Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 89 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 1.
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 89AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 89 — ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ՈԴՎԱԾ 89. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 1. Հողամասի սեփականատերն իրավունք ունի հողամասը կամ դրա բաժանելի մասը նվիրատվության պայմանագրով փոխանցել քաղաքացուն, իրավաբանական անձին, ինչպես նաև պետությանը կամ համայնքներին: 1.1. Պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված)՝ պետության սեփականությանը պատկանող հողերը նվիրատվության է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարմ

Ամբողջ Տեքստ

Հ ՈԴՎԱԾ 89. Հ ՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 1. Հողամասի սեփականատերն իրավունք ունի հողամասը կամ դրա բաժանելի մասը նվիրատվության պայմանագրով փոխանցել քաղաքացուն, իրավաբանական անձին, ինչպես նաև պետությանը կամ համայնքներին: 1.1. Պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված)՝ պետության սեփականությանը պատկանող հողերը նվիրատվության է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, նվիրատվության հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն հրաժարվել նվիրատվության կարգով պետությանը կամ համայնքներին անցնող հողամասերից, բացառությամբ մարդկանց կյանքի ու առողջության համար վտանգ սպառնացող կամ հողամասերի շուկայական գինը գերազանցող պարտքերով ծանրաբեռնված հողամասերի նվիրատվության դեպքերի:

3. Հողամասերի նվիրատվության ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով: (89-րդ հոդվածը լրաց.

18.04.25 ՀՕ-85-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել