ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային Ժ ողովի կ ողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի ա ռաջարկություններով 28 ա պրիլի 1998 թ . ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հ այաստանի Հ անրապետության օրենսգրքի 158 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ ` «Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող , ի նչպես ն աև պ իտանիության ժ ամկետն անցած ապրանքն առանց այդ մասին նախապես գրավոր հայտարարություն տալու վաճառելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով»: Հոդված 2. Օրենսգրքի 158 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով` «Առանց սպառողների կյանքի, առողջության համար անվտանգությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատի և (կամ) համապատասխանության նշանի պարտադիր սերտիֆիկացման ենթակա պարենային ապրանք վաճառելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հարյուրապատիկի չափով` ապրանքի բռնագրավումով կամ առանց դրա »: Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ մասը համարել չորրորդ մաս: Հ ոդված 3. Օ րենսգրքի 188 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 188 . Ս տանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները, պարտադիր սերտիֆիկացման կանոնները, չափումների միասնականության ապահովման նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը Նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները խախտելը, բացի սույն օրենսգրքի 158 հոդվածով նախատեսված իրավախախտումներից արտադրանքն իրացնելու (առաքելու), օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու, օգտահանելու ժամանակ, ինչպես նաև պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար արտադրանք, անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելուց խուսափելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: Առանց համապատասխանության սերտիֆիկատի պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանք (այդ թվում` ներմուծվող) իրացնելը (աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը) կամ արտադրողների (կատարողների, մատուցողների), ինչպես նաև սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների պաշտոնատար անձանց կողմից սերտիֆիկացման կանոնները խախտելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով: Պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ոլորտներում չստուգաչափված չափման միջոցներ կիրառելը, չափման միջոցների ստուգաչափման կանոնները, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաները, առևտրում չափագիտական կանոնները և նորմերը, չհաստատված տեսակների չափման միջոցների թողարկման պահանջները խախտելը` ա ռաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: Ս տանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման պետական վերահսկողության իրականացման գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կարգադրագրերի պահանջները նշված ժամկետում չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք նյութական վնաս են պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով»: Հոդված 4. Օրենսգրքի 219 հոդվածի առաջին մասում «149-158» թվերը փոխարինել «149-157» հոդվածներով, 158 հոդվածի առաջին և չորրորդ մասերով» բառերով, հանել «188» թիվը: Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244 7 հոդվածով` «Հոդված 244 7 . Ս տանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինները Ս տանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինները քննում են սույն օրենսգրքի 158 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով և 188 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Ս ույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման պետական հսկողության իրականացման գլխավոր պետական տեսուչը»: Հոդված 6. Օ րենսգրքի 310 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ` « ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 158 հոդվածի երրորդ մասով նախատեսված իրավախախտում կատարվելու դեպքում»: Հոդված 7. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունից հանել «վատորակ, ոչ ստանդարտ կամ անկոմպլեկտ արտադրանք թողարկելու (151 հոդված)» և «վատորակ, ոչ ստանդարտ կամ անկոմպլեկտ ապրանքներ վաճառքի հանելու (158 հոդված)» բառերը : Հոդված 8. Վերացնել օ րենսգրքի 151 և 158 հ ոդվածները: Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 240 3 հոդվածով` «Հոդված 240 3 . Ա նվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը Ս պառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանք թողարկելը կամ իրացնելը, աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը, ինչպես նաև անվտանգության պահանջներին` նշված ապրանքի, աշխատանքի կամ ծառայության համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթեր անօրինական տալը կամ օգտագործելը, եթե այդ արարքները վնաս են պատճառել մարդու առողջությանը` պատժվում են ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով: Ն ույն արարքները, եթե դրանք` ա ) կատարվել են մինչև վեց տարեկան երեխաների համար նախատեսված ապրանքների, ծառայությունների նկատմամբ, բ) վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը, գ) առաջացրել են մարդու մահ` պատժվում են ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով: Նույն արարքները, որոնք առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ` պատժվում են ազատազրկմամբ` չորսից մինչև տասը տարի ժամանակով »: Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի առաջին մասից հանել «151» թիվը : Հոդված 11. Օրենսգրքի 117 հոդվածում ` երրորդ մասից հանել «151» թիվը, իսկ «240 2 » թվից հետո լրացնել «240 3 » թիվը. հինգերորդ մասից հանել «158» թիվը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 8 մայիսի 1998 թ. ՀՕ -212 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-212 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.05.1998-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1998.05.15/10(43) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.04.1998 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.05.1998 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.05.1998 Հիմնական ակտ 28.04.1998, ՀՕ-212 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 01.07.1998, ՀՕ-248 --------- Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, --------- 07.03.1961, --------- 07.03.1961, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 ապրիլի, 1998 թ.
- Գործի #:
- ՀՕ-212
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
