Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բադալյան — ԵԴ/0059/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Բադալյան — ԵԴ/0059/01/22

Վճռաբեկ դատարանԵԴ/0059/01/2230 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի հունվարի 1-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ն 34-266-րդ հոդվածի 3րդ մասի 2րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58200420 քրեական գործը: 11 Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ, թիվ 58200420 քրեական գործի նյութերով, ՀՀ քրեական օ

Ամբողջ Տեքստ

«Ֆր Տ.

Ւ Աւ յ22 ՅԱ մ ԵԴ/0059/01/22

717 Տի

ԹԸ |

ՊՈպՔ ԱՆ

աԱ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Դ.Շարությունյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

դատավորներ՝ Մ՛Մելքոնյան

ԱՄաթնոսյան

30 մայիսի 2025 թվական ք.Երնան

ՀԸ Վնոաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ

դատարան),

նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ .0Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Բագրատ Սարգսի Բադալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի հունվարի 1-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ն 34-266-րդ հոդվածի 3րդ մասի 2րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58200420 քրեական գործը:

11 Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ, թիվ 58200420 քրեական գործի նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի Լին մասով, 38-34266րդ հոդվածի Լին մասով նախատեսված

հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որին շնորհվել է 58223320 համարը:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Բագրատ Սարգսի Բադալյանը թիվ 58223320 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով:

2022 թվականի հունվարի 5-ին թիվ 58223320 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան|՝ 2023 թվականի ապրիլի 2-ի դատավճռով Բագրատ Բադալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորճաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ

Յ

դատարան), 2023 թվականի նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 21-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Բ.Բադալյանի անձի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորն նշված գործոնները, որոնք վկայում են վերջինի անձի ու նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:

Այսպես պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ուղղակի դիտավորությամբ ծանր հանցանք կատարելը, որի համար օրենսդրությամբ որպես պատիժ նախատեսված է բացառապես ազատազրկումը: Նշվածի հետ համակցված բողոքի հեղինակը փաստարկել է, որ մեղադրյալը, եկամուտ ստանալու համար, ցանկացել է տնական ժամանակ զբաղվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ ն միայն օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում է հնարավոր եղել այն խափանել:

Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանի հաշվի առնված

4

հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ ինքնին կամ համակցությամբ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Բ.Բադալյանի անձի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ: Ավելին, մեղմացնող նշանակություն է տրվել այնպիսի հանգամանքների, որոնք նման նշանակությամբ օժտված չեն:

Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների համակցությունը, այդ թվում՝ վերլուծված տվյալները, վկայում են առան`։ ։`պատիժը՝ փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին:

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 20ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ վերացնելով մեղադրյալ Բ.Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Բագրատ Բադալյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա. «(..) (Թ/մրամիջոցների ապօրինի իրացմամի զբաղվող անձանց օժանդակելու նպավաւկով, «16168նու» համացանցային հավելվածի միջոցով 2020 թվականի օգոարոսի վերջին կապ է հաստատել թմրամիջոցների ապօրինի իրացմամը զրաղվող, նույն հավելվածում «Սռլ Մզո Սօեունծոյճո» նույնականացմեւն վփվյալներով գրանցված օգտատիրոջ հետ ն առաջարկել որոշակի վարձատրության դիմաց օժանդակել նրան թմրամիջոցներ իրացնելու հարցում` Երնան քաղաքի տարբեր հատվածներում թմրամիջոցներ տեղադրելու եղանակով: Նույն օրրը՝ երեկոյան, նշված օգտատիրոջ ցուցումով, «16168յռու» համացանցային հավելվածի միջոցով Բ.Բադալյանի հեվս է կապվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող, նույն հավելվածում «Տիճուճղ» վվյալներով գրանցված օգտատերը, ով ԲԲաղալյանին առաջարկել է

5

թմրամիջոցներ իրացնելու գործինթացում օժանդակել իրեն՝ իր կողմից փոխանցվելիք «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի յուրաքանչյուր փաթեթի տեղադրման համար խոստանալով վճարել 1500 (հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

Ք.Բադալյանը, ընդունելով հիշյալ օգտատիրոջ սւռաջարկը, վերջինի ցուցումով 2020 թվականի օգոատոսի 3Լին Երնան քաղաքի Դեղավզտաւն փողոցին հարակից փողոցներից մեկում գտնվող քարի փակից վերցրել է գործով չպարզված հանգամանքներում վեղլադրված «մարիխուանա» փեսակի թմրամիջոցի պարունակությաւմը թվով 10 փաթեթները ն «Տիճուճո» վվյալներով օգտաեւտիրոջ հե ունեցած պայմանավորվածության համաձայն, վերջինի կողմից թմրամիջոց իրացնելուն օժանդակելու դիվփավորությամը ընդհանուր 2.12 գրամ հաստավուն քաշով «մարիխուանա» վաեսակի թմրամիջոցի պարունակությամբ թվով 5 փաթեթները հաջորդ օրր տեղադրել է Երնան քաղաքի Ֆիզկուլվուրնիկների փողոցի 5 տան դրսային հատվածի ձախակողմյան մասում առկա երկաթյա թիթեղի, Երնան քաղաքի Շարա Տալյան փողոցի Լին տան պարսպի ներքնի հատվածում գտնվող երկաթի, Երեան քաղաքի Շարա Տալլյաւն 5-րդ փողոցի 12-րդ տան մուտքի երկաթյա թիթեղի, Երնան քաղաքի Չարենցի փողոցի 60-րդ տանը կից` հոսանքի հաշվիչների արկղի, Երնան թաղաքի Չարենցի փողոցի Էին նրբանցքի 73-րդ վւան դիմացի հատվածում գտնվող ավազի մեջ, լուսանկարել է դրանք ն ուղարկել հիշյալ օգտատիրոջը»:

8. Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Բ.-Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգում` պատճառաբանել է հետնյալ կերպ. «(-) Ք.Բադալյանի անձր բնութագրող հանգամանքներն են, մասնավորապես նախկինում դատված չլինելը, խոստովանական ցուցմունքներ տալը:

(2) ԲԲաղալյանի պատասխանատվությունն ու պատիժր մեղմացնող ն ծանրացնող հանգամանքներ աոկա չեն:

(-) (Հ/աշվի առնելով ամբաստանյալի կողմից կափարած հանցանքի համար զղջալը ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, նախկինում ւՏե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 108-114:

6

դատված չլինելը, քրեական պատասխաւնատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է հենության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու. ամբաարաւնյալի նկատմամը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածը կիրառելի է»»:

9. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիոն անփոփոխ թողնելով, արձանագրել է հետնյալը. «(..) ԲԲադալյանի նկատմամբ նշանակված պապիժը) (-.) կրելու անհրաժեշտությունը որոշելիս Առաջին ատյանի դատարոաւնը պատշաճ վերլուծության ն գնաւհավփման է ենթարկել ամբաստանյալի անձի բնութագրող հանգամանքները (ամբաստանյալի կողմից կատարած հանցանքի համար զղջալը ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, նախկինում դատված չլինելը), պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքների բացակայության փաստը:

Վերաքննիչ դատարանի գնահապտմամը՝ արդարության ն

պատասխանաւփտվութան անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից Առաջին ավփտյանի դատարանը ճիշտ հետնության է հանգել (..) ամբաարանյալ Բ.Բաղալյանի նկատմամբ (.) նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելու հարցում, ինչը բխում է 2003 թվականի ապրիլի 18ին ընդոււված ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության ն պատասխանատվության անհատականացման ակզբունքից՝ համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ն բավարար է նրան ուղղելու ն նոր հանցագործությունները կանխելու համար ու կարող է ապահովել 2005 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հողվածով սահմանված պամժի նպատակները»::

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 47-62:

3Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 124-133:

7

10. Մույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք մեղադրյալ Բ.Բադալյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունը:

1. Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով գնահատման ենթակա հանգամանքներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում::

12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- ԲԲադալյանը մեղավոր է ճանաչվել թմրամիջոց ապօրինի իրացնելուն օժանդակելու համար: Մասնավորապես` թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող անձանց օժանդակելու նպատակ ունենալով, նա, «76125» հաղորդակցության հավելվածի միջոցով՝ 2020 թվականի օգոստոսին կապ է հաստատել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող նույն հարթակում՝ «ճս Խռռ ԷՆիլուօոյոո» օգտահաշիվն օգտագործողի հետ ն առաջարկել վարձատրության դիմաց թմրամիջոցների ապօրինի իրացման հարցում իր օժանդակությունը: Նույն օրը, հիշյալ օգտահաշիվն օգտագործողի ցուցումով, Բ. Բադալյանի հետ կապ է հաստատել հաղորդակցության նույն հավելվածի՝ «Տհաճ» օգտահաշիվնՆ օգտագործող անձը, ում հետ Բ.Բադալյանը համաձայնության է եկել վարձատրության դիմաց թմրամիջոցների ապօրինի իրացման գործունեությունում օժանդակելու շուրջ: Հետագայում` 2020 թվականի օգոստոսի 31-ին, Բ.Բադալյանը, նշված օգտահաշիվն օգտագործողի ցուցումով, Երնան քաղաքի փողոցներից մեկում վերցրել է նախապես թաքցված ընդհանուր 2.12 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թվով տասը փաթեթ, որից հինգը, հաջորդ օրը, տեղադրել է Երնան քաղաքի տարբեր 4 Տե՛ս, Աւօ ճն, Վճռաբեկ դատարանի՝ Սեյեդ Ալիռեզա Սեյեդ Ռեզայի Մուսավիանի գործով 2025 թվականի փետրվարի 2Լի թիվ ՍԴ/0015/01/23 ն Անդրանիկ Ազատյանի ու Արտաշ Պողոսյանի զործով 2025 թվականի մարտի 14-ի թիվ ԵԴԼ/1136/01/23 որոշումները:

8

փողոցներում, լուսանկարել ն ուղարկել «76165ռու» հաղորդակցության հավելվածի՝ «Տհճուռո» օգտահաշիվն օգտագործող անձին»,

- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Բ.Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում կատարած արարքի համար զղջալը, ինքնախոստովանական ցուցմունք տալը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաձելը, նախկինում դատապարտված լինելը,

պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար հիմք են տալիս գալու հետնության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու,

- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին":

13. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 1-րդ կետում վկայակոչված գործերով շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Բ.Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս՝ ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի ն նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետնյալ գործոնները.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառութան դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը` իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն օժանդակելը.

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

7 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:

9

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր արարքը ոտնձգում է իրավական պաշտպանության ներքո գտնվող այնպիսի արժեքի դեմ, ինչպիսին է անձի առողջությունը, կոնկրետ դեպքում անորոշ անձանց շրջանակի,

գ) հանցագործության շարժառիթը, եղանակը ն հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, այն, որ մեղադրյալ Բ.Բադալյանը, եկամուտ ստանալու նպատակով «161657ռու» հաղորդակցության հավելվածի միջոցով կապ է հաստատել նույն հարթակում օգտահաշիվ ունեցող ու թմրամիջոցնեի ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձի հետ, առաջարկել այդ գործունեությունում իր օժանդակությունը, արդյունքում այդ անձի միջոցով օժանդակության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն գործունեությամբ զբաղվող մեկ այլ անձի հետ, ստացել «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թվով տասը փաթեթ, որից հինգը տեղադրել է Երնան քաղաքի տարբեր փողոցներում այդ մասին տեղեկացնելով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հիշյալ անձին:

14. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Բ.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նան, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք կարող է հանդիսանալ հանցավորի պատիժը մեղմացնող հանգամանքների այնպիսի համակցությունը, որը կարող է վկայել ոչ միայն սոցիալական արդարությունը վերականգնելու, այլն անձի վերասոցիալականացման հնարավորության մասին՝ առանց ռեալ պատիժ կրելու: Մինչդեռ, սույն վարույթով դատարանները ոչ միայն չեն վկայակոչել այդպիսի հանգամանքների համակցություն, այլ արձանագրել են դրանց բացակայությունը: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Բ.Բադալյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն

10

կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է ՔԲ.ԲԲադալյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Բ.Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

15. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Բ.Բադալյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը հիմնավորված չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Բ.Բադալյանիի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Ուստի, անհրաժեշտ է Բ.Բադալյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի Լին մասով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

1

ՈՐՈՇԵՑ

Լ Բագրատ Սարգսի Բադալյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 2-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը փոփոխել: Բագրատ Սարգսի Բադալյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի Լին մասով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը: Պատժի կրման սկիզբը հաշվել Բագրատ Սարգսի Բադալյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/0059/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել