Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 167 — Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը 1. Երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժա
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 167 — Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը 1. Երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժա

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 167.Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը 1. Երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ երեխային փոխելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: 2. Նույն գործողություննե

Ամբողջ Տեքստ

Հոդված 167.Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը

1. Երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ երեխային փոխելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝

1) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելով`

5) (կետն ուժը կորցրել է 01.03.11 ՀՕ-69-Ն)

6) (կետն ուժը կորցրել է 01.03.11 ՀՕ-69-Ն)

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

(167-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, լրաց., փոփ. 01.03.11 ՀՕ-69-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել