ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հուլիսի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 22 | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
30 հուլիսի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Ռուբեն Թորոսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Ռուբեն Թորոսյանը 17.07.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես, վերջինիս 27.1-րդ հոդվածի պահանջներին։
Դիմողը սահմանադրական դատարան է դիմել 17.07.2010թ. խնդրելով քննել «Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթների սահմանադրականության հարցը, այն է այդ դրույթների ենթադրյալ հակասությունը ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածի «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք» դրույթին։
Դիմողի փաստարկները վիճարկվող դրույթի սահմանադրականության վերաբերյալ, ընդհանուր առմամբ հանգում են նրան, որ վիճարկվող իրավանորմի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը «հնարավորություն կստեղծի, որ քրեական հետապնդում իրականացվի ընտրական գործերով վարույթ իրականացնող Վարչական դատարանի օրինախախտ դատավորների հանդեպ, ինչը կբարձրացնի վերջիններիս պատասխանատվությունը այդ դատական ակտերի կայացման գործում»։
Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներից ելնելով դատական կազմը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը։
ՀՀ սահմանադրական դատարանը 2008թ. հոկտեմբերի 8-ին կայացրել է քաղաքացիներ Հովհաննես Ռուշանյանի, Գևորգ Գյոզալյանի, Խաչատուր Շահինյանի, Ռուբեն Մանուկյանի, Հրաչ Վարդանյանի, Միքայել, Մարիետտա և Մադլենա Բաբալյանների, Հակոբ Ռաֆյանի, Հայկ Միքայելյանի և Սամվել Միքայելյանի դիմումների հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 231-րդ հոդվածի 2-րդ մասի, 233-րդ հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերի, 2-րդ և 4-րդ մասերի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ կետի (28.11.2007թ. խմբագրությամբ 404 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի) և ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշում։
Բացի դրանից, սահմանադրական դատարան դիմելու անձի իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածով։ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն անձը համապատասխան պահանջով ՀՀ սահմանադրական դատարան կարող է դիմել միայն այն դեպքում, երբ առկա է դատարանի վերջնական դատական ակտը և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։
Տվյալ դեպքում վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող
Անդամներ
30 հուլիսի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հուլիսի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-22
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
