Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-127-Ն13 ապրիլի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13- ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 183.3-183.5-րդ հոդվածներով. « Հ ոդված 183.3. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելը 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելը, որը հանգեցրել է խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացվող վարժական հավաքներին, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներին կամ զորախաղերին այդ տրանսպորտային միջոցների ներգրավման անհնարինության՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նույն արարքը, եթե կատարվել է կրկին վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները ռազմական դրության ժամանակ տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելը, որը հանգեցրել է ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցների ներգրավման անհնարինության՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Հոդված 183.4. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացվող վարժական հավաքներին, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներին կամ զորախաղերին տարածքային զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված վայր և ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նույն արարքը, եթե կատարվել է կրկին վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները ռազմական դրության ժամանակ տարածքային զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված վայր և ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Հոդված 183.5. Զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստ կրելը 1. Զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»: Հոդված 2. Օրենսգրքի 235-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «կատարված),» բառից հետո լրացնել «183.3-183.5-րդ հոդվածներով,» բառերով.

2) 2-րդ մասի՝ ա. 1-ին կետը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «183.3-րդ, 183.4-րդ,» բառերով, բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) սույն օրենսգրքի 183.5-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` կայազորային ռազմական ոստիկանության պետը:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. ապրիլի 25 Երևան ՀՕ-127-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-127-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.05.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 26.04.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.04.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.04.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.05.2023 Հիմնական ակտ 13.04.2023, ՀՕ-127-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 ապրիլի, 2023 թ.
Գործի #:
ՀՕ-127-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել