Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-240-Ն26 դեկտեմբերի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում` 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ 1 » ենթակետով` «գ 1 ) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով` «Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում իրականացվող սույն հոդվածի «գ», «ե», «թ», «ժե», «ժը», «ի» ենթակետերով սահմանված գործունեության տեսակները կարող են համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ և շահութահարկ (եկամտահարկ) հարկման օբյեկտ` հարկ վճարողի կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչություն համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու դեպքում` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը մինչև 2010 թվականի մայիսի 1-ը, հարկ վճարողի գրավոր դիմումի համաձայն, կարող է համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ և շահութահարկ (եկամտահարկ) հարկման օբյեկտ` սույն մասով սահմանված պահանջների ապահովման դեպքում: Հարկման ընդհանուր կարգը կիրառվում է, եթե հարկ վճարողի կողմից շահագործվող գազալցման (գազալիցքավորման) բոլոր կայաններում (կետերում), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան առկա է (են) լիցքավորման բաշխիչ աշտարակ (աշտարակներ), կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պաշարային հանգույցից անմիջապես հետո տեղադրված են ճնշման կարգավորիչ (կարգավորիչներ) և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կապարակնքված գազի ծախսաչափ (ծախսաչափեր): Սույն պարբերությունում նշված դեպքում գրավոր դիմումի համաձայն այդ գործունեության մասով հարկ վճարողը համարվում է ընդհանուր կարգով հարկ վճարող` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում: Լիցքավորման բաշխիչ աշտարակի և գազի ծախսաչափի տվյալները (ներառյալ` սահմանված կարգով իրականացված չափագրման տվյալները) հիմք են հանդիսանում գազի իրացման ծավալների հաշվառման համար:»: Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի «զ», «ժզ» ենթակետերը, 12-րդ հոդվածը, 7-րդ և 17-րդ գլուխները, իսկ 2010 թվականի մայիսի 1-ից` 7-րդ հոդվածի «ժթ» ենթակետը և 9 1 -րդ գլուխը: Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում 3-րդ մասի «իրացված» բառը փոխարինել «ստացված և իրացված» բառերով: Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4 2 -րդ գլխով` « Գ Լ ՈՒ Խ 4 2 ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ Հոդված 36 6 . Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները 1. Սույն օրենքի իմաստով՝ 1) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն է համարվում զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին չհամապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության կազմակերպումը. 2) հյուրանոցային տնտեսության օբյեկտի մակերես է համարվում հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայությունների կազմակերպման համար նախատեսված շենք-շինությունների ընդհանուր տարածքը:

2. Սույն գլխում օգտագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասկացությունները կիրառվում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով: Հոդված 36 7 . Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունն իրականացնելու համար հաստատագրված վճարներ վճարողները 1. Վճարողներ են համարվում հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Սույն գլխի դրույթները չեն տարածվում առողջարանների, հանգստյան և մասնագիտացված ճամբարների կամ տների, պանսիոնների, մանկապատանեկան բնակատեղիների, ճամբարային բնակատեղիների գործունեության վրա:

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հյուրանոցային ծառայությունների հետ միաժամանակ սույն օրենքի 7-րդ հոդվածի «գ», «ե», «ժը» և (կամ) «ի» ենթակետերով սահմանված գործունեություն իրականացնելու դեպքում հաստատագրված վճարը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով: Հոդված 36 8 . Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 600-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ: Հոդված 36 9 . Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալը Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հյուրանոցային տնտեսության օբյեկտի մակերեսը՝ քառակուսի մետրերով: Հոդված 36 10 . Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները Հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են՝ 1) Երևան քաղաքում` առաջին և երկրորդ գոտիների համար 1.2 մյուս գոտիների համար 1.0 Երևան քաղաքի բաշխումը, ըստ տարածքային գոտիների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) Դիլիջան, Սևան, Ծաղկաձոր և Ջերմուկ քաղաքների վարչական տարածքներում` 1.0. 3) մարզերում (բացառությամբ այդ մարզերում գտնվող գյուղերի, Դիլիջան, Սևան, Ծաղկաձոր և Ջերմուկ քաղաքների վարչական տարածքների) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության իրականացման համար` 0.7. 4) մարզերում` գյուղերի վարչական տարածքներում հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության իրականացման համար` 0.5:»: Հոդված 5. Օրենքի 59.3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից:»: Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սույն օրենքի իմաստով` 1) վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը. 2) վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղը: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր:»: Հոդված 7. Օրենքի 79-րդ հոդվածի «2500000-ապատիկի» բառը փոխարինել «4000000-ապատիկի» բառով: Հոդված 8. Օրենքի 84-րդ հոդվածի «75000-ապատիկի» բառը փոխարինել «125000-ապատիկի» բառով: Հոդված 9. Օրենքի 85.3-րդ հոդվածի «50000-ապատիկի» բառը փոխարինել «75000-ապատիկի» բառով: Հոդված 10. Օրենքի 86.3-րդ հոդվածում` 1) 1-ին կետի «20» թիվը փոխարինել «25» թվով.

2) 2-րդ կետի «50000-ապատիկի» բառը փոխարինել «75000-ապատիկի» բառով.

3) 3-րդ կետի «50000-ապատիկի» բառը փոխարինել «75000-ապատիկի» բառով: Հոդված 11. Օրենքի 94.1-րդ հոդվածում «իրացված» բառը փոխարինել «ստացված և իրացված» բառերով, իսկ «իրացման» բառը` «ստացված և իրացված գազի» բառերով: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների: Սույն օրենքի 1-ին և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից: Օրենքի 7-րդ հոդվածի «գ 1 » ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողները մինչև 2009 թվականի հուլիսի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում հայտարարություն՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին: Օրենքի 7-րդ հոդվածի «ե» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողները մինչև 2009 թվականի փետրվարի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում հայտարարություն՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2008 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-240-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-240-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.02.2009-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1423 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.12.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.12.2008 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.02.2009 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 26.12.2008, ՀՕ-240-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.07.1998, ՀՕ-236 07.07.1998, ՀՕ-236 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2008 թ.
Գործի #:
ՀՕ-240-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել