ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 337 — Եզրափակիչ ելույթների բովանդակությունը և կարգը 1.
Ամփոփում
Հոդված 337. Եզրափակիչ ելույթների բովանդակությունը և կարգը 1. Կողմերի եզրափակիչ ելույթները բաղկացած են հանրային մեղադրողի և պաշտպանի ճառերից: Եթե դատական վարույթին պաշտպան չի մասնակցում, եզրափակիչ ելույթով հանդես է գալիս մեղադրյալը: 2. Եզրափակիչ ելույթով կարող են հանդես գալ նաև տուժողը, նրա ներկայացուցիչը, մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, գույքային պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը` այդպիսի միջնորդություն հարուցելու դեպքում: 3. Եզրափակիչ
Ամբողջ Տեքստ
Հոդված 337. Եզրափակիչ ելույթների բովանդակությունը և կարգը 1. Կողմերի եզրափակիչ ելույթները բաղկացած են հանրային մեղադրողի և պաշտպանի ճառերից: Եթե դատական վարույթին պաշտպան չի մասնակցում, եզրափակիչ ելույթով հանդես է գալիս մեղադրյալը:
2. Եզրափակիչ ելույթով կարող են հանդես գալ նաև տուժողը, նրա ներկայացուցիչը, մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, գույքային պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը` այդպիսի միջնորդություն հարուցելու դեպքում:
3. Եզրափակիչ ելույթներն սկսվում են հանրային մեղադրողի ճառով, ապա ելույթ են ունենում մեղադրանքի կողմի մյուս ներկայացուցիչները: Դրանից անմիջապես հետո եզրափակիչ ելույթով հանդես են գալիս պաշտպանության կողմի ներկայացուցիչները:
4. Եթե եզրափակիչ ելույթներով հանդես են գալու մի քանի հանրային մեղադրող, պաշտպան, մեղադրյալ, տուժող, գույքային պատասխանող կամ նրանց ներկայացուցիչներ, ապա նախագահողը տվյալ անձանց առաջարկում է որոշել իրենց ելույթների հաջորդականությունը: Եթե նշված անձինք համաձայնության չեն գալիu եզրափակիչ ելույթների հաջորդականության հարցում, ապա այն որոշում է դատարանը:
5. Իրենց ելույթներում կողմերն իրավունք չունեն հիմնվելու այնպիսի ապացույցների վրա, որոնք չեն հետազոտվել նախքան եզրափակիչ ելույթները սկսելը կամ ճանաչվել են անթույլատրելի, բացառությամբ սույն օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:
6. Նախագահողն իրավասու է ընդհատելու ելույթ ունեցող անձին, եթե նա անդրադառնում է վարույթին չառնչվող հանգամանքների կամ նախքան եզրափակիչ ելույթներն սկսելը չհետազոտված կամ անթույլատրելի ճանաչված ապացույցների:
7. Եզրափակիչ ելույթով հանդես եկած յուրաքանչյուր անձ բոլոր ելույթների ավարտից հետո իրավունք ունի մեկ անգամ հակիրճ իր նկատառումները ներկայացնելու դրանցում արծարծված հարցերի վերաբերյալ: Այդպիսի իրավունքից վերջինը օգտվում են պաշտպանը և մեղադրյալը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
