ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 928.7 — Պետական աջակցության հաշվի պայմանագիրը 1.
Ամփոփում
Հոդված 928.7. Պետական աջակցության հաշվի պայմանագիրը 1. Պետական աջակցության հաշվի պայմանագիր է համարվում սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և բանկի միջև կնքված պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի բացած հաշվին մուտքագրել մուտքագրվող ընտանեկան դրամագլխի դրամական միջոցները, կատարել հաշվից փո
Ամբողջ Տեքստ
Հոդված 928.7. Պետական աջակցության հաշվի պայմանագիրը 1. Պետական աջակցության հաշվի պայմանագիր է համարվում սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և բանկի միջև կնքված պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի բացած հաշվին մուտքագրել մուտքագրվող ընտանեկան դրամագլխի դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Պետական աջակցության հաշվում առկա միջոցները տնօրինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
