Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Տոպսակալյան — ՍնԴ/3848/04/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Տոպսակալյան — ՍնԴ/3848/04/22

Վճռաբեկ դատարանՍնԴ/3848/04/228 օգոստոսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Էլյա Տոպսակալյանի կամավոր սնանկության դիմումի սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2023 թվականի որոշման դեմ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Էլյա Տոպսակալյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.01.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Էլյա Տոպսակալյանը ճանաչվել է սնանկ: Դատարանի 06.03.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցու

Ամբողջ Տեքստ

«-ՀԱՔՆ 24Ի-

ա (ՏՈ էյի: «Ն

ՀՍՔՅՈԻՆ-՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/3848/04/22 դատարանի որոշում 2024թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/3848/04/22

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

2024 թվականի օգոստոսի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Էլյա Տոպսակալյանի կամավոր սնանկության դիմումի սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2023 թվականի որոշման դեմ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Էլյա Տոպսակալյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 05.01.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Էլյա Տոպսակալյանը ճանաչվել է սնանկ:

Դատարանի 06.03.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը ն նշանակվել է պարտատերերի առաջին ժողով:

Դատարանի 27.04.2023 թվականի որոշմամբ Էլյա Տոպսակալյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանի միջնորդությունը բավարարել է՝ Էյա Տոպսակալյանի աշխատավարձի են դրան հավասարեցված վճարների նկատմամբ կիրառված սահմանափակումներն ամբողջությամբ վերացվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.06.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 27.04.2023 թվականի «Պարտապանի աշխատավարձի նկատմամբ կիրառված արգելանքը հանելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը թողեվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումը ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ ն 58-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու իրավական հիմք առկա չէ:

Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ աշխատավարձից գոյացող դրամական միջոցների վրա արգելանք չի կարող կիրառվել, ինչի արդյունքում սխալ է մեկնաբանել ն չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումը, ուստի թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի խախտում, որն էլ հանգեցրել է գործի սխալ լուծման ու ոչ իրավաչափ որոշման կայացման՝ խախտելով կողմերի արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես` արգելանքները վերացնելով բռնագանձում չի տարածվել պարտապանի աշխատավարձի 50 տոկոսի վրա, մինչդեռ արգելանքի պահպանման պարագայում դրանք կուղղվեին սնանկության հատուկ հաշվին ն կառավարչի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով բաշխման ընթացքում կբավարարվեր նան Կոմիտեի պահանջը: Արգելանքի վերացման պարագայում նկատի ունենալով, որ այլ գույք չի հայտնաբերվել՝ Կոմիտեի պահանջը մնացել է չբավարարված:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 26.06.2023 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Դատարանի 05.01.2023 թվականի վճռով Էլյա Տոպսակալյանի կամավոր սնանկության դիմումը բավարարվել է՝ Էլյա Տոպսակալյանը ճանաչվել է սնանկ, ն արգելանք է դրվել վերջինիս գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել (հավելված հատոր 1-ին, գ.թ. 59-61.

2) Դատարանի 06.03.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը Ա նշանակվել է պարտատերերի առաջին ժողով: Կոմիտեի 8.882,79 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ն 1235.079,6 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է որպես չապահովված՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում նշված հերթում (հավելված հատոր 1-ին, գ.թ. 107-110).

3 Էյա Տոպսակալյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանը միջնորդություն է ներկայացրե'րլ39Դատարան՝ խնդրելով վերացնել Էյա Տոպսակալյանի դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները՝ պատճառաբանելով, որ «Էլյա Ավետիկի Տոպսակալյանը աշխատում է «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ում ն ստանում է 326.277,37 ՀՀ դրամ աշխատավարձ: Սույն գործով, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք է դրվել իր աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարումների վրա, որը ստանում է «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի թիվ 1930031156200 հաշվեհամարից: Էլյա Ավետիկի Տոպսակալանի դիմումի համաձայե՝ պարտապանի որդուն անհրաժեշտ է վերականգնողական բուժում, դինամիկ հսկողություն, ն շրապ վիրահատություն ն բուժման ծախսերի հաետ կապված անհրաժեշտ է գումար: Պարտապանը խնդրել է, իրա աշխատավարձի վրա կիրառված արգելաանքը վերացնել, բժշկական ծախսերի մի մասը հոգալու համար: Ելնելով վերոգրյալից ն

Յ

հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտապանը սույն սնանկության գործով ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու մտադրություն չունի, ուստի խնդրում եմ կայացնել որոշում էյա Ավետիկի Տոպսակալյանիի աշխատավարձի՝ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸի թիվ 19300311562600 հաշվեհամարի ն դրան հավասարեցված վճարումեերի վրա կիրառված արգելանքը ամբողջությամբ վերացնելու մասին» (հավելված հատոր 1-ին, գ.թ. 163).

4) Դատարանը 27.04.2023 թվականին որոշում է կայացրել Էլա Տոպսակալյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանի միջնորդությունը բավարարելու ն աշխատավարձի ու դրան հավասարեցված վճարների նկատմամբ թիվ ՍնԴ/3848/04/22 սնանկության գործով կիրառված սահմանափակումներն ամբողջությամբ վերացնելու մասին (հավելված հատոր 1-ին, գ.թ. 174-177):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտման առերնույթ առկայությամբ:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ պարտապան-ֆիզիկական անձին սեանկ ճանաչելու մասին վճռով նրան պատկանող դրամական միջոցների վրա արգելանք դնելու արդյունքում վերջինիս աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարների վրայից արգելանքը հանելու իրավական հեարավորության հարցին' վերահաստատելով նախկինում արտահայրած իրավական դիրքորոշումները:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով ն նույն օրենքով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, (...):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենքի դրույթները, եթե նույն գլխով |«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ գլուխ| այլ բան նախատեսված չէ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձին սնանկ ճանաձելու մասին վճռով դատարանն արգելանք է դնում տվյալ անձի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետնյալ գույքի վրա՝

1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային ե մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների ն այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

2) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի

4

դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ն այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

3) պարտապանի ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թոռչունների (10 միավոր), ինչպես նան գյուղատնտեսությունը որպես հիմնական զբաղմունք ունեցող պարտապաններին պատկանող անասնակերի ն հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի վրա.

4) մինչն 5 000 դրամ արժողությամբ գույքի, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.

5 հաշմանդամների համար նախատեսված հատուկ ինչպե նան նրանց

հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցների ն այ օժանդակ պարագաների, որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով.

6) միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի ն այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, ն որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի 6Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին.

7 Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի, որը ենթակա է վերադարձման պարտապանին.

8) որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն` կատարողական թերթով, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ կամ կատարողական մակագրության թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են՝

1) առողջության, ինչպես նան կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.

2) ալիմենտային պարտավորությունների համար.

(2

5) որպես պետական նպաստ կամ սոցիալական աջակցություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում՝ ընտանիքներին.

7) վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց՝ որպես փոխհատուցում.

8) հաշմանդամներին.

9) տուժողին՝ լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման ն նրա խնամքի համար.

10) աշխատանքից ազատվելու դեպքում՝ որպես արձակման նպաստ.

11) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային ն կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական

5

հաստատություններում սովորող կուրսանտներին ն սովորողներին՝ որպես դրամական ապահովություն.

12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում ն պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին՝ որպես պատվովճար:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից ն դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի՝ մինչն բռնագանձվող գումարների լրիվ մարումը: (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե՝

1) բռնագանձվում է ալիմենտ.

2) հատուցվում է առողջությանը, ինչպես նան կերակրողի մահվամբ պատճառված վնասը.

3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:

Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վերոգրյալ իրավանորմերը, եզրակացրել է, որ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետութան քաղաքացիական դատավարության օրենսգրքով ն «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով: Տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն՝ ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենքի դրույթները, եթե այդ օրենքի՝ «Ֆիզիկական անձանց սնանկության առանձնահատկությունները» վերնագիրը կրող 11-րդ գլխով այլ բան նախատեսված չէ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված մեկ այլ կարգի համաձայն՝ պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաձելու մասին, իսկ նույն օրենքի 11-րդ գլխում ներառված համապատասխան իրավակարգավորման համաձայն` այդ վճռով միաժամանակ արգելանք է դնում տվյալ պարտապանի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող տարածվել բռնագանձում:

Տվյալ դեպքում միակ օրենքը, որով օրենսդիրը սահմանել է, թե որ գույքի վրա չի կարող տարածվել բռնագանձում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքն է, որով նախատեսված համապատասխան իրավակարգավորումների համաձայն՝ աշխատավարձը Ա դրան հավասարեցված վճարները չեն կազմում ինչպես «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի, այնպես էլ նույն օրենքի 60-րդ հոդվածի առարկա, այսինքն` դրանց վրա կարող է տարածվել բռնագանձում օրենքով սահմանված դեպքերում ու կարգով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն՝ կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից ն դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի՝ մինչն բռնագանձվող գումարների լրիվ մարումը: Ընդ որում, պահումների այդ չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե բռնագանձվում է ալիմենտ, հատուցվում է առողջությանը, ինչպես նան կերակրողի մահվամբ պատճառված վնասը կամ հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը, որոնցից յուրաքանչյուր դեպքում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:

6

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված իրավակարգավորումները կիրառելի են բացառապես մինչն պարտապանին սնանկ ճանաձելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելը պարտապանի ստացած աշխատավարձի Ա դրան հավասարեցված վճարների վրա արգելանք դնելու ու բռնագանձում տարածելու առումով, որպիսի եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերջինիս ստացած աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարների վրա արգելանք դնելու առումով օրենսդիրը, ըստ էության, նախատեսել է առանձնահատուկ իրավակարգավորում: Այսպես՝

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձի առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում վերջինիս վաճառքի ենթակա գույքի կազմում ներառվում է նան այն գույքը, որը նա ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչն գործի ավարտը կամ 68-րդ հոդվածով նախատեսված դեպքի վրա հասնելը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում պարտապան ֆիզիկական անձի վաճառքի ենթակա գույքի կազմում չի ներառվում վերջինիս սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, բացառությամբ դրան հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքի, ինչպես նան այն գույքի, որը ստացվել է մինչն սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածը չի տարածվում պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների վրա:

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը ֆիզիկական անձ-պարտապանի սնանկության նս մեկ առանձնահատկություն է նախատեսել, որի համաձայն՝

- ֆիզիկական անձի առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում վերջինիս վաճառքի ենթակա գույքի կազմում ներառվում է նան այն գույքը, որը նա ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչն գործի ավարտը կամ 68-րդ հոդվածով նախատեսված դեպքի վրա հասնելը,

- ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում պարտապան ֆիզիկական անձի վաճառքի ենթակա գույքի կազմում չի ներառվում վերջինիս սնանկ ճանածձելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, բացառությամբ դրան հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքի, ինչպես նան այն գույքի, որը ստացվել է մինչն սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում:

Ընդ որում, նույն հոդվածի 3-րդ մասով, ըստ էության, նախատեսվել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով նախատեսված վերը նշված իրավակարգավորումները չեն տարածվում պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշվածը, արձանագրել է, որ անկախ ֆիզիկական անձի առողջացման ծրագիր հաստատված լինելու կամ չինելու հանգամանքից, ֆիզիկական անձանց սնանկության դեպքում պարտապանի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերում նշված՝ վաճառքի ենթակա գույքի կազմում չեն կարող ներառվել նրան սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերջինիս ստացած աշխատավարձը ն դրան հավասարեցված վճարները (տե՛ս Արմեն Հովհաննիսյանի դիմումը' սնանկ ճանաչելու պահանջի մասիե՝ թիվ ՍեԴ/0375/04/22 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2024 թվականի որոշումը):

7

ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ՍեԴ/0163/04/22 սնանկության գործի շրջանակներում անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի միատեսակ կիրառության հարցին, 19.03.2024 թվականին կայացված որոշմամբ դիրքորոշում է հայտնել նան այն մասին, որ պարտապանի 60աշխատավարձց կատարվող գանձումները աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակներում գործատուի հանդեպ աշխատողի ունեցած պարտքերի մարմանն ուղղված գումարներն են, որպիսի հանգամանքի հաշվառմամբ դրանք պարտապանի գույքի կազմի մեջ չեն ներառվում՝ անկախ ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու կամ չլինելու փաստից: Այլ կերպ ասած՝ օրենսդիրն իսպառ բացառել է պարտապանի գույքի կազմում աշխատավարձից կատարվող գանձումները ներառելու հնարավորությունը՝ հիմք ընդունելով այդ գանձումների նպատակային ուղղվածությունը: Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի ստացած աշխատավարձը պարտապանի գույքի կազմի մեջ չի մտնում:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 05.01.2023 թվականի վճռով Էլյա Տոպսակալյանի կամավոր սնանկության դիմումը բավարարվել է՝ Էլյա Տոպսակալյանը ճանաչվել է սնանկ, ն արգելանք է դրվել վերջինիս գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

Դատարանի 06.03.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը ն նշանակվել է պարտատերերի առաջին ժողով: Կոմիտեի 8.882,79 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ն 1235.079,6 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է որպես չապահովված՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում նշված հերթում:

Էլյա Տոպսակալյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյանը միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ խնդրելով վերացնել Էլյա Տոպսակալյանի դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները՝ պատճառաբանելով, որ «Էլյա Ավետիկի Տոպսակալյանը աշխատում է «Զվարթնոց Հենդլիեգ» ՓԲԸ-ում ն ստանում է 32627737 ՀՀ դրամ աշխատավարձ: Սույն գործով, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք է դրվել իր աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարումների վրա, որը ստանում է «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի թիվ 1930031156200 հաշվեհամարից: Էլյա Ավետիկի Տոպսակալանի դիմումի համաձայե պարտապանի որդուն անհրաժեշտ է վերականգեողական բուժում, դինամիկ հսկողություն, ն շրապ վիրահատություն ն բուժման ծախսերի հաետ կապված անհրաժեշտ է գումար: Պարտապանը խնդրել է, իրա աշխատավարձի վրա կիրառված արգելաանքը վերացնել, բժշկական ծախսերի մի մասը հոգալու համար: Ելնելով վերոգրյալից ն հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտապանը սույն սեանկության գործով ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու մտադրություն չունի, ուստի խեդրում եմ կայացնել որոշում Էլյա Ավետիկի Տոպսակալյանի աշխատավարձի' «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸի թիվ 19300311562600 հաշվեամարի ն դրան հավասարեցված վճարումների վրա կիրառված արգելանքը ամբողջությամբ վերացնելու մասին»:

Դատարանը 27.04.2023 թվականին որոշում է կայացրել Էյա 0Տոպսակալյանի աշխատավարձ ն դրան հավասարեցված վճարների նկատմամբ թիվ ՍնԴ/3848/04/22 սնանկության գործով կիրառված սահմանափակումներն ամբողջությամբ վերացնելու մասին՝ պատճառաբանելով, որ «Աշխատավարձի արգելադրումը սնանկության վարույթում չի կարող իրականացվել այեպես, որ պարտապանը սեաեկ ճանաչվելուց հետո անորոշ ժամանակով զրկվի իր աշխատանքի դիմաց վարձատրությունն օգտագործելու հնարավորությունից, քանի որ դա անմիջական խոչընդոր կհանդիսանա սնանկության վարույթի ընթացքում պարտապանի

8

սոցիալ-ֆինաեսական վերականգեման համար ն կկաշկանդի երան դրանորել որնէ նախաձեռեողականություն նոր աշխատանք փետրելու կամ եկամուտներ ստանալու հարցում:

Տվյալ դեպքում, ըստ պարտապանի կողմից ներկայացված փաստաթղթերի, երա ամսական աշխատավարձը կազմում է 326.277,37 ՀՀ դրամ, սակայն նրա աշխատավարձի վրա արգելանք է կիրառված, ն էլյա Ավետիքի Տոպսակալյանը չի կարող այե ստանալ: Վերը եշվածից ելնելով' Դատարանը գտնում է, որ էլյա Ավետիքի Տոպսակալյանի աշխատավարձի վրա արգելանք կիրառված լինելու պատճառով ենա զրկված է իր աշխատանքի դիմաց վարձատրությունն օգտագործելու հնարավորությունից, որպիսի պայմաններում զրկված է նան իր կենսաապահովման միակ միջոցից, ուստի Դատարանը գտնում է, որ պարտապանի միջնորդությունը ենթակա է բավարարման»:

Վերաքննիչ դատարանը 26.06.2023 թվականին որոշում է կայացրել Կոմիտեի բերած վերաքննիչ բողոքը մերժելու ն Դատարանի 27.04.2023 թվականի «Պարտապանի աշխատավարձի նկատմամբ կիրառված արգելանքը հանելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին հետնյալ պատճառաբանությամբ՝

- «(-.) աշխատանքային պայմանագրի հասկացությունն ու էությունը, դրանից բխող իրավական հետնանքները չեն կարող նույնացվել քաղաքացիաիրավական իրավահարաբերությունների շրջանակում կեքվող գործարքի հետ, քանի որ աշխատավարձը կատարված աշխատանքի դիմաց հատուցում է»,

- ««Սնանկության մասին» օրենքի 95-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը վերաբերում է անմիջապես գործարքի արդյունք հանդիսացող գույքի ձեռքբերման դեպքերին ն դրա կանոնեերը կիրառելի չեն աշխատանքային իրավահարաբերությունեերի նկատմամբ: Նշվածից հետնում է, որ քննարկվող նորմը չի տարածվում պարտապանին սեաեկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հերո ներա կողմից աշխատանքային իրավահարաբերության արդյունքում ձեռքբերվող աշխատավարձի վրա»,

- «պարտապանի' վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հերո ստացվող աշխատավարձը չի մտնում «Սեանկության մասին» օրենքի 95-րդ հոդվածի իմաստով վաճառքի ենթակա գույքի կազմի մեջ, իսկ նույն օրենքի 96-րդ հոդվաձի Լին մասի համաձայն պարտատերերի պահանջների բավարարման նպատակով իրացման (օտարման) ենթակա չէ պարտապանի այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել»,

- «Դատարանը պարտապանի աշխատավարձի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը քննելիս ճիշտ է որոշել հարցը կարգավորող իրավունքը ն չկիրառելով «Սեանկության մասին» օրենք 95րդ ն 96րդ գհոդվածնեով սահմանված իրավակարգավորումները' որնէ դատական սխալ թույլ չի տվել»,

- «Ինչ վերաբերում է ՍեԴ/0492/04/20 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2021թ. որոշման պարունակած մեկնաբանությունները Դատարանի կողմից կիրառված չլինելու մասին բողոքում բերված փաստարկին, ապա այն նս չի կարող ծառայել վերաքննիչ բողոքի բավարարմանը, քանի որ այն չի վկայում Դատարանի կողմից այնպիսի դատական սխալ թույլ տրված լինելու մասին, որն ազդել է կամ կարող էր ազդել առաջ քաշված հարցի լուծման վրա»:

Գնահատելով ֆիզիկական անձ պարտապանին սնանկ ճանաձելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերջինիս ստացված աշխատավարձը «Սնանկության մասին» օրենքի 95-րդ հոդվածի իմաստով վաճառքի ենթակա գույքի կազմի մեջ չմտնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք, ըստ էության, բխում են վերոգրյալ իրավակարգավորումներից, քանի որ գործի փաստերով հաստատվում է, որ Էլյա Տոպսակալյանի աշխատավարձի նկատմամբ կիրառված

9

արգելանքը վերացվել է Դատարանի 27.04.2023 թվականի որոշմամբ ն իրավաչափորեն ուժի մեջ է թողնվել Վերաքննիչ դատարանի 26.06.2023 թվականի որոշմամբ, այսինքն՝ Էլյա Տոպսակալյանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրա ստացած աշխատավարձի վրայից արգելանքը մասով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 26.06.2023 թվականի որոշումը վերացնելու համար, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ սուն որոշման պատճառաբանություններով:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2023 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 օգոստոսի, 2024 թ.
Գործի #:
ՍնԴ/3848/04/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել