Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-11-Ն22 դեկտեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 208-րդ հոդվածը` 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատասխանատու անձի կողմից` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Սույն օրենսգրքի 208-րդ, 209-րդ, 210-րդ և 211-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատու անձ է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ղեկավարման կամ կազմակերպման լիազորություն ունեցող անձը, որը ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար` անկախ խախտման սահմանային չափից:»: Հոդված 2. Օրենսգրքի 209-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «հինգ հարյուրից մինչև հազար» բառերը փոխարինել «հիսունից մինչև հինգ հարյուր» բառերով.

2) 2-րդ մասի «հազար» բառը փոխարինել «հինգ հարյուր» բառերով.

3) 3-րդ մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով, և նույն մասը «դրամ» բառից հետո լրացնել «, բացառությամբ պատասխանատու անձի կողմից կատարման դեպքերի» բառերով. 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով. «5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»: Հոդված 3. Օրենսգրքի 210-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:»: Հոդված 4. Օրենսգրքի 211-րդ հոդվածում` 1) 1-ին մասը «դրոշմանիշներով դրոշմավորված» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշներով դրոշմավորված» բառերով, և նույն մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-11-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-11-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.04.2011-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.41 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.12.2010 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.01.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.04.2011 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 22.12.2010, ՀՕ-11-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 դեկտեմբերի, 2010 թ.
Գործի #:
ՀՕ-11-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել