այլ՝ հայցվորի, քանի

որ

վերջինիս

կողմից

անընդհատ ներկայացվել

են

անաշխատունակության թերթիկներ, որոնց հիման վրա փոփոխվել է ազատման օրը, ուստի ծանուցման ժամկետներն անընդհատ կրճատվել են:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 26.09.2008 թվականի թիվ 4933/1 աշխատանքային պայմանագրի և դրա անբաժանելի մասը հանդիսացող լրացուցիչ համաձայնագրերի համաձայն` Ընկերության և Արամ Կարապետյանի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, և Արամ Կարապետյանի՝ Ընկերությունում զբաղեցրած վերջին պաշտոնը եղել է վերջինիս կողմից 01.01.2013 թվականից զբաղեցրած՝ <<Շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի տնօրինության Հյուսիսի վաճառքի ուղղության ղեկավարի պաշտոնը>> (հատոր 1-ին, գ.թ. 86-98):

2. 26.09.2008 թվականի թիվ 4933/1 աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելու մասին 28.12.2012 թվականի թիվ 4 լրացուցիչ համաձայնագրի 3.1 կետով փոփոխություն է կատարվել աշխատանքային պայմանագրի 1.1 կետում՝ սահմանելով Շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի տնօրինության Հյուսիսի վաճառքի ուղղության ղեկավարի աշխատանքային գործառույթները (հատոր 1-ին, գ.թ. 97-98):

3. 29.11.2013 թվականի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 3681-Կ հրամանի համաձայն` Ընկերությունում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և

6

հաստիքների կրճատման պատճառով 11.03.2014 թվականից լուծվել է Արամ Կարապետյանի և Ընկերության միջև կնքված թիվ 4933/1 աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 99-100):

4. Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 29.11.2013 թվականի թիվ Ե-11-1038 ծանուցմամբ Արամ Կարապետյանը տեղեկացվել է 11.03.2014 թվականից աշխատանքային պայմանագրի լուծման մասին: Ծանուցմամբ միաժամանակ հայտնվել է, որ Ընկերությունում Արամ Կարապետյանին այլ աշխատանք չի առաջարկվում` համապատասխան հնարավորության բացակայության պատճառով: Նշված ծանուցումն Արամ Կարապետյանը ստացել է 18.12.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 101-104):

5. Ընկերության գլխավոր տնօրեն Ա. Պյատախինի` (Անհատական իրավական ակտում փոփոխություններ կատարելու մասինե 17.02.2014 թվականի թիվ 670-Կ, 29.04.2014 թվականի թիվ 1449-Կ և 21.05.2014 թվականի թիվ 2104-Կ հրամաններով 29.11.2013 թվականի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 3681-Կ հրամանի մեջ Արամ Կարապետյանի հետ աշխատանքային պայմանագրի լուծման ամսաթիվը՝ 11.03.2014 թվականը, համապատասխանաբար փոխարինվել է 04.07.2014 թվականով (հատոր 1-ին, գ.թ. 105-107):

6. Ընկերության կադրային վարչության և մարդկային ռեսուրսների (ՄՌ) կառավարման ծառայության ղեկավարի ժ/պ Ս. Նշանյանցի կողմից հաստատված 21.05.2014 թվականի տեղեկանքի համաձայն` Ընկերության տնօրենների խորհրդի 02.09.2013 թվականի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում շարժական կապի բլոկի և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինություններում առկա էր 544 հաստիք, իսկ Ընկերության տնօրենների խորհրդի 13.11.2013 թվականի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում շարժական կապի բլոկի և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինություններում առկա է 504 հաստիք: Ընկերության տնօրենների խորհրդի 02.09.2013 թվականի թիվ 14/13 որոշումով հաստատված հաստիքացուցակում շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունում Հյուսիսի վաճառքի ուղղությունը պատասխանատու էր Լոռի և Տավուշ մարզերում աշխատանքների կազմակերպման և ապահովման համար, իսկ Ընկերության տնօրենների խորհրդի 13.11.2013 թվականի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում բացակայում է շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինության Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը (հատոր 1-ին, գ.թ. 132):

7. 02.09.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 14/13 որոշման համաձայն` շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինության մասով Ընկերության հաստիքացուցակից քաղվածքի համաձայն` Շարժական կապի բլոկն ունեցել է, մասնավորապես` Կոմերցիոն տնօրինություն, որում առկա են եղել Կոմերցիոն տնօրենի՝ 1, առևտրային մարքեթինգի մենեջերի՝ 1, առևտրային մարքեթինգի առաջատար մասնագետի՝ 1, կոորդինատորի՝ 1 հաստիքներ, Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայություն, որն իր մեջ ներառել է Երևանի վաճառքի կենտրոն, Արևելքի, Արևմուտքի, Կենտրոնի, Հյուսիսի և Հարավի վաճառքի ուղղություններ: Հյուսիսի վաճառքի ուղղությունում առկա են եղել՝ Հյուսիս վաճառքի ուղղության ղեկավարի 1, ավագ տարածքային մասնագետի 1, տարածքային մասնագետի 2 հաստիքներ: Շարժական կապի բլոկն ունեցել է նաև Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) միջոցով վաճառքի ծառայություն, որն իր մեջ ներառել է Երևանի, Կենտրոնի, Հյուսիսի, Հարավի գրասենյակների ուղղություն: Հյուսիսի գրասենյակների ուղղությունում առկա են եղել գրասենյակների ուղղության ղեկավարի 1, գրասենյակի մենեջերի 4, գրասենյակի առաջատար մասնագետի 20, գրասենյակի ավագ մասնագետի 13 և գրասենյակի մասնագետի 43 հաստիքներ (հատոր 1-ին, գ.թ. 68-72):

7

8. 13.11.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշման համաձայն` շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինության մասով Ընկերության հաստիքացուցակից քաղվածքի համաձայն` Շարժական կապի բլոկն ունի, մասնավորապես` Կոմերցիոն տնօրինություն, որում առկա են կոմերցիոն տնօրենի 1, Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի սուպերվայզերի 1, Կոորդինատորի 1 հաստիքներ: Շարժական կապի բլոկում առկա չէ Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայություն: Շարժական կապի բլոկում առկա է Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) վաճառքի ծառայություն, որն իր մեջ ներառել է Երևանի, Կենտրոնի, Հյուսիսի, Հարավի գրասենյակների ուղղություն: Հյուսիսի գրասենյակների ուղղությունում առկա են եղել գրասենյակների ուղղության ղեկավարի 1, գրասենյակի մենեջերի 4, գրասենյակի առաջատար մասնագետի 20, գրասենյակի ավագ մասնագետի 13 և գրասենյակի մասնագետի 43 հաստիքներ (հատոր 1-ին, գ.թ. 73-76):

9. Ընկերության կադրային վարչարարության և ՄՌ կառավարման ծառայության ղեկավար Վ. Բաղդասարյանի կողմից 08.09.2014 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ ֆիքսված կապի բլոկի՝ Կոմերցիոն տնօրինության Պետական մարմինների և հատուկ հաճախորդների հետ աշխատող խմբի ղեկավարի հաստիքն Արամ Կարապետյանին չի առաջարկվել, քանի որ այդ հաստիքով նախատեսված աշխատանքը կատարելու համար հարկավոր է՝ տենդերների անցկացման ոլորտում օրենսդրական պահանջների իմացություն, գործնականում դրանց կիրառման փորձ, պայմանագրային իրավունքի իմացություն, գնագոյացման և գնային քաղաքականության հիմունքների իմացություն, բիզնես-քեյսեր հաշվարկելու կարողություն` շահավետ տենդերային առաջարկներ մշակելու համար, ֆինանսական մասնագիտացում Ընկերության ռեսուրսների գնահատման հիման վրա տենդերներ շահելու նպատակով արդյունավետ լուծումներ գտնելու համար: Այդ թափուր հաստիքը համալրելու համար մրցույթը հայտարարվել է դեռ 02.08.2013 թվականին, սակայն առ 08.09.2014 թվականն այդ հաստիքը համալրված չէ, քանի որ բազմաթիվ դիմորդների մեջ Ընկերության պահանջներին համապատասխանող թեկնածու այդպես էլ չի գտնվել անգամ նրանց մեջ, ովքեր ունեցել են ֆինանսական կրթություն, հատուկ հաճախորդների հետ, տենդերներին անմիջական մասնակցությամբ աշխատանքի փորձ: Ելնելով վերոգրյալից՝ Արամ Կարապետյանի ազատման պահին նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, նաև կատարած աշխատանքին համապատասխան ազատ հաստիք չի եղել: Ի լրումն՝ հայտնել է, որ վերոհիշյալ հաստիքը համալրելու համար Ընկերությունն իր հնարավորությունների շրջանակներում պատրաստ է թեկնածուին վարձատրել ոչ ավել, քան 335.000 ՀՀ դրամի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 32):

10. Վաճառքի ուղղության ղեկավարի պաշտոնեական հրահանգի համաձայն` տվյալ պաշտոնի որակավորման նվազագույն պահանջներն են` ցանկացած բարձրագույն կրթությունը, հեռահաղորդակցության բնագավառում, առևտրի և/կամ խոշոր ընկերության ծառայությունների մատուցման, սպառման ցանցերի կազմակերպման, վաճառքի և ուղիղ առաքման համակարգի զարգացման ասպարեզներում երկու տարվա և ավել աշխատանքային փորձը, նվազագույնը մեկ տարվա ղեկավար պաշտոնի աշխատանքային փորձ, առևտրի կառուցվածքի, վաճառքի ուղիների, հեռահաղորդակցության շուկայի, ՀՀ օրենսդրության հիմունքների, մերչընդայզինգի սկզբունքների, լոգիստիկայի վերաբերյալ հատուկ գիտելիքներ, հայերենի պարտադիր, ռուսերենի և ցանկալի է անգլերենի իմացությունը,

հաղորդակցման

ունակություն,

անմիջականություն,

սովորելու

ընդունակություն, ճկունություն, թիմում աշխատելու ունակություն, կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն, ինքնուրույն աշխատանքի և որոշումների կայացման

կարողություն, նախաձեռնություն,

նորամուծություններ,

պատրաստակամությունը փոփոխություններին, Microsoft Office-ի և կազմտեխնիկայի հետ

8

աշխատանքի փորձ, կոնտրագենտների հետ աշխատանքի հմտություն, թիմ ձևավորելու լավ հատկանիշներ, հաշվետվությունների և գործարար թղթակցության պատրաստման հմտություններ, B կարգի վարորդական իրավունքի առկայություն, ամենաքիչը մեկ տարվա վարելու փորձ (հատոր 2-րդ, գ.թ. 74-77):

11. Կոմերցիոն տնօրենի պաշտոնեական հրահանգի համաձայն` տվյալ պաշտոնի որակավորման նվազագույն պահանջներն են` բարձրագույն տնտեսագիտական, մարքեթինգային կամ տեխնիկական կրթությունը, 5 տարուց ավել աշխատանքային փորձ վաճառքի տնօրենի, մարքեթինգի տնօրենի պաշտոններում, 30-ից ավել մարդուց բաղկացած կոլեկտիվի նվազագույնը երկու տարվա կառավարման փորձ, հայերենի, ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետում, համակարգչի իմացություն, ղեկավարի հմտություններ, կազմակերպչական և անալիտիկ հմտություններ, թիմ ղեկավարելու հմտություններ, արդյունքին

հասնելու

ուղղվածություն

և

շահութաբերության

բարձրացում,

ռազմավարական

պլանավորման,

բանակցային

հմտությունների,

երկարատև

համագործակցության հարաբերությունների կառուցման հմտություններ (հատոր 4-րդ, գ.թ. 64-66):

12. Երևանի վաճառքի և սպասարկման գրասենյակների բաժնի պետի պաշտոնեական հրահանգի համաձայն` տվյալ պաշտոնի որակավորման նվազագույն պահանջներն են` բարձրագույն (ցանկալի է լրացուցիչ կրթության առկայություն, մենեջմենտի և անձնակազմի ղեկավարման ոլորտի սերտիֆիկատների առկայություն) կրթություն, նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ծառայությունների մատուցման և վաճառքի ոլորտում, նվազագույնը 2 տարվա ղեկավար աշխատանքի փորձ, մեծ կոլեկտիվի կառավարման փորձ, ԱՀ (փորձառու օգտագործող), հայերենի և ռուսերենի պարտադիր, ցանկալի է անգլերենի իմացություն, վաճառքի կազմակերպման և սպասարկման, արտադրանքների և ծառայությունների խթանման ոլորտի, հեռահաղորդակցության շուկայի և դրա զարգացման միտումների վերաբերյալ գիտելիքներ, արտաքին գործընկերների հետ աշխատելու ունակություն, բանակցությունների անցկացման, լիազորությունների փոխանցման հմտություններ, ոչ ստանդարտ իրավիճակներում որոշումներ կայացնելու ունակություն, գործնական նամակագրության և բանակցությունների վարման հմտություններ, անձնակազմի

կառավարման

հմտություններ,

արդյունավետ

Trade

marketing

ռազմավարության ձևավորման հմտություններ, սեփական ցանցի ձևավորման ոլորտում գիտելիքներ (հատոր 4-րդ, գ.թ. 82-85):

13. Վաճառքի և սպասարկման գրասենյակի մենեջերի պաշտոնեական հրահանգի համաձայն` տվյալ պաշտոնի որակավորման նվազագույն պահանջներն են` բարձրագույն, ցանկալի է տնտեսագիտական կրթություն, 1 տարուց ոչ պակաս աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման գրասենյակներում (Երևան/տարածքներ), Ավագ/Առաջատար մասնագետի պաշտոնում կամ նմանատիպ պաշտոններում Ընկերության այլ ստորաբաժանումներում,

նվազագույնը

1

տարվա

աշխատանքային

փորձ

Երևան/տարածքների առաջատար մասնագետի պաշտոնում կամ Ընկերության այլ ստորաբաժանումների համանման պաշտոնում, ղեկավար աշխատանքի փորձ, վաճառքի և սպասարկման ոլորտում տեսական և գործնական գիտելիքներ և կազմակերպության այլ գործառութային ոլորտների իմացություն: ԱՀ հմուտ օգտագործող, հաճախորդների հետ փոխգործակցության իրավաբանական հիմքերի իմացություն, հայերենի և ռուսերենի պարտադիր, ցանկալի է անգլերենի իմացություն, հաղորդակցվելու հմտություններ, ճկունություն,

կոլեկտիվում

աշխատելու

կարողություն,

առաջնորդի

որակներ,

ուղղվածությունը դեպի վերջնական արդյունքը, ընկալունակություն, թիմ ձևավորելու լավ ունակություններ,

ղեկավարելու

կարողություն,

նախաձեռնողականություն,

նորարարություն,

փոփոխություններին

պատրաստականություն,

անձնակազմի

ընտրություն և ուսուցում, խրախուսում, արդյունքների վերահսկում, հաշվետվության

9

պատրաստման և գործարար նամակագրության վարման հմտություններ, կոնֆլիկտի կառավարման

մեթոդիկաներին

տիրապետում,

բանակցությունների

վարման

հմտություններ (հատոր 4-րդ, գ.թ. 78-81):

14. Վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետի (Երևան/տարածքներ) պաշտոնեական հրահանգի համաձայն` տվյալ պաշտոնի որակավորման նվազագույն պահանջներն են` միջնակարգ մասնագիտական, ցանկալի է բարձրագույն կրթությունը, ցանկալի է 1 տարուց ոչ պակաս աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում: ԱՀ առաջադեմ օգտագործող, հաճախորդների հետ համագործակցության իրավաբանական հիմունքների իմացություն, հայերենի և ռուսերենի պարտադիր, ցանկալի է անգլերենի իմացություն, հաղորդակցվելու հմտություններ, ճկունություն, կոլեկտիվում աշխատելու կարողություն, առաջնորդի հատկանիշներ, նպատակաուղղվածություն դեպի վերջնական

արդյունք,

ակտիվ

վաճառքներ

իրականացնելու

ունակություններ,

կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություններ, սպասարկման հմտություններ, բանակցություններ վարելու հմտություններ (հատոր 4-րդ, գ.թ. 74-77):

15. Վաճառքի և սպասարկման գրասենյակի ավագ մասնագետի (Երևան/տարածքներ) պաշտոնեական հրահանգի համաձայն` տվյալ պաշտոնի որակավորման նվազագույն պահանջներն են` ցանկացած բարձրագույն կրթությունը, 1 տարուց ոչ պակաս աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում, ԱՀ առաջադեմ օգտագործող, հաճախորդների հետ համագործակցության իրավաբանական հիմունքների իմացություն, ՎևՍԳ-ի ներքին համակարգի ազատ տիրապետում, հայերենի և ռուսերենի պարտադիր, ցանկալի է անգլերենի իմացություն, հաղորդակցվելու հմտություններ, ճկունություն, կոլեկտիվում

աշխատելու

կարողություն,

առաջնորդի

հատկանիշներ,

նպատակաուղղվածություն

դեպի

վերջնական

արդյունք,

ակտիվ

վաճառքներ

իրականացնելու ունակություններ, կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություններ, սպասարկման հմտություններ, բանակցություններ վարելու հմտություններ (հատոր 4-րդ, գ.թ. 70-73):

16. Արամ Կարապետյանի -I թիվ 1364103 աշխատանքային գրքույկի համաձայն` -01.12.1994թ. ընդունվել է աշխատանքի Վանաձորի կապի միավորումում թիվ 5 ԱՀԿ-ում որպես ինժեներ.

-01.11.1996թ. նշանակվել է թիվ 5 ԱՀԿ-ի ճարտարագետ.

-01.07.1997թ. ՀՀՑ ՊՁ լուծարման թիվ 25 հրամանով ազատվել է աշխատանքից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին կետով և փոխադրվել (ԱրմենՏելե ՀՁ (Վանաձորի հեռախոսային ցանցի շահագործումե առանձնացված ստորաբաժանումում. -08.01.2000թ. փոխադրվել է Լոռու մարզային տնօրինության տեխնիկական բաժին որպես առաջատար ճարտարագետ.

-01.06.2007թ. նշանակվել է ՀՀ գլխավոր տնօրինության ՀՀ տարածքների տնօրինության Լոռու տարածքային կենտրոնի կոմերցիոն բաժնի պետի պաշտոնում. -26.09.2008թ. նշանակվել է վաճառքի տնօրինության Հյուսիսային տարածքի կոմերցիոն մենեջերի պաշտոնում.

-03.10.2011թ. նշանակվել է վաճառքի տնօրինության արտաքին առևտրային ցանցի միջոցով վաճառքի ծառայության վաճառքի ուղղության ղեկավարի (Հյուսիս) պաշտոնում. -01.01.2013թ. նշանակվել է շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայության Հյուսիսի վաճառքի ուղղության ղեկավարի պաշտոնում.

-04.07.2014թ. լուծվել է աշխատանքային պայմանագիրը և ազատվել է աշխատանքից (հատոր 2-րդ, գ.թ. 69):

10

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու առանձնահատկություններին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով նույն օրենսգրքի պահանջները: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել նույն օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Գործատուի

մոտ

համապատասխան

հնարավորությունների

բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է հինգ օրից ավելի ժամանակ, և գործատուն չի լուծել պայմանագիրը: Այդ ժամկետում

11

չեն հաշվարկվում աշխատողի արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես`

1.

պայմանագիրը պետք է կնքված լինի անորոշ կամ որոշակի ժամկետով. 2.

պայմանագրի լուծումը պետք է պայմանավորված լինի արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ. 3.

պետք է կրճատված լինեն աշխատողների քանակը և (կամ) հաստիքները. 4.

գործատուն իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում պետք է աշխատողին առաջարկած լինի նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը պետք է հրաժարված լինի առաջարկված աշխատանքից, կամ 5.

գործատուի մոտ պետք է բացակայեն աշխատողին` նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունները:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործատուի մոտ միայն արտադրության ծավալների, տնտեսական պայմանների, տեխնոլոգիական պայմանների, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխումը, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությունն ինքնին բավարար չէ աշխատողի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից լուծելու համար, եթե նշված հանգամանքները չեն հանգեցրել աշխատողների թվաքանակի կրճատմանը (տե՛ս, Արտակ

Մուրադյանը, Հովհաննես Դերձակյանը, Սրբուհի Հարությունյանը, Սուրեն Թադևոսյանը և Եվգենիա Մանուկյանն ընդդեմ (Գաֆէսճեան թանգարանե հիմնադրամի թիվ ԵԿԴ/3613/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին

մասի

2-րդ

կետի

հիմքով

աշխատանքային

պայմանագրի

լուծման

առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործատուն չի կարող աշխատողին առաջարկել ցանկացած աշխատանք, այլ պարտադիր պայման է համարվում, որ գործատուի մոտ առկա հնարավորությունների սահմաններում առաջարկված աշխատանքը համապատասխանի աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին: Միայն աշխատողի կողմից մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան առաջարկված աշխատանքից հրաժարումը կարող է հանգեցնել գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծմանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ (մասնագիտական պատրաստվածությունե և (որակավորումե հասկացությունները պետք է առավել լայն մեկնաբանության առարկա դարձվեն` հաշվի առնելով նաև այնպիսի կարևոր հանգամանք, ինչպիսին է տվյալ աշխատողի նախկինում զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքը: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն, որ օրենքի վերոնշյալ հոդվածը նպատակ է հետապնդում պաշտպանության տակ առնելու աշխատողներին այն բոլոր դեպքերում, երբ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում համապատասխան աշխատողի կողմից զբաղեցրած պաշտոնի փոխարեն նույն գործատուի մոտ դեռևս առկա է (կամ առաջանում է) նախկինում կատարած

12

աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ աշխատանք (տե՛ս, Գայանե Դանիլովան ընդդեմ (ԱրմենՏելե ՓԲԸ-ի թիվ

ԵԱՔԴ/2378/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ

հոդվածի

2-րդ

մասի

համաձայն`

տնտեսական,

տեխնոլոգիական,

կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի ոչ պակաս, քան կրկնապատիկի, բայց ոչ ավելի, քան տասներկուապատիկի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված: ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկով անդրադարձել է աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու հարցին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն աշխատանքային պայմանագրի լուծումը համարել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի (ներկայիս գործող խմբագրությամբ նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետի) և 3-րդ մասի պահանջների պահպանմամբ կատարված այն դեպքում, երբ գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է աշխատողը, առկա չէ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը չի ապացուցել գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում իր նախկին հաստիքային միավորի գոյություն ունենալու, ինչպես նաև գործատուի մոտ իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք լինելու փաստերը (տե՛ս, Անաստաս Գիշյանը, Նորայր Եղիկյանն ընդդեմ (ԱրմենՏելե ՓԲԸ-ի թիվ

ԵԱՔԴ/0605/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբե

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ԵԱՔԴ/0008/02/14
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել