ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 423 — Այն անձի իրավունքները և երաշխիքները, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթ 1.
Ամփոփում
Հոդված 423. Այն անձի իրավունքները և երաշխիքները, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթ 1. Այն անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթ, օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից` այնքանով, որքանով դրանց իրականացումը հնարավոր է այդ անձի առողջական վիճակից ելնելով: 2. Բժշկական հարկադրանքի մինչդատական վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված ժամկետներում: 3. Եթե այն անձը, որի նկատմամբ ի
Ամբողջ Տեքստ
Հոդված 423. Այն անձի իրավունքները և երաշխիքները, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթ 1. Այն անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթ, օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից` այնքանով, որքանով դրանց իրականացումը հնարավոր է այդ անձի առողջական վիճակից ելնելով:
2. Բժշկական հարկադրանքի մինչդատական վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:
3. Եթե այն անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական հարկադրանքի վարույթ, առողջական վիճակի պատճառով ընդհանրապես ի վիճակի չէ մասնակցելու վարութային գործողություններին, ապա քննիչն այդ մասին կազմում է արձանագրություն, որի պատճենն ուղարկում է հսկող դատախազին, ինչպես նաև տվյալ անձի պաշտպանին և ներկայացուցչին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
