ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 11 — Պաշտպանական նշանակության անտառները 1.
Ամփոփում
Հոդված 11. Պաշտպանական նշանակության անտառները 1. Պաշտպանական նշանակության անտառներ են` ա) ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների անտառները. բ) բարձր թեքության (30 աստիճանից ավել) վրա գտնվող անտառները. գ) անտառների վերին և ստորին սահմանների 200 մետր լայնությամբ տարածքը. դ) կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող անտառները. ե) բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակա անտառները` 100 մետր շառավղով: 2. Պաշտպան
Ամբողջ Տեքստ
Հոդված 11. Պաշտպանական նշանակության անտառները 1. Պաշտպանական նշանակության անտառներ են` ա) ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների անտառները. բ) բարձր թեքության (30 աստիճանից ավել) վրա գտնվող անտառները. գ) անտառների վերին և ստորին սահմանների 200 մետր լայնությամբ տարածքը. դ) կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող անտառները. ե) բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակա անտառները` 100 մետր շառավղով:
2. Պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացումը:
3. Պաշտպանական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
