ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «զ» ենթակետը «կարգը» բառից հետո լրացնել «, անցողիկ միավորը» բառերով: Հոդված 2. Օրենքի 10.2-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի 3-րդ կետը «միավորների հաշվարկման կարգը» բառերից հետո լրացնել «, անցողիկ միավորը» բառերով.
2) 20-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «20. Հաղթող է ճանաչվում հարցազրույցի փուլի համար նախատեսված անցողիկ միավորի շեմը հաղթահարած այն հավակնորդը, որը խորհրդի անդամների՝ մասնակիցներին տրված միավորների հանրագումարի արդյունքով ստացել է առավելագույն միավոր:»: Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով․ «5․1) հանրային իշխանության մարմիններում, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 տոկոս և ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման միասնականությունն ապահովելը, իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը․»: Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-12.3-րդ կետերով․ «12.1) մշակում և հաստատում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված մարմիններում և կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը, որը ներառում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման շրջանակը, չափորոշիչները, գործիքակազմը, հրապարակում է գնահատման արդյունքները, մարմինների և կազմակերպությունների առաջարկով՝ նաև վերջիններիս ներկայացրած կարծիքները. 12.2) սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված մարմիններից և կազմակերպություններից պահանջում և ստանում է գնահատման գործընթացին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր, իրականացնում է գնահատում․ 12.3) կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքներով արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններ, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն.»: Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ և 12.3-րդ կետերով սահմանված կարգավորումները գործելու են սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. փետրվարի 6 Երևան ՀՕ-6-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-6-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (19.02.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.01.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 06.02.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 19.02.2026 Հիմնական ակտ 20.01.2026, ՀՕ-6-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.06.2017, ՀՕ-96-Ն 09.06.2017, ՀՕ-96-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հունվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-6-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
