ԷԴՈՒԱՐԴ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 մայիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 27 | ԷԴՈՒԱՐԴ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
18 մայիսի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Դիլանյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Էդուարդ Նիկողոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Էդուարդ Նիկողոսյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի ապրիլի 28-ին) խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 75-րդ, և 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող»:
2. Դիմողը նշում է, որ ՀՀ վարչական դատարան ներկայացված վարչական ակտի վիճարկման հայցապահանջով որպես իրավական հիմք վկայակոչվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասն այն նպատակով, որ 2012թ. և 2013թ. գույքահարկի գծով իր վճարային պարտավորության բացակայությունն ապացուցող սնանկության գործերով դատարանի կայացրած վճռով հաստատված փաստերը վերստին քննության առարկա չդառնան վերստին չապացուցվեն:
Ըստ դիմողի վիճարկվող դրույթում առկա է օրենսդրական բաց առ այն, որ օրենսդիրը չի սահմանել, որ նախկինում քննված սնանկության գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը ևս միևնույն կողմերի մասնակցությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չպետք է ունենան:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթում առկա օրենսդրական բացը, այն է նախկին քննված սնանկության գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստական հանգամանքները միևնույն կողմերի մասնակցությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունենալու հնարավորության բացակայությունը, հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասերին:
3. Ելնելով Էդուարդ Նիկողոսյանի դիմումի ու կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, այն է.
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
• դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և պահպանել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Էդուարդ Նիկողոսյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
18 մայիսի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-27
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 մայիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-27
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
