ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 73 — Առերես հարցաքննությունը 1.
Ամփոփում
Հոդված 73. Առերես հարցաքննությունը 1. Եթե նախօրոք հարցաքննված երկու անձանց ցուցմունքները հակասում են միմյանց, ապա գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ առաջին ատյանի դատարանի նախաձեռնությամբ նրանք կարող են հարցաքննվել առերես։ 2. Առերես հարցաքննությունը կատարվում է հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: 3. Առերես հարցաքննության սկզբում առաջին ատյանի դատարանը ճշտում
Ամբողջ Տեքստ
Հոդված 73. Առերես հարցաքննությունը 1. Եթե նախօրոք հարցաքննված երկու անձանց ցուցմունքները հակասում են միմյանց, ապա գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ առաջին ատյանի դատարանի նախաձեռնությամբ նրանք կարող են հարցաքննվել առերես։
2. Առերես հարցաքննությունը կատարվում է հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
3. Առերես հարցաքննության սկզբում առաջին ատյանի դատարանը ճշտում է, թե արդյոք անձինք, որոնց միջև կատարվում է առերեսում, ճանաչում են իրար և ինչ հարաբերությունների մեջ են միմյանց հետ:
4. Առերես հարցաքննության կանչված անձանց առաջարկվում է հերթով ցուցմունքներ տալ այն փաստերի վերաբերյալ, որոնք պարզելու համար կատարվում է առերեսումը:
5. Սկզբում հարցեր է տալիս առերես հարցաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձը: Դրանից հետո առերես հարցաքննվող անձանց հարցեր են տալիս գործին մասնակցող այլ անձինք և դատարանը:
6. Առերես հարցաքննությունից հետո առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հրապարակում է առերես հարցաքննության կանչված անձանց` նախորդ հարցաքննության ժամանակ տված ցուցմունքները: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
